Շան պոչ կերաք, Ռոմանին փռեցիք ասֆալտին. Իսրայել Հակոբկոխյան (video)

Ռոման Ամոյանն, ազգությամբ եզդի լինելով, իմ Հայաստանի հիմն է աշխարհում հնչեցրել՝ ստիպելով աշխարհի շատ ազգերի ոտքի կանգնել։ Դուք տեսա՞ք՝ ինչպես նրան բերման ենթարկեցին, ջղայնությունից «տեղս չեմ գտնում»։ Այս մասին Արմնյուզ ՀԸ՝ Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանն՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ի դիմացից Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին բռնի ձևով բերման ենթարկելուն։


Հիշեցնենք, որ երեկ ԱԺ օրակարգում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր, որին զուգահեռ ԱԺ-ի դիմաց էին հավաքվել Գագիկ Ծառուկյանի աջակիցները, որոնց թվում էր նաև Ռոման Ամոյանը, ում բերման էին ենթարկել։

Իսրայել Հակոբկոխյանի խոսքով՝ երեկ ոստիկանները հարձակվել էին փոքրամարմին, բայց հոգով մեծ մարդու վրա․ «Ուզում էիք Ռոմանին փռել ասֆալտի՞ն։ Ասֆալտին փռվելը վատ բան չէ, դրանից վախենալն է ամոթ։ Ռոմանը տղավարի կանգնել էր ու հարյուր հոգով վրան հարձակվեցին»։


Իսրայել Հակոբկոխյանի համոզմամբ՝ այդ ոստիկաններից յուրաքանչյուրն առանց ոստիկանական համազգեստի չէր կարող կանգնել Ռոմանի դեմ․ «Ռուսաստանի ընկերներս էին զանգել ու ասում՝ Նիկոլին ասեք, բռնվի։ Պուտինին ասելու ենք՝ Հայաստանում ոնց են վերաբերվում անվանի մարզիկներին»։

Բռնցքամարտիկի համար անհասկանալի էր ԱԺ պատգամավոր, մարզիկ Արսեն Ջուլֆալակյանի պահվածքը․ «Բա տեսար, որ տենց բան է տեղի ունենում Ռոման Ամոյանի հետ։ Վազեիր, հասնեիր ու ասեիր, որ միասին եք մարզվել, մի սեղանից հաց կերել»։

Դիտարկմանը՝ այս իշխանության օրոք նախագահ են կալանավորում, ընդդիմադիրներին փռում ասֆալտին ու բերման ենթարկում և հանրության կողմից ընդվզում չի լինում, գուցե այդպես էլ իշխանությունը մտածում է՝ տեղին են իրենց քայլերը, բռնցքամարտիկը նշել է․ «Ինձ համար ամոթալի էր, որ տաս լավագույնները վարչապետի ձեռքից գումար ստացան ու հիմա մտածում են՝ դե լավ է, ինչ ուզում է լինի իրենց գործընկերոջը»։

դիտվել է 467 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am