Փաշինյանը հոգեւոր հոր հետքերով. որ կուսակցությունները կփակվեն օրենքով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեցօր սպառնալիք է դառնում Հայաստանի հանրապետության, ի մասնավորի՝ ժողովրդավարական, իրավական պետության համար: Ներքաղաքական գործընթացներից, մասնավորապես, ընդդիմադիր դաշտի համախմբումից Փաշինյանը հայտնվել է ցայտնոտի մեջ եւ սպառնում է հակաիրավական ու հակաժողովրդական գործողությունների գնալ, իսկ ամենավտանգավորը, նա այդ սպառնալիքները հնչեցնում է՝ թաքնվելով ժողովրդի թիկունքում, կամ ավելի ճիշտ՝ ժողովրդի անունից:

Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետը սպառնացել է փակել որոշ կուսակցություններ, իսկ որոշ պատգամավորների էլ ժողովրդի անունից սպառնացել, թե կվռնդեն պառլամենտից: «Այո, այն կուսակցությունը, որը համակարգված, ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա բռնանում է, պետք է ուղղակի արգելել էդ կուսակցությունների գործունեությունը»,- ասել է նա ու շարունակել. «Ես իդեա եմ տալիս՝ օրենքի նախագիծ ներկայացնելու: 2017 թվականին ես մի օրենքի նախագիծ էի գրել, որ փոխվի կուսակցության կասեցման հիմքերը: Գրել էի՝ էն պարագայում, երբ բացահայտվում է, որ կուսակցությունը համակարգված ձևով ընտրակաշառքներ, ընտրակեղծիքներ ա իրականացրել, էդ կուսակցության գործունեությունը պետք ա կասեցվի:

Ցավոք, «Ելք» դաշինքի իմ գործընկերները չհամաձայնեցին, որպեսզի մենք էդ օրենքը դնենք շրջանառության մեջ: Բայց, երևի դրա մասին պետք ա մտածել»:

Նա դիմեց խորհրդարանին, թե գուցե ժամանակն է նման մի օրենք գրել, եւ տեղից եղավ արձագանք, որ արդեն զբաղվում են: Նա նշեց, որ համաձայն է այն քննադատությունների հետ, թե ինչու ՀՀԿ-ի ընտրակաշառքների համակարգը չի բացվում՝ ակնարկելով, որ ԲՀԿ-ից հետո հերթը ՀՀԿ-ինն է: Փաստորեն, ժողվարչապետը տողատակերում հասկացրեց, որ այսուհետ, ով կհամարձակվի քննադատել իշխանությանը, նրան իշխանությունը կմեղադրի ընտրազեղծարարության մեջ ու ոչ միայն քաղաքական հետապնդումներ կսկսվեն, ինչպես եղավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, այլեւ օրենքով կարգելեն այդ կուսակցության գործունեությունը: Համաձայնեք, որ աշխարհի բռնապետերից շատերը մեր վարչապետի այս հայտարարությունից հետո իրենց շախումատ են զգացել: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում կուսակցություն փակելու հակաժողովրդավարական միտք անցել է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի մտքով, ով կասեցրեց Դաշնակացության գործունեությունը, և հիմա էլ կուսակցություն փակելու մասին Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը:

Բայց սա ժողվարչապետի բռնապետական նկրտումների ողջ հմայքը չէ:
Նա խորհրդարանի ամբիոնից ժողովրդի անունից հայտարարեց, որ ժողովուրդը ղազագիր ստորագրած պատգամավորների վզից բռնելու է ու պառլամենտից դուրս շպրտի: Թեեւ վարչապետը անուն չհնչեցրեց, սակայն ակնհայտ էր, որ նկատի ունի ԱԱԾ-ի կողմից օրերս բացահայտված այն պարտավորագրերը, որոնք ժամանակին Գագիկ Ծառուկյանի պահանջով գրել եւ ստորագրել են պատգամավորի թեկնածություն առաջադրող անձինք, ներկայիս պատգամավորները:

Նախ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը կարելի է ընկալել ուղիղ հանձնարարական իրավապահներին՝ ԲՀԿ-ի պատգամավորներով զբաղվելու վերաբերյալ եւ երկրորդ, Նիկոլ Փաշինյանը փաստացի ժողովրդի անունից հայտարարում է հակաօրինական գործողության մասին: Ի վերջո, այսօր ԲՀԿ պատգամավորները, կամ ինչպես Փաշինյանը կասի՝ ղազարիգ ստորագրածները պառլամենտում են ոչ թե Փաշինյանի մեծահոգության շնորհիվ, այլ որ նոր Հայաստանում տեղի ունեցած ազատ ու արդար ընտրություններում ստացել են ժողովրդի քվեն:

Ի դեպ, եթե Փաշինյանն անկեղծ է իր խոսքերում, ապա պետք է արգելի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապ ունեցող, նրան պաշտպանած բոլոր կուսակցությունները, քանզի 1995-ին և 1996-ին նրանք կազմակերպված ձևով բռնացել են ժողովրդի կամքի վրա։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը 2008-ին պաշտպանում էր Տեր-Պետրոսյանին՝ որպես նախագահի թեկնածու։

Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ 1995-ից սկսած ընտրությունները կեղծվել են։

Անի Սահակյան

դիտվել է 6087 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am