Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար ձեռք է բերել կրկնակի իմաստ. Սերժ Սարգսյանի ուղերձը

Մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել եւ չենք զոհաբերելու։ Այդ մասին ասվում է Հաղթանակի եվ խաղաղության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Առաջին հերթին շնորհավորում եմ մեր վետերաններին, որոնց շարքերը, ցավոք, տարեցտարի նոսրանում են: Այսօր մեզ համար գեղեցիկ առիթ է արտահայտելու մեր մեծագույն հարգանքն ու հիացմունքը նրանց հանդեպ: Նաեւ առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունն այն հերոսական սերնդի նկատմամբ, որն անցավ գերմարդկային փորձությունների միջով եւ մեր երկրի համար ապահովեց խաղաղ աշխատանքի եւ զարգացման հեռանկար: Երկրորդ աշխարհամարտը ծանր քննություն էր աշխարհի բազում ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի համար: Թե՛ մեր ռազմիկները կռվի դաշտում, թե՛ մեր աշխատավորները թիկունք դարձած Հայաստանում, թե՛ մեր հայրենակիցները սփյուռքում պատվով բռնեցին այդ քննությունը: Դա մեզ համար իրապես դարձավ Հայրենական մեծ պատերազմ: Մենք աշխատեցինք մեր ուժերի չափով, իսկ երբեմն մեր ուժերից վեր սխրանքներ գործեցինք՝ մոտեցնելով հաղթանակն ու բաղձալի խաղաղությունը: 1992 թվականի մայիսի 9-ից հետո այս տարեթիվը մեր ժողովրդի համար ձեռք է բերել կրկնակի իմաստ: Շուշիի ազատագրումով ոչ միայն Ստեփանակերտը, այլեւ Արցախի ողջ ժողովուրդը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից: Հայ ռազմիկների այս մեծագործությունը եւ դրա ամբողջական պատմական նշանակությունն այնքան ընդգրկուն են, որ դեռ շարունակելու են գնահատվել եւ վերլուծվել ուսումնասիրողների կողմից: Մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին եւ պարզ է այսօր. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել եւ չենք զոհաբերելու: Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Սա մարդատյաց քարոզչության եւ բռնության դեմ պայքարի ելածների եւ այդ պայքարում հաղթած հերոսների տոնն է: Անմահները մեր շարքերում են, եւ սա բոլորիս տոնն է: Մաղթում եմ խաղաղություն եւ ստեղծարար աշխատանք»:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am