Հերթը Նիկոլ Փաշինյանի շներինն ու կատուներինն է

Կեսգիշերին հեռուստատեսությամբ Հայաստանի ազգային օրհներգը հեռարձակելու պահանջը պետք է հանվի: Այս մասին  Ազգային ժողովի նիստին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ երբեմնի կարկառուն ՀՀՇ-ականը։ Փաստորեն, կյանքը ցույց տվեց, որ ՀՀՇ-ածինները գենետիկ ատելությամբ են լցված ազգային ցանկացած երեւույթի, իրողության նկատմամբ եւ չեն էլ թաքցնում այդ մասին։ Այս մարդիկ ալերգիա ունեն հերոսներից, ալերգիա ունեն հաղթած չեմպիոններից, հիմնից:
Եթե իշխանությունում միայն ՀՀՇ-ածինները տեղ ունենային, դա կլիներ չարյաց փոքրագույնը, ցավոք, հենց այս քննարկման ընթացքում էլ բացահայտվեց, թե ովքեր են այսօր հայտնվել իշխանության գլխին, մարդկային ինչ որակներ, որոնք այսօր փորձում են կառավարել մեր կյանքը։ Բացահայտված հերթական շեդեւրը գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է, ում մայրիկի մասին անցած տարիներին մամուլը հարկ ունեցել է անդրադառնալ եւ ներկայացնել Միքայել Մինասյանի հետ ունեցած կապը ։ Բաղդասարյանը հերոսաբար հայտարարել է, թե լրատվական դաշտի աղբը պետք է վերանայել..․ Ինչպես գործընկերներիցս մեկն էր նկատել՝ այո, չենք կարող չհամաձայնել տիկին պատգամավորուհու հետ պայմանով, որ դրանից առաջ պետք է վերանայել նաեւ քաղաքական աղբը․ «Ի դեպ, Նազելի Բաղդասարյան ջան, գուցե անկեղծ գտնվեք և ասեք, թե ինչպես էիք ժամանակին օգտագործել Մինասյան ազգանունը, (մայրը Մինասյան է) որտեղ և ինչ եք հայտարարել, կապված այդ ազգանվան հետ։ Գուցե անկեղծ գտնվեք և ասեք, ինչպես և ում շնորհիվ հասաք խորհրդարան։
Մաքրել ոչ միայն լրատվական աղբը, այլ նաեւ՝ քաղաքական»,- մասնավորապես ճիշտ նկատառումով է հանդես եկել լրագրող Փայլակ Ֆահրադյանը։
Թեպետ պատգամավորը կարող է իրեն նեղություն չտալ, քանի որ գործընթացները հասունանում են եւ քաղաքական աղբը շուտով կմաքրվի ուրիշների ձեռքով, բայց մինչ այդ լավ կլիներ բացատրեր՝ ինչ նկատի ունի լրատվական աղբ ասելով։
Միգուցե իշխանահպատակ լրատվամիջոցների ինֆորմացիան նկատի ունեք, որոնք ծառայում են թուրքական հինգերորդ շարասյանը, որոնք խնդիր են դրել հիմնահատակ ավերել ազգային արժեհամակարգը՝ փոխարինելով այն սորոսական այլանդակ բարքերի մասին ինֆորմացիաներով։
Կամ օրինակ իշխանական ֆեյքաբուծարանի, այն հայտնի ՊՈԱԿ-ի, որի միակ առաքելությունն ընդդիմադիրներին եւ ընդդիմախոսներին ֆեյքային գրոհի ենթարկելն ու այլանդակ վիրավորանքներ հասցնելը։ Բայց քանի որ իշխանությունում մեծիմասամ ՀՀՇ-ական բարքերի շարունակողներն են, ապա զարմանալ չի կարելի, որովհետեւ 90-ականներին էլ ճիշտ նույն ձեռագիրն ուներ իշխանությունը, ինչին ականատես ենք լինում մեր օրերում՝ համատարած հայհոյանք, ագրեսիա, ատելության գերդոզա, այլասերման քարոզ եւ այլն։ Տպավորություն է, որ գործ ունենք անմեղսունակների գվարդիայի հետ, երբ սկզբում ընտանիքի երկամյա մեծերն են սկսում դասեր տալ, հետո միջնեկները, ապա ամենափոքրերը, այսպես շարունակ, վաղը մյուս օրը հանրությանը դաստիարակելու գործն իրենց ձեռքն են վերցնելու իշխանական շներն ու կատուները։
Սույն նախկին լրագրողը պարզվում է՝ պայքարում է լրատվական աղբի դեմ, բայց լրագրողներին բռնության ենթարկելու բառացիորեն երեկվա դեպքերը կարող է չնկատելու տալ, այն պարագայում, երբ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը հոխորտում էր, թե մեր ուժերի ողջ ռեսուրսը չենք կիրառել։ Մյուս կողմից՝ կարելի է ներողամիտ գտնվել Բաղդասարյանի ինքնադրսեւորումներին, ի վերջո, մարդը պատգամավոր է, եթե պետական այրերի կանայք կարող են դասեր տալ , ապա ինչու ոչ, մեկով ավել կամ պակաս, արդեն նշանակություն չունի։ Վարչապետի տիկնոջն արդեն սկսել է չզիջել Արարատ Միրզոյանի կինը, ընդ որում վերջինն ավելի ունիկալ է , եւ ըմշամարտի աշխարհի չեմպիոն Ռոման Ամոյանի նկատմամբ ոստիկանների վայրագությունների մասին ցնցող բացահայտում է արել, թե ոստիկանները պարտավոր չէին դեմքով ճանաչել չեմպիոններին։

Իյա, իրոք, իսկ այդ ինչպես է ստացվում, որ տրանսգենդերներին ճանաչում են ու ստանձնում նրանց պաշտպանությունը։ Բայց եթե այս իշխանությունը հերոսների է նսեմացնում, նախագահների անարգում, չեմպիոնն ինչ է, որ նրա նկատմամբ չանի։

Անի Սահակյան

դիտվել է 10167 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am