Էս ի՞նչ խոսալու ձև ա. Փաշինյանը բարկացավ (video)

Այսպես սկսեց իր հարցը ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Հարցս հետեւյալն է. պաուզա եմ տալիս հատուկ, որ ըստ ավանդույթի հրճվանքը թեւակոխի մեր դահլիճ։  Միշտ մտածել եմ, որ ձեր իշխանության օրոք եւ պայմաններում չի կարող լինել իրավիճակ, երբ որեւէ պետական կառույցի պարտավորություն քաղաքացու նկատմամբ չիրականացվի,  քաղաքացին դիմի դատարան, կառույցը բողոքարկի, բայց պարտվի , քաղաքացին շահի, հետո կառույցը դիմի հաջորդ ատյան բողոքարկի նորից պարտվի, հետո դիմի երրորդ ատյան՝ պարտվի, այդ թվում Սահմանադրական դատարան եւ վերջապես արձակվի դատարանի օրինական վճիռ։ ԴԱՀԿ-ի համար փաստաթուղթ արձակվի, կատարողական թերթ, որպեսզի կատարվի հարկադիր կարգով այդ պարտավորությունը, բայց էլի դա տեղի չունենա։ Դեռ հունվարի 22–ին, կայացել է վերջնական վճիռ, որով ՊՆ–ն պարտավորվել է սոցիալակն շարժման համահիմնադիր եւ պահեստազորի սպաների շահերի պաշտպանությունը համակրգող, պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանին փոխհատուցել իրեն օրինական կարգով հասանելիք, չվճարված արձակուրդայինները։ Մինչ օրս չի կատարվել եռաստիճան դատական գամակարգով անցած վճիռը։ Այստե՞ղ է Պաշտպանության նախարարը, այստեղ չէ։ Կարո՞ղ է արդյոք ձեր իշխանության օրոք նման բան լինել»,– ԱԺ-ում նման հարց ուղղեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

  Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. «Բուն կատարողական վարույթին ծանոթ չեմ, անպայման կծանոթանանք, կհասկանանք, թե որն է պատճառը, որ կատարողական վարույթը նման ձգձգում է ունեցել, բայց ինձ հուշեց Պաշտպանության փոխնախարարը, որ կառավարության որոշման նախագիծ կա վերաբաշխում կատարելու մասին, որը նախատեսված է հենց դատական ակտերից բխող ՊՆ պարտականությունները կատարելու հետ, այնպես, որ կարծես թե այդ խնդիրը լուծվում է։ Մնացած մասով կուսումնասիրենք ու կտեղեկացնենք»։

«Բա չեք իմացե՞լ, պարո՛ն վարչապետ, «Top 10 of the ministers» Պաշտպանության նախարարն ինձ ու Ձեզ դատի է տվել»,-   հայտարարեց պատգամավոր Տ․ Ուրիխանյանը՝ պարզաբանելով․ ««1,9 մլրդ-ի հասնող պարտավորություններ չեն կատարվել» արտահայտության համար հայցադիմում եմ ստացել, որտեղ պահանջվում է հերքել այս արտահայտությունը։ «Հիմնադրամ չի փոխանցվել 1,9 միլիարդի հասնող գումար» արտահայտությունը կարդացել եմ Ձեր կողմից ինձ փոխանցված գրության մեջ․ Դուք տեղյա՞կ եք դրա մասին»։

Նիկոլ Փաշինյանը տեղից միջամտեց՝ ասելով, որ պաշտպանության մասին այդպես խոսողը թոփ զրո պատգամավոր է։ «Դա ի՞նչ խոսելու ձեւ է»։

Ուրիխանյանը պատասխանեց. «Միտքս ավարտեմ, հետո ասեք. 1.9 միլիարդի հասնող պարտավորություններ չեն կատարվելարտահայտության համար, հայցադիմում եմ սստացել, որով պահանջվում է հերքել այս արտահայտությունը եւ մի շարք այլ արտահայտություններ։ Հիմնադրամ չի փոխանցվել 1.9 միլիարդ դրամի հասնող գումար արտահայտությունը կարդացել եմ պարոն վարաչպետ ձեր կողմից ինձ փոխանցված գրության մեջ։ Հարց, դուք տեղյա՞կ եք սրա մասին։

 «Ձեր սկզբնական հարցի պատասխանն արդեն հնչեց, որեւէ բան չենք կարող ավելացնել։ կարծում եմ սպառիչ պատասխան ստացաք ձեր հարցին, իսկ եթե հույս ունեք, որ պետք է բոլոր կատարողական վարույթների մասին անգիր իմանանք, որպեսզի ամբողջ նկարագիրը միանգամից ներկայացնենք, բնականաբար նման իրավիճակ չի կարող լինել»,-պատասխանեց Բադասյանը:

դիտվել է 1315 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am