Փաշինյան, թե՛ օրենքի, թե՛ լավ տղաների շրջանակում լավ գիտեն՝ դու ով ես.Սայաթ Շիրինյան (video)

Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի իրադարձություններին՝ քանի որ այդ ժամանակ Սայաթ Շիրինյանը եղել է ոստիկանության պետի մամուլի քարտուղար, և որի մասին Դանիել Իոաննիսյանի հետ միջադեպից հետո մամուլում նորից գրեցին, Սայաթ Շիրինյանը նշել է․ «Այո՛ գրեցին, որ ես եղել եմ Ռոբերտ Քոչարյանի գնդապետն ու սուտ լուրեր տարածողը։ Նախ ասեմ, որ նախագահ Քոչարյանի օրոք ես եղել եմ փոխգնդապետ։ Այդ ժամանակ անգամ դեղին մամուլ «Հայկական ժամանակ»-ն իր միջակ լրագրող Նիկոլ Փաշինյանով չի կարողացել իմ դեմ հոդվածներ գրել»։

Սայաթ Շիրինյանը հպարտությամբ է նշում, որ ունեցել է Ռոբերտ Քոչարյանի նման ուժեղ կամքի տեր գերագույն գլխավոր հրամանատար․ ««Մարտի 1»-ին ես կարողացել եմ լավագույն ձևով կատարել իմ պարտականությունները, քանի որ ունեցել եմ Քոչարյանի նման գերագույն գլխավոր հրամանատար։ Ես համոզված եմ եղել, որ Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ին ուզում էին բռնազավթել իշխանությունը, և նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգն է պահել»։

Ըստ պահեստազորի գնդապետի՝ «Մարտի 1»-ին ոստիկաններին ծեծել են ու փախուստի դիմել․ «Քսան տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը ոստիկանների վրա ցեխ է շպրտել։ Նիկոլ Փաշինյան, ոստիկանները լավ հիշողություն ունեն և հիշում են՝ ինչպես էիք «Մարտի 1»-ին ոստիկաններին ծեծելու ժամանակ ասում՝ հոգիս փառավորվեց»։

Սայաթ Շիրինյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կամակատար ոստիկանություն երբեք չի ունենա։

դիտվել է 27163 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am