Պառաված մանկամիտները թպրտում են

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր հանդես է գալու երկու նախաձեռնությամբ: Խմբակցության պատգամավորները լրագրողներին հայտնել են, որ նախաձեռնում են իրականացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում՝ կորոնավիրուսի կանխարգելման առումով իշխանությունների իրականացրած քայլերը ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ գնահատականներ տալու հարցով եւ պատրաստվում են դիմելու Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը:

Իհարկե, այս օրերին Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձությունները ժողովրդական ընդվզման պատճառ են դարձել եւ ԲՀԿ-ականների, հավաքների կազմակերպման հետ կապված, մտահոգությունները տեղին են, բայց այդուհանդերձ կուսակցության երկակի ստանդարտների մասին խոսել չենք կարող։ Ստացվում է, որ այսօր ԲՀԿ-ականները կարող են պայքարել հավաքներ թույլատրելու իրավաչափության համար, իսկ երկրում շուրջ երկու տարի ընթացող աղաղակող հակաիրավական, հակասահմանադրական գործընթացների վերաբերյալ նրանց վարանումներն ու վախվորածությունն ակնհայտ էր։

Ինչպես Սահմանադրական դատարանի հարցի հետ կապված, որի առաջացման պատճառն, անշուտ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն է, իսկ ով ով, բայց ԲՀԿ-ն որոշակի բարոյական պատասխանատվության զգացում պետք է ունենար երկրորդ նախագահի հարցում եւ գեթ մեկ անգամ վիճարկեր, կամ գոնե բարձրաձայներ այս խնդիրների շուրջ գործողությունների իրավաչափության մասին։ Բայց ունենք այն, ինչ ունենք, քաղաքականությունն այդպիսի բան է, երբ չկան սեփական շահեր, կարելի է նաեւ աչք փակել երկրի համար հիմնաքարային հարցերի վրա։

ԲՀԿ-ականների նախաձեռնություններին անդրադարձել է նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը եւ իր արձագանքում հանդես եկել բացահայտ շանտաժով, նախ ասել է․«Եթե այդ հանձնաժողովը ստեղծվի, մենք կկարողանանք նաեւ քննել այն լուրերը, որ տարածում են ձեր նշած կուսակցությանը մերձ խմբերը, որ իբր կորոնավիրուսը գոյություն չունի, որ դիմակ կրել ընդհանրապես պետք չի: Պատգամավորներ կան նույնիսկ, որ դիմակ չեն կրում: Մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք, թե արդյոք դա միտումնավոր է արվում, ՀՀ անվտանգությանը վնաս պատճառելու եւ այս իրավիճակը քաղաքական նպատակներով օգտագործելու համար, թե դրանք պարզապես ասեկոսներ են»։

Ինչպես նկատում եք, «ծառան» լավ է սերտել «տիրոջ» դասերը եւ ցանկացած խոսքի պատասխանում է շանտաժի ու սպառնալիքի լեզվով։ Փաստորեն, արդեն չորս ամիս է բոլորն իշխանություններին են մեղադրում կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, իշխանության հակասական հայտարարությունների, համավարակի պայմաններում հանրաքվեի քարոզարշավ անելու, հեռու չգնանք՝ վերջին օրերին ոստիկանական կուտակումների մասին, իսկ երկրի ԱԺ փոխխոսնակը եկել ու փորձում է իրադարձությունները գլխի վայր շուռ տալ ու ասել, թե ընդդիմությունն է այս ամենի մեղավորը: Ապա անցնում է պառաված թեմային, թե հները մոբիլիզացվում են, կորդինատների ճշտման փուլ է։

Ոչ միայն թեման է պառավել, այլ նախկինները, ու պետք չէ այլեւս չաշխատող՝ նախկինների թեմայով մրոտել ընդդիմադիրներին, Ծառուկյանի ու Վանեցյանի կոնսոլիդացիան բնորոշել նախկիններին վերադարձնելու ռեւանշիստական քայլ։ Եւ հատկապես, ով խոսի, Ալեն Սիմոնյանը պետք է լռի Վանեցյանի հարցում, ում անձնապես է երաշխավորել ԱԱԾ տնօրեն նշանակելու հարցում, իսկ Ծառուկյանն էլ եղել է իրենց սրտի սեփականատերը։ Իսկ ամենազզվելին ՍԴ-ի դիմելու հետ կապված նրա արձագանքն է, կամ այլ կերպ ասած՝ մանր ժուլիկությունը․«ՍԴ-ի հետ կապված բոլոր պարագաներում ձեր նշած գործընկերները խոսել են այն մասին, որ իրենք համաձայն են, որ ՍԴ-ի հետ կապված խնդիրը գոյություն ունի: Բազմիցս հայտարարել են, որ իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը, բայց հիմա որոշել են դիմել այդ նույն Հրայր Թովմասյանին, որ նա լուծում տա: Սրանով կոորդինատների ճշտման փուլը ավարտին կհասցվի: Մի քիչ վստահ չեմ, որ ՍԴ-ի հետ կապված հարցը մենք մինչ այդ արդեն լուծում տված չենք լինի եւ այս կազմը կքննի: Ես դրա հետ կապված կասկածներ ունեմ»,-հայտարարել է Սիմոնյանը։

Փաստորեն, եթե որեւէ մեկը քննադատում է իշխանությանը, առավել եւս մտադիր է դիմել ՍԴ, ուրեմն կապված է նախկինների հետ, եւ իշխանությունն էլ նախապես սպառնում է, թե կբացահայտի այդ կապը։ Մանկամիտ այս մտածողությամբ թերեւս մեր օրերում կարելի է միայն պողոսներին ինչ-որ բան հասկացնել, իսկ մյուսները վստահ եղեք՝ Արարատ Միրզոյանի լեզվով ձեզ կպատասխանեն՝․«Էս չեք, արա»։

Անի Սահակյան

դիտվել է 2378 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am