«Կարմիր գծեր» տրորելով. նույն կերպ «կվճարեն» Փաշինյանին

Ռուսական մամուլն ուշի-ուշով հետևում է հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ՝ վերլուծելով վերջին ներքաղաքական բուռն գործընթացները:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցի վերաբերյալ խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությանը:

Պարբերականը նկատում է, որ խորհրդարանը միաձայն է քվեարկել հօգուտ խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավարին և երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին անձեռնմխելիությունից զրկելուն, քանի որ քվեարկությանը մասնակցել են միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության կողմնակիցները:

«Պարոն Ծառուկյանին մեղադրում են 2017 թվականներին ընտրողներին կաշառելու մեջ, սակայն ինքը՝ քաղաքական գործիչը և նրա համակուսակիցները վստահ են, որ իրականում նրան հետապնդում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջելու համար: Մինչդեռ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը աջակցել է Նիկոլ Փաշինյանին և անգամ օգնել է նրան»,- ասվում է պարբերականի հոդվածում:

Նշվում է, որ խորհրդարանում ելույթ ունենալիս Ծառուկյանը կրկին շեշտել է, որ տեղի ունեցող իրադարձությունները քաղաքական հետապնդում է համարում Փաշինյանի գլխավորությամբ կառավարության հրաժարականի կոչի համար: «Գործեր եք կեղծում, վարվեք ինչպես ուզում եք: Բայց այս ամենը ժամանակավոր է, այս ամենը մեկ-երկու ամիս է տևելու, ոչ ավելի»,- պարբերականը մեջբերում է Ծառուկյանի խոսքը: Գործիչն իշխանություններին մեղադրել է իր որդու դեմ քրեական գործ հարուցելու միջոցով իր նկատմամբ ճնշում գործադրելու մեջ:

Աղբյուրը նշում է, որ Ծառուկյանին անմիջապես խորհրդարանից տարել են ԱԱԾ հարցաքննության: «Դատելով այն ամենից, ինչ առավոտից կատարվում էր Երևանի փողոցներում, Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցող ամեն ինչ նախապես ծրագրված է եղել»,- ասվում է հոդվածում: Շեշտվում է, որ ոստիկանական ուժեր էին հավաքվել խորհրդարանի և հարակից հրապարակների մոտակայքում, ինչպես նաև ԱԱԾ շենքի մոտ, որպեսզի անմիջապես ճնշեն քաղաքական գործչի աջակիցների՝ հանրահավաք անցկացնելու փորձերը:

«Հատկանշանակ է, որ 2018-ի գարնանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր խորհրդարանին՝ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Այն ժամանակ նա «Ելք» խմբակցության պատգամավոր էր և հակակառավարական ակցիաներ էր անցկացնում: Սակայն ավելի ուշ Դավթյանը խոստովանել էր, որ հետ է կանչել միջնորդությունը այն ժամանակվա վարչապետի խնդրանքով»,- նշում է հոդվածի հեղինակը:

«Այն, ինչ այժմ տեղի է ունենում, վերնախավի փոփոխության շարունակությունն է: Նոր վերնախավի ներկայացուցիչները կասկածանքով են վերաբերվում մարդկանց, որոնք իրենց օտար են: Սակայն հեղափոխության ժամանակ Ծառուկյանի կուսակցությունն աջակցել է Փաշինյանին և անգամ օգնել է նրան: Ինչպես հայտնի է, «հեղափոխությունը խժռում է իր զավակներին», և մենք տեսնում ենք այդ գործընթացը»,- պարբերականի հետ զրույցում նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ «հաջորդ փուլում ընդդիմադիրների ի հայտ կգան արդեն նոր վերնախավի ներսում»:

Ռուսաստանի իշխանությունների կողմից մեծ ուշադրության արտահայտություն տեղի չի ունեցել՝ 2018թ. Փաշինյանի «թավշյա հետղափոխությունից» հետո: Ավելի ճիշտ՝ եթե եղել է, բավական մտահոգ ու կասկածներով լի ակնարկներով: Վերհիշենք Լավրովի աղմկահարույց հայտարարությունը Հայաստանում ներքաղաքական՝ անհանգստացնող իրավիճակի վերաբերյալ:

Ռուս հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը «Կոմերսանտ» պարբերականում վերլուծում է հայաստանյան իրադարձությունները: Գագիկ Ծառուկյանը եղել է (կշարունակի մնալ) իշխանության և բիզնեսի միջև այն սիմբիոզի խորհրդանիշը, որը որոշիչ գործոն է հետխորհրդային կապիտալիզմի զարգացման համար՝ գրում է նա՝ հավելելով, որ ազդեցիկ օլիգարխի վրա հարձակումը, որը հասցրել է լինել և՛ իշխանության կողքին, և՛ ընդդիմության շարքերում, իշխանության վերակազմավորման առանցքային պահերից է, որը Հայաստանում սկսվել է երկու տարի առաջ տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո:

«Այս ընթացքում շրջադարձային իրադարձություններից էին հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործերը, խորհրդարանի հոմոգենիզացման համար պայքարը, քաղաքական վերահսկողություն ուժային կառույցների, քաղաքապետարանի նկատմամբ, ինչպես նաև գործադիր և դատական իշխանությունների միջև հակամարտությունը: Այս բոլոր իրադարձություններին միավորում է մեկ բան: Դրանք խախտում են հայկական հետխորհրդային քաղաքական մշակույթի ավանդույթները, որոնք անսասան էին՝ անկախ նրանից, թե ովքեր էին զբաղեցնում երկրի առաջին պաշտոնները»:

Վերլուծաբանի կարծիքով՝ նույն կերպ էլ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եղել է կառավարամետ կոալիցիաների դաշնակիցը: Քոչարյանը կարող էր հետապնդել Տեր-Պետրոսյանին, օրինակ` Ղարաբաղի հարցով «ոչ ճիշտ» դիրքորոշման համար: Նույնը տեսականորեն կարող էր անել նաև Սարգսյանը: Բայց նրանք չանցան «կարմիր գիծը»՝ գիտակցելով, որ իշխանության փոխանցման խախտումը երկրի համար, որը ներքաշված է հակամարտությունների մեջ երկու հարևան երկրների հետ, առնվազն ռիսկային է, ներկայացնում է aravot.am-ը:

Ըստ Մարկեդոնովի՝ Նիկոլ Փաշինյանն այլ ավանդույթ բերեց. «Բայց եթե նրա առաջին «թիրախները» (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան) կարող են դիտարկվել որպես «նախկիններ» և «հակահեղափոխականներ», ապա Ծառուկյանի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է: 2018թ. նա աջակցել է «հեղափոխական ժողովրդի» ընտրությանը, նրա ներկայացուցիչները նույնիսկ նախարարների կաբինետի մեջ են ընդգրկվել Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո, այնուհետև Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ ընտրությունների արդյունքում մտել է խորհրդարան և մինչև վերջին ժամանակներս կիսում էր «թավշյա համաձայնություն» իշխանությունների հետ: Բայց կոնսենսուսը խախտվեց, մի կողմից համավարակի սոցիալական հետևանքների, մյուս կողմից էլ սահմանադրական հանրաքվեի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի պատճառով: Հետհեղափոխական իշխանությունը չի ցանկանում գոյակցել ուժի և ազդեցության այլ կենտրոնների հետ, որոնք դուրս են իր վերահսկողությունից: Ռազմավարական առումով սա բարդ ուղի է: Այսօր հանրապետության կառավարությունը և Նիկոլ Փաշինյանն անձամբ ժողովրդավարություն է վայելում: Բայց ոչ մեկ չի ասում, որ միշտ այդպես կլինի: Եվ եթե այսօրվա հանգամանքները փոխվեն, բացառված չէ, որ վարչապետի հակառակորդները կցանկանան նույն կերպ վճարել իրեն՝ քրեական բաց գործերի ձևով: Իշխանության փոխանցումն այս դեպքում ոչ այլ ինչ է, քան հորինվածք»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4867 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am