Ծառուկյանից սնվածները Ծառուկյանի դեմ քվեարկեցին

hraparak.am-ը գրում է. Իմքայլականները՝ գումարած իրենց «արբանյակ» Բաբաջանյան Արմանը, երեկ երկու անգամ կողմ քվեարկեցին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդություններին։ Դրանցից առաջինով Դավթյանը միջնորդում էր, որ խորհրդարանը թույլ տա ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, մյուսով էլ խնդրում էր թույլ տալ, որ Ծառուկյանին զրկեն ազատությունից։ Կողմ քվեարկեց 87 պատգամավոր, 86-ը՝ «Իմ քայլից», մեկը՝ իշխանությունների կամակատար «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը։

ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» չմասնակցեցին քվեարկությանը։ «Իմ քայլից» երկու պատգամավոր չմասնակցեց այդ խայտառակ քվեարկությանը։ Մեկը Թագուհի Թովմասյանն էր, որը ֆիզարձակուրդի մեջ է, մյուսը՝ նրա քավոր Սասուն Միքայելյանը, որը նախընտրել էր չգալ, քանզի մտերիմ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Մյուս իմքայլականները, անգամ նրանք, որոնք տարիներ շարունակ սնվել են Ծառուկյանի միջոցներից, օրինակ՝ «Կենտրոնի» երկարամյա հաղորդավար Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, օլիմպիական մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը, անհայտ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը 12 տարի ԲՀԿ անդամ է եղել, ընդ որում՝ քաղխորհրդի անդամ, կողմ քվեարկեցին Ծառուկյանի դեմ բերված միջնորդություններին։ Կողմ քվեարկեցին նաեւ նրանք, որոնք մեկ տարի առաջ մասնակցում էին Ծառուկյանի դստեր հարսանիքին, նրանք, որոնք հեղափոխության օրերին օգտվում էին Ծառուկյանի ուղարկած ջրերից, նրանք, որոնք պաշտպանում էին Ծառուկյանի հետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հուշագիրը, եւ այսպես շարունակ։ Երեկ այս բոլոր անձինք լուռ էին, չգիտեին ինչ ասել։ Ինքը՝ Ծառուկյանը, մեր համառ պնդումներից հետո, թե չի՞ փոշմանել, որ աջակցել է հեղափոխությանն ու ջուր է հասցրել հեղափոխականներին, ի վերջո պատասխանեց․ «Ոչ մի բանի համար չեմ փոշմանել»։ Ի դեպ, դեռ առաջին միջնորդության քննությունը չավարտված՝ Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ գնում է ԱԱԾ։ Իսկ այդ ընթացքում ԱԱԾ աշխատակիցները՝ ավտոմատներով ու դիմակներով, սպասում էին նրան ԱԺ մուտքի մոտ։ Նրանք զորքով շրջափակել էին շենքը, փակել մուտքերը, որ հանկարծ Ծառուկյանը չփախչի։ Այդպես էլ որեւէ իրավական հիմք կամ տրամաբանություն չգտանք, թե ինչու էին ԱԱԾ-ականները եկել Ծառուկյանի հետեւից, երբ նա դեռ անձեռնմխելի էր եւ ինքն էլ պատրաստ էր իր ոտքով գնալ ԱԱԾ։ Երեւի վստահ էին, որ ԱԺ-ն հանձնելու է նրան։

Երբ Ծառուկյանը նստում էր մեքենան, որ գնար ԱԱԾ, նրան մոտեցավ ԱԱԾ քննչական վարչության ղեկավարը եւ տեղեկացրեց, որ նա պետք է իրենց հետ գա։ Ծառուկյանին հաջողվեց համոզել, որ իր մեքենայով գնա ԱԱԾ, ԱԱԾ պաշտոնյան համաձայնեց, բայց պայմանով, որ ինքն էլ նստի նրա կողքը՝ երեւի որ հանկարծ փախչելու ձեւ չունենա «հանցագործը»։ Ծառուկյանի մեքենան ԱԱԾ-ի 6 մեքենա շրջափակեց եւ «մեծ շուքով» ուղեկցեց ԱԱԾ, որտեղից Ծառուկյանը դժվար թե շուտ դուրս գար։
Իսկ դահլիճում ընդդիմադիր պատգամավորներն այդ ընթացքում նեղն էին դրել Սերժ Սարգսյանի նշանակած ու Նիկոլ Փաշինյանին այսօր հլու-հնազանդ ծառայող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նրան հիշեցրին իր քաղաքական անցյալը, թե ինչպես մեկ օրվա մեջ Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին ազատությունից զրկելու միջնորդություն ներկայացրեց այն ժամանակվա խորհրդարանին, հետո փոխվարչապետ Կարեն Կարապետյանի խնդրանքով հետ վերցրեց։ Դավթյանն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտվեց՝ հանցագո՞րծ էր, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը, եւ ինչպե՞ս եղավ, որ փոշմանեց։ Կամ՝ ինչպե՞ս կարող է փոխվարչապետի խնդրանքն այդքան ազդեցիկ լինել դատախազի որոշման վրա։

Մանրամասները` սկզբնաղբյուրում

դիտվել է 615 անգամ
Լրահոս
Ես ok եմ, թող մեզ կախաղան հանեն․ Փաշինյան (video) Լեզվակռիվ լրագրողի ու Փաշինյանի միջև․ «Ալիևին ինչի՞ չեք կզացնում» (video) Ես սարսափեցի․ Ճամբարակում զինվորի դիակը դեռ տուն չէին բերել, կողքին Նիկոլը խրախճանք սկսեց․ Ստեփանյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Նիկոլը հարձակվել է ԱԱԾ-ի վրա» (video) «Չե՛նք լռելու»․ Մարիա Զախարովան՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին (video) Փաշինյանը նորից «խանգարմունքի մեջ ընկած հարձակվեց ԱԱԾ-ի վրա» (video) ՔՊ պատգամավորը բացահայտ ստում է. փաստաբան Փաշինյանը հենց չեղավ, գիտե՞ք՝ձեզ ինչ է սպասվում․Ասլանյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները իրար խառնվեցին (video) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Փաշինյան, պատրաստ եղիր, որ դու ինքդ էլ դատվելու ես նույն դատով․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Օգոստոսի 27-ին հոսանքազրկվող հասցեները Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետներն ազատվել են աշխատանքից Աննա Գրիգորյանը «խայտառակեց» Սասուն Միքայելյանին․ «Ես Աննան եմ, բայց ոչ Վարդապետյան», «Մի՛ գոռա» (video) Իրանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա. Հասան Ղաշղավի Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու այս խայտառակության համար․ Մանուկ Սուքիասյան (video) ՌԴ սանկցիաներից ամենաշատ տուժողները Փաշինյանի ընտրողներն են, հիմա էլ նրանց նոր շոուներ է հրամցնում (video) Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Միջադեպ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ խցի 8 կալանավորների նկատմամբ բռնություն է կիրառվել «Ազդանշան Կրեմլին». Եվրոպական մամուլում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հստակ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի հետ Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ Փաշինյա՛ն, «Արթիկ» ՔԿՀ-ից դուրս գալիս ՜ինչ կարոտով փաթաթվեցիր երեխաներիդ, հիմա մոռացա՞ր այդ ամենը (video) Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ․ Սուրենյանց Էս ինչ անմարդկային քայլ է․ հորը գոնե ազատեք, որ կնոջն ու աղջիկներին «պերեդաչի» տանի․ Սևակ Խաչատրյան (video) Արդյո՞ք միջին անվանական աշխատավարձն է որոշում մարդու կյանքի որակը․ Տիգրան Դումիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am