Ծառուկյանի գործով դատվելու են․ Նիկոլ Փաշինյանը դատարան կուղարկի իրեն ձայն տված հպարտ քաղաքացիներին

Առաջին ատյանի դատարանը հունիսի 17-ին կքննի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո այս մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ ԲՀԿ առաջնորդը։

Մինչ այդ Ծառուկյանը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Քաղաքական մեծամասնության պատգամավորները նաև համաձայնություն են տվել, որ Ծառուկյանը կալանավորվի։ Վստահաբար կարելի է ասել, որ վաղը դատարանը որոշում կկայացնի Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ։
Ըստ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ԱԺ ներկայացրած միջնորդության՝ ձեռք են բերվել բավարար ապացույցներ՝ ընտրակաշառքի գործում Գագիկ Ծառուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար: «Հարուցված քրեական գործի շրջանակներում տրված ցուցմունքներն ու խուզարկության արդյունքները, դրանց համակցությունը բավարար հիմք են տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար»,- ասել է Դավթյանը:

Չնայած Ծառուկյանի դեմ գործ է հարուցվել նաև հարկեր թաքցնելու և պետությանը վնաս պատճառելու գործով, սակայն անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդությունը ներկայացվել է հենց ընտրակաշառքի գործով։ Հարկեր թաքցնելու հետ կապված Ծառուկյանին մեղադրանք առաջադրելը իրավական առումով շատ բարդ, եթե չասենք անհնար գործընթաց է ։ Գագիկ Ծառուկյանը դե յուրե խոշոր սեփականատեր է, որի գույքը հանձնված է կառավարման։ Հետևաբար, խախտումների համար, եթե այդպիսիք կան, պետք է պատասխան տան Ծառուկյանի օբյեկտների կառավարիչները։
Ինչ վերաբերում է ընտրակաշառքի գործին, ապա սա քաղաքական առումով շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծում առաջին հերթին իշխանության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե կա կաշառք տվող, որն այս պարագայում ենթադրաբար Գագիկ Ծառուկյանն է, որին վերագրվում է 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեղադրանք, ապա պետք է լինի նաև կաշառք ստացող։
Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի՝ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: Այսինքն՝ քրեորեն պատժելի արարք է, ոչ միայն ընտրակաշառք տալը, այլ նաև ստանալը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հարց է ուղղել՝ քանի որ քրեական գործում առկա են տվյալներ, որ կաշառքները տրվել են հասցեներով, անուն-ազգանուններով՝ կաշառք ստանալու գործով որևէ մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է։ Գլխավոր դատախազը պատասանել է, որ այս պահի դրությամբ կաշառք ստանալու համար որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, բայց բացահայտված շղթայի մեջ հանցավոր արարք դսևորած բոլոր կողմերը կանչվելու են պատասխանատվության: Ովքե՞ր են կաշառք ստացողները․ ենթադրաբար Ծառուկյան դաշինքի օգտին քվեարկած տասնյակ հազարավոր քաղաքացիները։ Ըստ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության՝ ընտրակաշառքի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք են բերվել Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքի վերաբերյալ, որտեղ 2017 թվականին Ծառուկյան դաշինքն ստացել է 8000 ձայն։ Այս բոլոր 8000 քաղաքացիները պոտենցիալ կաշառք ստացողնե՞ր են դիտվելու։  

Ողջ հանրապետության տարածքում 2017 թվականին Ծառուկյան դաշինքը ստացել է 428 հազար 836 ձայն։ Նրանք բոլորը կաշառք վերցնո՞ղ են դիտարկվելու։ Ընտրակաշառքի գործի լիարժեք բացահայտումը ենթադրում է Ծառուկյանի օգտին քվեարկած այս բոլոր մարդկանց նույնականացում, ինչը գործնականում անհնար է։ Բացի այդ՝ այս մարդկանց մի ստվար զանգվածը մեկ տարի անց՝ 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած Իմ քայլը դաշինքի օգտին։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իրեն ձայն տված հպարտ քաղաքացիներին ևս դատարան ուղարկի՝ կա՛մ բանտարկության,  կա՛մ տուգանվելու։ Հակառակ պարագայում Ծառուկյանի ընտրակաշառքի գործը ուղղակի ջուրծեծոցի է դառնում։ Եթե չկա կաշառք վերցնողը, անտրամաբանական է դատել կաշառք տվողին։


 Հայկ  Դավթյան

դիտվել է 8579 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհեր Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է #ՈՒՂԻՂ․ «Ար*ուն տենչողնե՛ր, ասեմ՝ ոնց ընդդիմադիր գործչին հասցրիք մшհվան»․ Գառնիկ Դանիելյան (video) «Սպանվում են ոչ միայն մարդիկ, այլ նաեւ մարդկային բարոյականությունը». Հակոբ Բադալյան «ԱՎՏՈԿԼԱՎՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ». Անուշ Պողոսյան Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը․ Տիգրան Դումիկյան Պայթյուն՝ Փարաքարում. ծուխը նկատելի էր մի քանի կիլոմետրից «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում Արսեն Գևորգյանի մահը չի կարող մնալ առանց իրավական գնահատականի և պատասխանատվության հարցի բարձրացման Ինչը հանգեցրեց Արսեն Գևորգյանի մահվանը․․․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը մանրամասնում է (video) «Զանգեզուրի միջանցքում» սկսվում են տեխնիկական աշխատանքները․ Hurriyet Մեդինսկին և Ումերովը հայտնել են, որ եռակողմ հանդիպման օրակարգում խաղաղության հասնելու ուղիներն են Արսեն Գևորգյանի մահը կանխելու հնարավորության քաղաքական պատասխանատվությունը կրում են իշխանությունները ՀԱԿ-ը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատած ահաբեկչական «ժողովրդավարության» մոդելը Սարսափելի մանրամասներ. ինչ պայմաններում է պահվել այսօր մшհացած Արսեն Գևորգյանը. Կարապետ Պողոսյան (video) Այսօր հերթական ընդդիմադիրը մшհացավ․ կատաստրոֆիկ հետևանքներ են լինելու (video) Դուք իշխանությանը մեղավոր համարու՞մ եք ընդդիմադիրի մահվան մեջ․ Գալյանի արձագանքը (video) Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Պահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ Սուրենյանց 21-ամյա վարորդը «Nissan»-ով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Վարդևանյան Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների խղճին․ Թանդիլյան ՔԿԾ-ն Արսեն Գևորգյանի մահվան մասին Ինտիմ տեսանյութի միջոցով շորթել է 500 հազար դրամ, ապա սպանել երեք անձի․ գործն ուղարկվել է դատարան Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am