«ԲՀԿ»-ն ու Գագիկ Ծառուկյանը զղջում ե՞ն Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխությանը աջակցելու համար.Միքայել Մելքումյան (video)

Այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին կորոնավիրուսով պայմանավորված մենք ասում էինք՝ ժամանակը չէ քննադատության, պետք է պայքարենք կորոնավիրուսի դեմ,բայց, երբ տեսանք, որ համավարակը տարածվում է, մահերի թիվն աճում, «Բարգավաճ Հայաստան»-ը քաղհորհրդի նիստ հրավիրեց ու Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այս պայմաններում Կառավարությունը պետք է հրաժարական տա։ Այս մասին Արմնյուզ ՀԸ՝ Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանը։


Ըստ Միքայել Մելքումյանի՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանավեճի դիմումով էր հանդես եկել․ «Եթե կառավարման այս ձևն օգուտ չի բերում երկրին, պետք է համախմբվել ու միասին այս իրավիճակից դուրս գալ։ Մենք ասում ենք՝ օգոստոս-սեպտեմբերին երկիրն ընկնելու է տնտեսական կոլապսի մեջ»։

Դիտարկմանը՝ իշխանությունը պնդում է, որ Գագիկ Ծառուկյանը վաղուց է իմացել, որ ինչ-որ քրեական գործեր կան, որոնք մոտենում են ավարտին, դրա համար է նախահարձակ եղել, որպեսզի հետո ասի՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում, Միքայել Մելքումյանը նշել է․ «Քաղաքական առումով իշխանությունը դեմագոգիկ հայտարարություններ է անում։ Ծառուկյանն ամիսներ առաջ էր ասել, որ Կառավարությունը 97 տոկոսով պետք է փոխվի»։


Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները տրամաբանական հաջորդականությամբ են եղել։

Հարցին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր նշել էր, որ այս գործընթացներին քաղաքական երանգ տալով՝ Դուք փորձում եք սակարկումների գնալ, ինչը եղել է նաև Սերժ Սարգսյանի օրոք, Միքայել Մելքումյանը պատասխանել է․ «Գագիկ Ծառուկյանն այն մարդն է, որ երբեք չի ձգտել որևէ քաղաքական-պետական պաշտոնի։ Ես չգիտեմ՝ ինչ սակարկումների մասին է խոսքը։ Մենք ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժն ենք, այդ իշխանությունն է նման հայտարարություններով սակարկումների մասին խոսում»։

Միքայել Մելքումյանը հիշեցնում է, որ դեռ երկու տարի առաջ իրենց կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյանը աջակցել են հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն։

Դիտարկմանը՝ փոշմանու՞մ եք աջակցելու համար, Միքայել Մելքումյանը ասել է․ «Ոչ, չենք փոշմանել։ Այդ պահին ինչ ճիշտ էր դա ենք արել։ Ժողովրդի կամքն էր դա»։

 

 

 

դիտվել է 2535 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am