Պարոն Փաշինյան, բա ասում եք՝ նոր Հայաստանում ենք ապրում, բայց իրականում բլեֆ է, և նախկիններից բեթար վիճակում ենք ապրում․ահազանգ

Պարոն Փաշինյան, 12․06․2020թ․-ին Ստեփանավանից Տաշիր քաղաք եմ մեկնում անձնական հարցով, որտեղ ճանապարհին ինձ քաղաքացիական համազգեստով մի երիտասարդ տղա է կանգնեցնում և սկսում է ինձ հարցեր ուղղել, թե ես ով եմ, ինչ եմ, ինչ գործ ունեմ Տաշիր քաղաքում։ Պատասխանում եմ, որ իմ անձնական հարցով եմ ժամանել, և սկսում է այլ հարցեր տալ, հետո ես կոշտ եմ արձագանքում, որից հետո մեքենան նկարում է այդ անձը և հեռախոսազանգ է կատարում ինչ-որ տեղ, մոտ մի քանի րոպե վիճաբանում ենք, և այդ անձը ներկայանում է ոստիկանության աշխատակից, այն էլ՝ բանավոր, որից հետո ես փորձում եմ շարժվել, իսկ նշված անձն իր մեքենայով հետապնդում է, ու քիչ անց դիմացից շրջափակում են, և ատրճանակով զինված և այլ մի 4-5 անձինք բղավելով, գոռգոռալով պահանջում են՝ մեքենայից իջնեմ, թե չէ կկրակեն, ինչից հետո առանց որևէ պատճառ ասելու փռում են ասֆալտին, բառիս բուն իմաստով, սկսում հայհոյել։ Ես պատասխանում եմ հայհոյանքով, և սկսում են հարվածել մարմնիս տարբեր մասերին ու բռնություն գործադրելով ստիպողաբար նստեցնում ինչ-որ BMW մակնիշի ավտոմեքենա, որտեղ, աջ և ձախ կողմից ձեռքերս ոլորած, սկսում են հարվածել 2-3 անձ, թե ինչու եմ ես իրենց հայհոյանքին պատասխանել հայհոյանքով, և մինչև ոստիկանության Տաշիրի բաժին հարվածում են, հետո 3 ժամ մեկուսացնում են։

3 ժամվա ընդացքում 2 անգամ շտապօգնություն է կանչվում ոստիկանության Տաշիրի բաժին, և արձանագրվել են թե՛ վնասվածքներս, թե՛ առողջական վիճակիս մասին․ ճնշումս գրանցվել է 180-140, շտապօգնության բրիգադն առաջին օգնություն ցույց տալուց հետո հեռացել է, և 2-րդ անգամ է կանչ գրանցվել 11։30-ի սահմաններում։ Դրանից հետո՝ 11։50-ին, ուղեկցում են քննիչ Արմինե Մղոյանի մոտ, որտեղ հարցաքննվել եմ ինչ-որ բնակարանային գողության կասկածանքով և հարցաքննվել որպես վկա, ու գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, ինձ տուն են բերել ոստիկանության աշխատակիցները։

13․06․2020թ․-ին Ստեփանավան քաղաքի հիվանդանոցում արձանագրվել է թվով 3 վնասվածք մեջքիս, ոտքիս, ձեռքիս վրա, իսկ 14․06․2020թ․-ին ոստիկանության Տաշիրի բաժինի պետի տեղակալը և այլ աշխատակիցներ և Ստեփանավանի բաժնի պետի տեղակալ Ա․ Չթաչյանն ու մի խումբ ոստիկաններ շրջափակել են տունս, որպեսզի ապօրինի բերման ենթարկեն իբրև քննիչի մոտ քննչական գործողության շրջանակներում, այն էլ՝ 14․06․2020թ՝ ժամը 20։50-ին, որից հետո տեղեկացվել են մի շարք ԶԼՄ-ներ, ՄԻՊ-ի աշխատակազմը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակը, և 2-3 ժամ անց հեռացել են։

Այսօր՝ այս պահին, տանս մոտ կրկին մի քանի մեքենաներ կան տարբեր վայրերում կանգնած, որոնք Տաշիրի և Ստեփանավանի ոստիկանության աշխատակիցների են։

Պարոն Փաշինյան, բա ասում եք՝ նոր Հայաստանում ենք ապրում, իրավական պետություն է, բարձր են գնահատվում մարդու իրավունքները և այլն։ Փաստորեն, ստացվում է, որ իրականում բլեֆ է, և նախկիններից բեթար վիճակում ենք ապրում։

Խնդրում եմ որպես ՀՀ հպարտ քաղաքացի, որպես 3 միլիոն վարչապետներից մեկը՝ ընթացք տաք այս հարցին, այս բեսպրեդելին։ Տեղեկացնեմ, որ օրեր առաջ ՀՀ վճռաբեկ դատարանը իմ և իմ ընկերոջ վերաբերյալ նախադեպի առնչությամբ որոշում է կայացրել խոշտանգման գործով, որը տեղի է ունեցել 2017թ․-ի Ստեփանավանի ոստիկանության բաժնում։

Այսօր՝ 15․06․2020թ․-ին, մայրս մեկնել է ոստիկանության Ստեփանավանի բաժին՝ իմանալու, թե ինչու են ինձ կանչել, ծեծի ենթարկել, իսկ բաժնի պետ Գուրջանյանը սպառնացել է, որ մի քանի օրից մորս կկալանավորի։ Նշեմ, որ բաժնի պետը և տեղակալ Ա․ Չթաչյանը հայտնի են որպես բեսպրեդել, բռնություն իրականացնող, կոռումպացված պաշտոնատար անձինք։

դիտվել է 2618 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am