Փառք մայիսյան եռատոնի հերոսներին․ Խաչիկ Ասրյան

Քրիստոսապա՛շտ Հայեր, Հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի պատմության հաղթական էջերում իրենց հաստատուն տեղն ունեցան մայիսյան փառավոր հերոսամարտերն ու հաղթանակները: Մայիսյան պատմական հաղթանակները՝ «Վասն՝ հավատո, վասն՝ հայրենյաց», ճակատագրական են եղել հայերիս համար. Ավարայրի ճակատամարտ, Առաջին հանրապետության կազմավորում, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ, Շուշիի բերդի փառավոր ազատագրում և Արցախի պաշտպանության բանակի ստեղծում: Մայիսյան հերոսամարտերն սկսվում են մեր հերոս նախնիների բազում հաղթանակներով, հայրենիքի պաշտպանության համար կյանքով հատուցելու երդման հիշողություններով՝ կրկին նշանավորելով հայոց մտքի ու բազկի միասնության հաղթանակները: Մենք հպարտ ենք, որ ժառանգորդն ենք հերոսական հայ ժողովրդի արժանավոր զավակների, ովքեր պատերազմի գողգոթայով անցան և իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեցին հայրենիքին: 1945 թ. մայիսի 9-ին մեր հայրերն ու պապերը Երկրորդ համաշխարհայինից տուն վերադարձան ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած մեծ հաղթանակով:Փառք ու պատիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնց փորձն ու իմաստնությունը քաջալերեցին և ուղղորդեցին արցախյան ազատամարտի մեր հերոսներին: 1992 թ. մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը արծիվ հայորդիներն ազատագրեցին բերդաքաղաք Շուշին: Հազար փա՛ռք Շուշի բերդաքաղաքն ազատագրող քաջաց քաջերին: Նույն թվականին ձևավորվեց Արցախի պաշտպանության բանակը, որի սահմաններ չճանաչող քաջությունն ամուր ու հաստատուն է պահում հերոսական Արցախ աշխարհի սահմանները:Փառք ու պատիվ Արցախի պաշտպանության բանակին ու նրա քաջարի հրամանատարներին: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին մայիսյան եռատոնի փառավոր հաղթանակների առթիվ և ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում հզոր ու պաշտպանված պետականություն, մշտապես մարտունակ հայոց ազգային բանակ, հայկական անսասան միասնություն, հայոց ոգու անխորտակելի թռիչք ու միասնական Հայաստան: Փա՛ռք հայ ժողովրդին, նրա փառավոր անցյալին, Վարդանանց, Հայրենական մեծ, Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի, Լեռնահայաստանի և արցախյան պատերազմներում «իմացյալ մահով» անմահացածներին: Նրանք մայիսյան ճակատամարտերում ամրագրեցին Հայաստանի և Աստծո հավերժությունը: Հաղթարշավների շքերթի ժամանակ փառաբանում ենք մայիսի 28-ին Հայոց առաջին հանրապետության կազմավորման պատմական արժեքավոր իրադարձությունը և ասում. «Դու հավե՛րժ ես, ի՛մ Հայաստան»...   Հարգանքով՝ «ՀայոցԱրծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, «ՀայոցԱրծիվներ» մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am