Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը

Մայիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ԵԿՄ վարչության անդամներ, մարզային խորհուրդների և տարածքային բաժանմունքների ներկայացուցիչներ, երիտասարդ և պատանի երկրապահներ: Պատարագին Արշակ եպիսկոպոսը, խոսելով օրվա խորհրդի նշանակության մասին, անդրադարձավ քրիստոնեական սիրո գաղափարին և հատկապես առ հայրենին ունեցած սիրուն։ Սրբազան Հայրը մասնավորապես ասաց. «․․․Սերը եղավ դարեր շարունակ մեր քաջամարտիկների շարժիչ ուժը հայրենիքի նկատմամբ իրենց զգացումներն արտահայտելու ճանապարհին: Ավարայրից մինչև Սարդարապատ, Սարդարապատից մինչև Հայրենական մեծ պատերազմ, Հայրենական մեծ պատերազմից մինչև Արցախյան հերոսամարտ: Սերը և միայն սերը եղավ շարժիչ ուժը հայրենասեր մեր զավակների: Այս սիրով, այս զոհողության սիրով, հայրենիքի նկատմամբ անմնացորդ և անսակարկ սիրով Երկրապահ կամավորական միության մեր քաջարի զավակները մեկնեցին սահման՝ պատերազմի սարսափների ու պատերազմի մեջ զրկանքներ կրող մեր հայորդիների կյանքը փրկելու և մեր սահմանները պաշտպանելու»: Պատարագիչ Սրբազանը ցավով ընգծեց, որ այս պատերազմն այսօր ևս շարունակվում է և տակավին չի ավարտվել հայրենիքը պահպանող զինվորի և երկրապահի առաքելությունը: «Հայրենիք ասվածը մի դատարկ հասկացություն չէ: Հայրենիքը պարզապես մի բնակավայր չէ, ուր մենք ապրում ենք, հայրենիքը մի կորպոռացիա չէ, ուր աշխատում ենք հանապազորյա հացը հայթայթելու համար: Հայրենիքը մի կենսատարածք է, որը նախապայմանն է և երաշխիքը մեր լինելիության և ինքնության: Հայրենիքը մեր ծնողն է, մեր մայրն է, մեր երեխան և մեր զավակը: Այն ամբողջությունը, որին մենք սովոր ենք կոչելու սրբություն: Հայրենիքը մեր հավատքն է։ Դարեր շարունակ մենք կարող էինք պահպանել մեր ֆիզիկական գոյությունը, մենք կարող էինք զրկանքներից զերծ լինել, եթե հանձն առնեինք հավատափոխություն, եթե հանձն առնեինք փոխելու մեր կյանքի կերպը, բայց մենք անվհատ պայքարեցինք հանուն այն իրականության, որպեսզի պաշտենք մեր Աստծուն, ապրենք մեր գույնով, մեր տեսակով, մեր ցանկացած ձևով և այսօր այդ պայքարը շարունակվում է: Երկրապահը, որի տոնն է այսօր՝ մայիսի 8-ը, ահա կոչված է եղել այս պայքարին, լծված է եղել այս առաքելությանը և մաքառումին», - նշեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Իր քարոզի վերջում Արշակ Սրբազանը հորդորեց ներկաներին իրենց աղոթքները վերառաքել առ Աստված հայրենի սահմանների անառիկության և հայոց քաջարի զինվորների ապահով ծառայության համար, որպեսզի նրանք մշտապես լինեն Աստծո հովանու ներքո: Քարոզի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված հայ մարտիկների հոգիների հանգստության և խաղաղության համար:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am