Եթե 25 տարի առաջ չլիներ այս օրը, միգուցե արդեն կորցրած կլինեինք Արցախ աշխարհը․ Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Շուշիում հանդիպում է ունեցել 2017 թվականին զորացրված, ինչպես նաև ներկայումս ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ծառայության ընթացքում անձնվիրության ու խիզախության համար խրախուսման արժանացած մի խումբ զինծառայողների և զորացրված սպաների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև լեգենդար զինվորականներ` գեներալ լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, որոնց անցած ուղին օրինակ է ներկայիս զինծառայողների համար: Արդեն ավանդական դարձած այս ձևաչափով հանդիպմանը Նախագահը զինծառայողներին առաջարկել է անկաշկանդ խոսել իրենց անհանգստացնող խնդիրների, պաշտպանության ոլորտի արդիականացման, բարեփոխումների, հայրենիքի հետագա հզորացման ու զարգացման պատկերացումների մասին և ներկայացնել իրենց առաջարկությունները: Սերժ Սարգսյանը նաև պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել զինվորականների կարծիքները պաշտպանության նախարարի առաջարկած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» գաղափարների վերաբերյալ: «Հենց առաջին հանդիպումից հետո ծնվեց գաղափար` այս հանդիպումները դարձնել պարբերական՝ հույս ունենալով, որ հունվարին Դիլիջանում տեղի ունեցած խոսակցությունը կզարգանա և կընթանա նույն ճանապարհով: Սա մեզ հնարավորություն է տալիս մի կողմից` որպես խրախուսանք օգտագործել այս հանդիպումները, որովհետև դժվար թե ձեզնից շատերը հնարավորություն ունենային հանդիպելու Կոմանդոսի, Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ, մյուս կողմից էլ` դա մեզ հնարավորություն է ընձեռում ուշադրություն դարձնել այն հարցերի և հանգամանքների վրա, որոնք, միգուցե, առաջին հայացքից մեզ համար տեսանելի չեն՝ սկսած ձեր համազգեստի հարմարավետությունից, ձեր սպառազինության ամբողջականությունից, վերջացրած մինչև մարտական պատրաստականության խնդիրներ: Այսօր մեզ բոլորիս համար շատ հիշարժան օր է, շատ հիշարժան օր, որովհետև, եթե 25 տարի առաջ չլիներ այս օրը, մենք ոչ միայն հնարավորություն չէինք ունենա այստեղ նստելու, այլ միգուցե արդեն կորցրած կլինեինք այս Արցախ աշխարհը, որովհետև Շուշիի գրավումը հնավորություն տվեց մեզ ամբողջովին մոբիլիզացնելու մեր ուժերը, դառնալու «ազգ-բանակ» ու հասնելու նրան, որ Ղարաբաղն ամբողջովին ազատագրվի, և ապահովվի գոնե այստեղ ապրողների անվտանգությունը: Հիմա շատերն են փորձում խոսել, մեկնաբանել՝ ոմանք դրական տեսանկյունից, ոմանք բացասական, ուրիշներն ինչ-որ տեղ նաև հեգնական, այն գաղափարը, որ առաջ քաշեց պաշտապնության նախարարը, նկատի ունեմ` «ազգ-բանակ»-ը: Ովքեր լավ չեն ըմբռնում այս գաղափարի էությունը, նրանց խորհուրդ կտամ շփվել այն մարդկանց հետ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել մեր ազատամարտին՝ անկախ նրանից` եղել են զինված ուժերի կազմում, թե ապրել են քաղաքացիական կյանքով: Ուզում եմ, որպեսզի դուք, գնահատելով ուրիշների վաստակը, գնահատելով այն մարդկանց վաստակը, ովքեր հնարավոր են դարձրել մեր հաղթանակը, գնահատեք նաև ձեր վաստակը, որովհետև եթե չլինեիք դուք, չլինեին ձեզնից առաջ ծառայողները, ակնհայտ է, որ ավագ սերնդի հաղթանակները գրոշի արժեք չէին ունենա: Հաղթանակը նրանով է հաղթանակ, երբ կարողանում ես այն պահել: Ինքներդ գնահատելով ձեր վաստակը՝ պետք է պահանջատեր լինեք, պետք է ակտիվ լինեք, որպեսզի մեր երկիրը զարգանա, հնարավորություն ունենա պահելու իր զինված ուժերը, համալրելու սպառազինությունը»,-հանդիպման սկզբում ասել է Նախագահը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության նախագահին և հանդիպման մասնակիցներին ներկայացրել է պաշտպանության ոլորտի արդիականացման և բարեփոխումների շրջանակում կատարվող հերթական նախագիծը, որը կոչվում է «Դիտակետ»: Այն, ըստ նախարարի, կոչված է զորացրված զինծառայողների մասնակցությամբ զորամաս առ զորամաս վեր հանելու առկա խնդիրները, դրանց լուծումներ տալու և բանակում ապահովելու առավելագույն թափանցիկություն և հաշվետվողականություն: Նախագահը ողջունել և կարևորել է նման ծրագրի ներդրումը` հանձնարարելով պարբերաբար զեկուցել արդյունքների մասին համապատասխան հետևություններ կատարելու նպատակով: Фото David Manukyan. Фото David Manukyan. Фото David Manukyan. Фото David Manukyan. Фото David Manukyan. Фото David Manukyan.

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am