Փաշինյան-Ծառուկյան հակադրության բուն պատճառների մասին

Գագիկ Ծառուկյանի ելույթն ընդամենը առիթ էր։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «գենետիկ անհամատեղելիություն» ունի կապիտալի կրողների հետ։

Ինչպե՞ս կարող են նեոբոլշևիկները խաղաղ գոյակցել բուրժուազիայի հետ։ Բացառվո՛ւմ է։

Եթե Սերժ Սարգսյանի հրաժարականով լուծվեց իշխանության հարցը, ապա ներկա քաղաքական պայքարն արդեն սեփականության ու կապիտալի լայնամասշտաբ վերաբաշխման հարցին է վերաբերում։

Ծառուկյան–Փաշինյան հակադրությունը «դասակարգային» բնույթ ունի։ Բայց սա մարքսիստական դասակարգային պայքարի դասական դրսևորումը չէ։ Քանզի մեզանում ոչ թե պրոլետարիատի, այլ «պողոսների» իշխանություն է, որը դասակարգային նույնացում չունի։

Հայաստանում օլիգարխիկ բնույթ ունեցող թիմոկրատիային 2018–ին փոխարինելու եկավ օխլոկրատիան՝ ամբոխի կամ փողոցի իշխանությունը։

Փողոցի իշխանությունն իրականացվում է ամբոխի անունից, ամբոխի հաշվին ու Հայաստանի ժողովրդի դեմ։

Քաղաքագիտությունից հայտնի է, որ օխլոկրատիան պետության կառավարման ամենավատ ձևերից է, որը հակում ունի վերածվելու տիրանիայի։

Հայաստանում 2018–ին իշխանության են եկել տարիքով երիտասարդ, մտածողությամբ հետադիմական ու հակապետական, մեծամասամբ հետագիծ ու անցյալ չունեցող, ագահ ու աղքատ երիտասարդներ։ Նրանց թիվ մեկ խնդիրն այժմ բառիս բուն իմաստով կապիտալի նախնական կուտակում իրականացնելն է՝ հարստանալը։ Խոշոր կապիտալն օբյեկտիվորեն խոչընդոտում է այդ գործընթացին, քանզի դա տեղի է ունենալու իրենց հաշվին։

Եթե Փաշինյանին հաջողվի խժռել խոշորին, դրանից հետո կգա միջինի ու փոքրի հերթը։ Աղքատները կսկսեն ավելի վատ ապրել և կկերակրվեն միայն անիմաստ, անդադար «լայվերով»։

Փաշինյանին բռնակալ դառնալու համար անհրաժեշտ է մեր երկրի պետական ու մասնավոր փողերի գերկենտրոնացում։

Պետական փողերով նա կաշառում է սեփական թիմակիցներին՝ պարգևավճարներ բաժանելով ու պետբյուջեն մսխելով, իսկ Ծառուկյանի դեմ հարձակումն արդեն մասնավոր կապիտալը խլելու նպատակ ունի։

«Թավշյա» իշխանությունները շահարկում են այն հարցը, որ Հայաստանում սեփականությունը (հատկապես խոշորը) լեգիտիմ չէ։ Այդ շահարկման միջոցով ուզում են ամբոխի անունից սեփականության վերաձևում անել ու կենտրոնացնել այն մեկի ձեռքում՝ անունը դնելով կոռուպցիայի ու թալանի դեմ պայքար։ Իրականում Փաշինյանը դրել է «մեկ պատուհանի կոռուպցիայի» համակարգ ստեղծելու խնդիր։

Կապիտալի նախնական կուտակման փուլն անցած Հայաստանում ևս մեկ անգամ կապիտալի նախնական կուտակումն առանց ցնցումների հնարավոր չէ։ Ըստ այդմ՝ Փաշինյանը մեծ ցնցումների է գնում՝ հանուն իր ու իր նեղ թիմի կապիտալի կուտակման։ Իսկ դա կարող է հանգեցնել անվտանգության խնդիրների։

Փաշինյան–Ծառուկյան «դասակարգային» պայքարը երկու առանձին սուբյկետների պայքար չէ։ Սա Հայաստանը դեպի պարտության տանող ցնցում է, որի հետևանքները կարող են բերել տարածքների և ընդհուպ մինչև պետականության կորստի։ Իսկ դա նշանակում է, որ ընդդիմադիր դաշտը պետք է կոնսոլիդացվի՝ հավակնությունները դնելով մի կողմ։

Աշխարհի ոչ մի երկրում սեփականության բռնի վերաբաշխումն անարյուն ու առանց պետականության սպառնալիքների չի անցել։ Այնպես որ պետք է ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի ու այս իշխանության արտաքին փայատերերի ծրագրերը վիժեցնելու և նոր որակի իշխանություն ձևավորելու համար։ Սա արդեն դառնում է մեր երկրի անվտանգության խնդիր։

Կոնսենսուս մինուս Նիկոլ Փաշինյան։ Սա՛ է բանաձևը։

Հ.Գ.։ Սեփականության լեգիտիմության հարցը շատ սուր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև անցումային ժողովրդավարության մյուս պետություններում։

Սեփականության «սոցիալականացման» և լեգիտիմացման հարցը պետք է լուծել ոչ թե բռնի վերաբաշխմամբ, այլ քաղաքական երկխոսությամբ, օրենսդրությամբ և հանրության տարբեր շերտերին համակեցության մոդել առաջարկելով։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 4485 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am