ԼՂ-ն երկիր է,այլ ոչ թե հակամարտություն.նախարար

Interfax գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է,որ Լեռնային Ղարաբաղը թեկուզև չճանաչված, բայց երկիր է, այլ ոչ հակամարտություն, և մինչև տեղի չունենա այդ փաստի լիակատար գիտակցում, կարգավորում չի լինի: «Միակ գործոնը, որը հայտնվում է ուժի կիառման արդյունքում, այս կամ այն կողմի վրա ճնշում գործադրելն է՝ բանակցային գործընթացում ավելի մեծ ճկունություն ցուցաբերելու համար: Արդյունքում միևնույն է պետք է լինեն բանակցություններ, միևնույն է պետք է լինի խաղաղություն, պետք է լինի խաղաղ համաձայնագիր: Եվ որքան ավելի խորը փակուղի է մտնում հակամարտությունը, ատելությունը, ագրեսիան, այնքան ավելի է է դժվարանում լուծել նման հակամարտությունը»,-ասել է Վիգեն Սարգսյանը: «Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի:  Մենք հույս ունենք, որ դա հասկանում են նաև Ադրբեջանում: Մենք հույս ունենք, որ Բաքվում որոշումների կայացման պատասխանատու մարդիկ գիտակցում են, որ շատ հեշտ է բացել քաոսի և լայնածավալ ռազմական գործողությունների, ամբողջ տարածաշրջանում էսկալացիայի դռները: Դա անպայմանորեն կուժեղացնի տարածաշրջանում ահաբեկչական խմբերի դերը, կաճի նաև արտաքին խաղացողների դերը, որոնք կսկսեն դրանից օգտվել»,- ասել է Վիգեն Սարգսյանը: «ԼՂ թեկուզև չճանաչված, բայց երկիր է, ոչ թե հակամարտություն և քանի դեռ տեղի չի ունեցել այս փաստի լիակատար գիտակցում, կարգավորում չի լինի:  Այնտեղ արդեն մեկ քառորդ դար դե ֆակտո անկախության պայմաններում իրական մարդիկ են ապրում: Նրանք պատասխանատու են իրենց որոշումների կայացման համար, նրանք ժողովրդավարական սկզբունքների, ազատ ընտրությունների հիման վրա ձևավորում են իրենց կառավարությունը, տեղի է ունենում բազմախմբակցական խորհրդարանի ձևավորում»,-հավելել է Վիգեն Սարգսյանը:  

դիտվել է 43 անգամ
Լրահոս
«Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am