Ամոթալի ու աննախադեպ փոփոխություն

Արդեն ավանդույթ է դարձել, որ երկրի բոլոր կարևոր հարցերի շուրջ իր ուրույն կարծիքն է հայտնում ժողվարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը: Երկրում ներքաղաքական գործընթացին զուգընթաց ոչ միայն վարչապետն է ակտիվացել, աջուձախ սպառնում, հայհոյում ու ահաբեկում է ընդդիմադիրներին, այլեւ ընտանիքի անդամները, նախեւառաջ՝ ավագ դուստրը .«Բոլոր նախկին հանցագործ-թալանչի-պաշտոնյաներին, իրենց հարազատներին ու բարեկամներին, իրենց վաճառված համակիրներին, կոչ եմ անում նույն ոգով շարունակել, որովհետև այս մարտավարությունը ձեզ ձեր իսկ փորած թակարդն է նետելու»:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նա: Այս աղջիկն այնքան շատ բաների ու շատերի մասին է իր հեղինակավոր կարծիքը հայտնել, որ նրա մասին գիտեն բոլորը, գիտեն նաեւ, թե տանն ինչ են խոսում ու մտածում ընտանիքի մեծերը: Մի ժամանակ ընտանիքը հենց նրա վրա էր դրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին քննադատելու գործը, առհասարակ ցանկացած պահի նա կարող է անակնկալ հայտնվել եւ իր հեղինակավոր կարծիքը հայտնել: Նա չի լռել անգամ արտակարգ դրության օրերին, կամ, ինչպես իր հայրը կասեր, պատերազմական ժամանակներում: Երբ բոլորը քննադատում էին աղմկահարույց նախագիծը, որով նախատեսվում է հայտնաբերել կորոնավիրուսով վարակվածների շփումների շրջանակը, տեղորոշել հեռախոսազանգերով, պառլամենտում և հանրության շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացվեց, Մարիամ Փաշինյանը դարձյալ ստիպված եղավ խառնվել և իրավիճակը շտկել. «Մեր անձնական տվյալները օգտագործվում են թե facebook-ում, instagram-ում, viber-ում և գրեթե բոլոր սոցիալական հարթակներում որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն ազգանուն, կամ հեռախոսահամար: Երբ խոսում եմնք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները: Երևի շատ քչերն են անում, բայց շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօրվա նախագիծը: Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիների շարժը հետևելու միակ նպատակը կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփումների շրջանակը պարզելն է և հետևաբար կորոնավիրուսի տարածումը կանխելը: Խոսքը վերաբերվում է համաշխարհային պանդեմիային և մարդկային կյանքեր փրկելուն:Նորից փայլուն առիթ դիվիդենտներ շահելու համար»:

Հեղափոխությունից հետո, երբ այս աղջկա հայրը հայտարարում էր, որ երկրում իրավիճակ է փոխվել, թերեւս չէր սխալվում, գոնե մեկ հարցում: Անցած երկու տարիների ընթացքում մենք տեսանք, իրապես, փոխված իրավիճակ: Նախորդ երեսուն տարվա ընթացքում նախորդ 3 նախագահների երեխանեից եւ ոչ մեկն այսպիսի անզուսպ ու սանձարձակ չէր պահել իրեն, որքան անում է Նիկոլ Փաշինյանի ավագ դուրստրը: Ընդ որում, այդպես չեն պահել ոչ մտավորական առաջին նախագահի զավակները, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի: Սա դաստիարակությա, էթիկայի եւ արժեհամակարգի խնդիր է: Եթե Նիկոլ Փաշինյանը մնացել է դստեր «պաշտպանության» հույսին, ապա այլ խնդիր է, եթե պարզապես չի կարողանում աղջկա լեզվի վրա, դա էլ ուրիշ հարց է: Բայց չէր խանգարի մի քիչ աչք գցել նախկինների երեխաներին, թեկուզ իրենց կողմից այդքան ատելի Քոչարյաններին: Կարելի էր պատկերացնել, թե ինչ կաներ Մարիամիկը, եթե իր հոր հետ էլ վարվեին այնպես, ինչպես Փաշինյանն է անում Քոչարյանի նկատմամբ, բայց նրա որդիների զսպվածությունն ու պահվածքը միայն հիացմունքի են արժանի: Ուստի, իսկապես, այս առումով երկրում աննախադեպ իրավիճակ է փոխվել, երբ պետության ղեկավարի երեխաները գործիք են դարձել քաղաքական հակառակորդների դեմ:

Անի Սահակյան

դիտվել է 7274 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am