«Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը մեսիջ էր՝ ուղղված նախկին գործընկերներին: Դաշնակցության հետ համագործակցության հարցում նախագահը «ոտքը կախ գցեց», իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը միանա ընդդիմադիր ուժերին, եթե նրան այդպիսի առաջարկ լինի, պարոն Կարապետյանը պատասխանեց.
«Մենք ընդդիմադիր ուժեր չունենք, բացառությամբ որոշ դեմքերի՝ Ժիրայր Սեֆիլյանի, իսկ մնացածը դրդապատճառ են ման գալիս , որ ոտքի կանգնեն: Ես ընդդիմությունից դժգոհ եմ, որովհետև իրենք իրենց ներքին հարցերն են լուծում, ես իշխանությունից էլ եմ դժգոհ, որովհետև անարդար է, իսկ դա պետք է պատճառ հանդիսանա ոտքի կանգնելու համար: Ընդդիմադիր ուժ ես ներկա դրությամբ համարում եմ միայն Ժիրայր Սեֆիլյանին, Նիկոլ Փաշինյանին և ոչ թե այն ուժերին, որոնք մեկ հանդիպում են նախագահի հետ, մեկ չեն հանդիպում, մեկ խորհրդակցում են, մեկ էլ ոչ: Իսկ ինձ դուք իշխանության ճամբարում երբևէ չեք տեսնի»:
Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոլաիցիային՝ պարոն Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ Դաշնակցությունը միշտ էլ ընտրություններից առաջ ուզում է մարզպետներ ձեռք բերել. «Եթե 3-4 նախարարություն էլ ձեռք բերի, դա պետական ռեսուրս է »,-հայտնեց նա:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը