Վիրուսը մեր մեջ բորբոքել է օտար պետականության հիշողությունը. Փաշինյան (video)

«Սահմանված կանոնները համատարած չպահպանելու խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից. պետք է հանրային վարքագիծը փորձենք հասկանալ այլ տեսակետից եւ այլ տրամաբանությամբ:  Այսօր ես փողոցում տեսնում էի առանց դիմակի քայլող մարդկանց. քանի որ այցելել եմ նախորդ օրերին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, այսօր այնպիսի զգացողություն էր, որ այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք: Ուզում էի կագնել, իջնել ասել՝ հարգելիս, ո՞ւր ես գնում: Ուզում էի ասեի՝ կանգ առեք, ժողովուրդ ջան: Սենց մենք գնում ենք շատ վատ տեղ:

Եթեր եմ մտել, որ ասեմ, որ սա արդեն ոչ թե կորոնավիրուսի հետ կապված հարց է, այլ պետք է այս խնդիրը հասկանանք մեր հանրային, գուցե ազգային հոգեբանական շերտերի մեջ: Ես եկել եմ այն հետեւության, վարկածի, գուցե դուք հերքեք, ասեք այլ պատճառ կա, բայց իմ վարկածը հետեւյալն է, որ այս ամենը մեր հավաքական վերաբերմունքն է մեր պետական կարգի նկատմամբ: Էլի պետք է արձանագրեմ, որ մենք ավելի քան 500 տարի եւ ավելի շատ պետականություն չենք ունեցել եւ պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար:

Մենք չենք ունեցել պետական կարգ դարեր շարունակ: Չենք ունեցել այնպիսի պետական կարգ, որը մերը կհամարենք: Մեզ համար պետական կարգը եղել է օտարի կողմից պարտադրված ինչ-որ բան՝ պարսկական կայսրություն, Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն, Խորհրդային Միություն: Պետական կարգը երկար հարյուրամյակներ եղել է օտար, ուրիշի կողմից պարտադրված: Հետեւաբար պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ ասոցացվել է բռնության հետ: Այսինքն պետական կարգը մեր արժանապատվությունը ոտնահարելով հաստատվել է ուրիշի կողմից բռնությամբ»,- Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում այդպես եղել է շատ հաճախ նաեւ Երրորդ հանրապետության պատմության մեջ, որովհետեւ այնտեղ, որտեղ եղել է կար, դա միշտ ասոցացվել է բռնության հետ, այն հակադրված է եղել մեր կամքին: Այսինքն պետական կարգը ոչ թե մեր ազատության գործիքն է եղել, այլ մեզ ազատությունից զրկելու գործիք:

Թավշյա հեղափոխությունը մեզ բերել է ազատություն եւ քանի որ պետական կարգը միշտ հակոտնյա է եղել մեր ազատությանը, հիմա այս ճգնաժամային իրավիճակում պետական կարգը ասոցացվում է որպես մեզ ազատությունից զրկելու հերթական փորձ: Մեր գիտակցության մեջ չկա պետական կարգ, որի նպատակը կլինի մեզ պաշտպանելը:

Հեղափոխությունն ազատագրել է մեզ, հետեւաբար մեր ազատությունը ասոցացվում է կարգի բացակայության հետ: Սա շրջադարձային պահ է մեր պետության համար: Մենք երբեք մեր կամքով կարգ չենք ստեղծել: Մենք մեր կամքով պետք է ստեղծենք կարգ: Դա նշանակում է, որ մենք կջնջենք մեր ենթագիտակցության միջից պետականազրկության ամբողջ ինֆորմացիան: Պետականազրկության ֆայլերը կջնջենք: Մենք առաջին անգամ ունենք հնարավորություն կարգ ստեղծել մեր կամքով, ոչ թե բռնությամբ:

Վիրուսը բորբոքել է օտար պետականության հիշողությունը: Կամ էլ ուրիշ ավելի վատ վարկած, որ մեր սեփական պետականության ընկալումը դեռ բավարար չի արմատացել: Եթե այս բանաձեւը հասկանալի էր, երբ մենք Օսմանյան կայսրությունում էինք ապրում, այս բանաձեւը կործանարար է, երբ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում:

Իմ ակնկալիքն է, որ մենք բոլորով որպես քաղաքացի մեր կամքով կարգ հաստատենք: Սա նշանակում է, որ ամեն մեկն ինքը կատարում է կարգից բխող պայմանները, ինքը կարգ է ստեղծում իր վարքագծով եւ նույնը պահանջում է մյուսներից, այնպիսի միջավայր է ստեղծում, որ կարգը չկատարելը դառնա ամոթալի, որ կարգը չկատարողն իրեն զգա իզգոյ, օտարված»,-հայտարարեց Փաշինյանը:

դիտվել է 850 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am