Պատասխան տալու ժամանակը. Փաշինյանը հիստերիայի մեջ է

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սահուն կերպով ետ է մղում նախնադարյան համայնակարգեր, ժողովրդրավարական, իրավական պետության փոխարեն պրոպագանդում ինքնադատաստանի հետամնաց կարգերը:
Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում իր եւ ընտանիքի մասին կոռուպցիոն լուրերին չհավատալ ՝ վստահեցնելով, որ հավատարիմ է մնում «թավշյա հեղափոխության» օրերին իր հռչակած սկզբունքին:
«Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում Հանրապետության հրապարակում ինձ կախաղան հանել»,- ասում է նա ու շարունակում.«Օրինակ՝ իմ ընտանիքի մասին գրում են, որ Կանադայում վիլլա ենք առել, մաքսանենգությամբ ենք զբաղվում: Դրա նպատակն ի՞նչ է: Վստահության ճգնաժամ ստեղծելն է, որ մեկ է` ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան չի փոխվելու: Իմիջիայլոց, ուզում եմ հիշեցնել, որ նախկին կառավարող համակարգի հայեցակարգը հենց սրա վրա էր կառուցված, որ մեկ է` ոչ մի բան չի փոխվելու, ով էլ գա, նույնն է լինելու: Այն ժամանակ փոփոխությունները սրանով կասեցվում էին, հիմա պոստ ֆակտում փորձ է արվում փոփոխությունների անիմաստության զգացում ներշնչել»:

Հիշեցնենք՝ ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Պետրոսյանը հունիսի 11-ին մի առանձնատան լուսանկար էր հրապարակել ու գրել, որ «ըստ օդում կախված լուրերի՝ դա Նիկոլ Փաշինյանի՝ Կանադայում գտնվող առանձնատունն է, որը Աննա Հակոբյանը ձեռք է բերել 2019-ին Կանադա այցի ժամանակ 3 միլիոն դոլարով և գրանցել ախրանիկի քրոջ անունով:

Իրեն հրապարակներում կախելու պոպուլիստական կոչերի փոխարեն, իհարկե, ճիշտ կլիներ փաստարկված պատասխաներ, թե ծխախոտի մաքսանենգության, թե ադամանդների բիզնեսի վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքներին՝ ինչպես ու ինչ ծխախոտ է ուղարկվել ՌԴ, ինչ գումարների մասին է, ում գրպանն է այդ փողը գնացել: Կամ հայտարարվում է, որ ԱԱԾ նախկին տնօրենին որպես սուրհանդակ ես ուղարկել եւ նախկիններից գումարներ պահանջել, նույնիսկ անվանական խոստովանություն գրանցվեց, բայց վարչապետը համառորեն լռում է՝ անպատասխան թողնելով մի մեծ հարցաշար՝ բացի Միքայել Մինասյանից, էլ ում մոտ է սուրհանդակ ուղարկել,որ ուղարկել ես դրանում կասկած չկա, ինչպես կասկած չկա, որ 100-ից հիսունը համաձայնության են եկել սուրհանդակի հետ ու մուծվել, ինչ գումարներ է հաջողացրել ստանալ, ինչ է արել այդ փողերը, որտեղ են ուղղվել դրանք, ինչ կարիքներ են հոգացվել, թե միգուցե իր անձնական հաշիվների վրա են:

Մի բան ակնհայտ է, որ ընդամենը երկու տարվա պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն բազում պատմությունների մեջ են վարչապետին ու իր մերձավորներին մեղադրում, բայց արիուտես փաստերի փոխարեն, նա նախընտրում է հույզերը ու ասում՝ թող ինձ կախեն: Հասկանալի է, որ երկիրը մի քանի տարով հետ է մղվել 2018 թվականից հետո, կառուցելու, ավելացնելու փոխարեն միայն քանդվել, ավիրվել, պառակտվել ու ատելության գերդոզա է հաստատվել: Բայց հայ ժողովուրդը քո պատկերացմամբ բարբարոս ցեղախումբ չէ, որ քեզ պետք է տանի-կախի: Եթե պետության ղեկավար լինելով ինքդ չես ընդունում, որ Հայաստանում հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկեն օրենքով սահմանված կարգով, ապա է ինչ ես ակնկալում շարքային քաղաքացիներից: Տպավություն է, որ Փաշինյանը վերջնականապես կորցրել է ադեկվատությունը,եւ խոսքն այն մասին չէ, որ պետության ղեկավարը խորհրդարանի ամբիոնից մոտ տաս րոպե շարունակ կարող է փչացած ռադիո խաղալ եւ կրկնել նույն նախադասությունը,որով արդեն մեկ ամիս է մքայրաքաղաքի փողոցներում խաթարել են քաղաքացիների անդորրը, այլ այն, որ եթե մինչեւ վերջերս նա իր ձախողումների համար մեղադրում էր ժողովրդին, ապա ներքաղաքական ակտիվացումից հետո սկսել է կրկին սպառնալ ընդդիմությանը՝ չընդունելով, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն ինքն է ու իր իշխանությունը: Տպավորություն է, որ իշխանությանը կարելի է ամեն ինչ, օրը մի օրենքով սահմանափակել մարդկանց իրավունքները, իսկ այ երբ ընդդիմությունն ասում է, որ դա ճիշտ ճէ, արտակարգ դրության պայմաններում պետք է նաեւ իրենց իրավունքները չոտնահարվի, Նիկոլ Փաշինյանը ընկնում է հիստերիայի մեջ: Թերեւս հասկանում է, որ անվերջ չի կարող ջրից չոր դուրս գալ եւ տարիներ շարունակ արտակարգ դրության ռեժիմը ձգել, եւ ի վերջո, գալու է նաեւ պատասխան տալու ժամանակը: Այդ հարցը սկսել են բարձրաձայնել անգամ Փաշինյանի երբեմնի դաշնակիցները, որոնք ցայսօր կիսաընդդիմություն վիճակներում են: Խոսքը ԼՀԿ-ի մասին է, Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարեց՝ պանդեմիայի հաղթահարումից հետո քաղաքական պատասխանատվության հարց են բարձրացնելու, ընդհուպ՝ մինչեւ քննիչ հանձնաժողով կարող է ձեւավորվել։ «Ոչ մի հարց չի մնալու անպատասխան, բոլոր խնդիրները քննարկվելու են»:

Անի Սահակյան

դիտվել է 4051 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am