Նիկոլ Փաշինյանի սխալ հաշվարկը

Նիկոլ Փաշինյանը որոշեց կրկին երկարաձգել արտակարգ դրությունը` մեկ ամսով: Պաշտոնական պարզաբանումը, բնականաբար, համավարակի տարածման դեմն առնելն է:

Միաժամանակ երկրում ընթացող քաղաքական գործընթացներն այլևս հատել են այն սահմանագիծը, որ հնարավոր չէ կոծկել, թե արտակարգ դրությունը Նիկոլ Փաշինյանի համար սեփական իշխանությունը երկարաձգելու միջոց չէ: Ակնհայտ է, որ արտակարգ դրության առաջիկա մեկ ամսում Փաշինյանը փորձելու է Ազգային ժողովի միջոցով չեղարկել սահմանադրական հանրաքվեն: Հանրաքվեի մասին օրենքում վերջերս արված փոփոխությամբ, հիշեցնենք, Ազգային ժողովին տրվել է լիազորություն` չեղարկելու հանրաքվեն: Քանի խորհրդարանը դեռ չի կայացրել հանրաքվեից հրաժարվելու որոշումը, արտակարգ դրությունն անվերջ կերկարացվի. այլևս մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ հանրաքվեն դատապարտված էր տապալման: Իսկ հանրաքվեի արդյունքներով՝ այո-ի պարտությունը կնշանակեր Փաշինյանի վարկանիշի անկման դե ֆակտո և դե յուրե արձանագրում: Հանրաքվեի չեղարկմամբ՝ Փաշինյանը նաև շուրջ 3 մլրդ դրամի պետական տնտեսում է կատարում, քանի որ հանրաքվեի վրա մոտավորապես այդքան գումար էր ծախսվելու: Բացի այս` արտակարգ դրության պայմաններում քաղաքական ակցիաները, հանրահավաքներն ու ցույցերն արգելված են: Այսինքն` արտակարգ դրությունը շատ լավ միջոց է՝ ըննդեմ Նիկոլ Փաշինյանի աճող դժգոհության ալիքը չեզոքացնելու և քաղաքական անցանկալի զարգացումները կանխելու համար: Բայց սա միայն առաջին հայացքից:

Իրականում արտակարգ դրությունը ուղղակիորեն հարվածում է Նիկոլ Փաշինյանի ռեյտինգին, որովհետև արտակագ դրության այս ողջ ընթացքում, բառիս ամենաուղիղ իմաստով, ձախողվել է և՛ համավարակի դեմ պայքարը, և՛ տնտեսության շրջանառությունը: Մայիս ամսվա բյուջետային հավաքագրումները նախատեսվածից 40 տոկոսով պակաս են եղել․ ակնկալվող 120 մլրդ դրամի փոխարեն՝ ՊԵԿ–ը պետական բյուջե է մուտքագրել 83 մլրդ դրամ, այսինքն` 37 մլրդ-ով պակաս: Անգամ իշխանության ներկայացուցիչներն են խոստովանում, որ արտակարգ դրության երկարաձգումը տնտեսության վրա ունենալու է շատ բացասական ազդեցություն: Եթե պետական եկամուտների 40 տոկոս անկման միտումը պահպանվի նաև հունիս և հուլիս ամիսներին, ապա տարվա կտրվածքով բյուջեն թերակատարվելու է շատ խոշոր ճեղքվածքով: Հարցականի տակ կարող է դրվել աշխատավարձերի և թոշակների վճարումը:
Առանց այդ էլ, միջազգային բոլոր կանխատեսումներով, համավարակն աշնանն ակտիվանալու է, և տարածման նոր ալիք է սկսվելու: Կյանքի քիչ թե շատ բնականոն հուն վերադառնալու և տնտեսական արդյունքն ստանալու համար ամռան 2-3 ամիսները լավագույն շրջանն են, որովհետև հոկտեմբեր- նոյեմբեր-դեկտեմբերից սկսած՝ ողջ աշխարհը կարող է կրկին փակվել: Իսկ մենք ամռան ուղիղ կեսն արդեն կորցրել ենք վիրուսի վրա, որի հետևանքով ունենք վերջին 20 տարվա ընթացքում տնտեսության անկման ամենաբարձր ցուցանիշը` ավելի քնա 17 տոկոս անկում:

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում անընդհատ կրել դիմակներ և հանել միայն սնվելուց: Փաշինյանը մոռանում է, որ դիմակներ կրողների մի հսկա մասը սնվելու միջոց չունի: Անգամ նիկոլապաշտ պողոսներն այլևս չեն ազդվում ֆեյսբուքյան լայվերի պաթոսից, և դա բնական է․ մարդիկ ապրել են ուզում, նաև վարակից չմեռնել: Հավանաբար, Փաշինյանի ոսկյա հաշվարկը կայանում է նրանում, որ եթե Հայաստանը հռչակվի համավարակի ցուցանիշներով ամենավատ երկիրը, ապա միջազգային կառույցները մեծահոգաբար կհոգան պետության առաջնային կարիքները: Բայց սա ի սկզբանե ձախողված հաշվարկ է, որովհետև միջազգային կառույցներն իրենք էլ այժմ երանելի վիճակում չեն և հազիվ թե որևէ երիկրի համար աջակցության լուրջ ռեսուրսներ հատկացնեն: Էլ չենք խոսում այն մասին, որ մենք պատերազմող երկիր ենք, և մեր տնտեսության թուլացումը ուղիղ համեմատական է սահմանին հնչող կրակոցների ակտիվացմանը:


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 6025 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am