Միքայել Մինասյանը «պայթեցրել է» Նիկոլ Փաշինյանին. դեռ պիտի իմանանք՝ ում է ծախել այդ զենքը. Իսագուլյան /տեսանյութ/

Աշխարհում առաջին անգամ հատուկ ծառայությունների ղեկավար է նշանակվում մեկը, ով այդ ծառայության հետ որևէ կապ չունի: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն՝ անդրադառնալով ԱԱԾ պետի փոփոխությանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԱԾ պետ է նշանակվել Արգիշտի Քյարամյանը, ով մինչև այս պաշտոնին նշանակվելը շատ արագ մի քանի պաշտոններ է ունեցել:

Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ ԱԱԾ-ում անգամ մաքրող-մաքրուհի աշխատելու համար պետք է մարդ մոտ վեց ամիս նախապատրաստական փուլ անցնի. «Մենք մինչև անգամ չգիտենք՝ ո՞վ է Արգիշտի Քյարամյանի հայրը, իսկ մենք հիշում ենք, որ այս հարցի վերաբերյալ մամուլում շատ հրապարակումներ են եղել: Հիմա մենք ինչպե՞ս ենք այս կարևոր կառույցը վստահում նրան: Ինձ հետաքրքրում է՝ Արգիշտի Քյարամյանը երբևէ վառոդի հոտ զգացել է՞, կամ ատրճանակից օգտվել գիտի՞, թե՞ ոչ»:

Քաղաքական գործիչը չգիտի՝ Նիկոլ Փաշինյանի այս աննախադեպ նշանակումն ինչ ազդեցություն կունենա ԱԱԾ կառույցի վրա. «Ես գիտեմ մի բան՝ Նիկոլ Փաշինյանը վախենում է:Նա հասկանում է՝ իր շրջապատում այլևս աջակիցներ չեն մնացել, դրա համար էլ ուժայիններում նշանակում է այնպիսի մարդկանց, ովքեր կկատարեն իր հրամանները»:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հոգեվարքի մեջ է, դրա համար էլ այսպիսի նշանակումներ է անում. «Հիշե՛ք՝ Նիկոլ Փաշինյանը կա՛մ ցմահ դատապարտվելու է, կա՛մ աքսորվելու է իր հայրենի գյուղ»:

Խոսելով կորոնավիրուսով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ Գառնիկ Իսագուլյանն ասել է. «Խոսում ենք կադրերից. Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար է նշանակել այնպիսի մարդու, որի օրոք տեսնում ենք՝ կորոնավիրուսի պատկերը Հայաստանում ինչպիսին է: Ամբողջ աշխարհում թվերը նվազում են, իսկ մեզ մոտ սարսափելի արագությամբ աճում»:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին ու այս իշխանությանը ձեռնտու է, որ Հայաստանում վարակակիրների թվերն աճեն:

Դիտարկմանը՝ շատ անպատասխանատու հայտարարություն եք անում, Գառնիկ Իսագուլյանը պատասխանել է. «Ես շարքային քաղաքացի եմ ու նման բան եմ ասում, իսկ, երբ երկրի ղեկավարն է ասում, որ ընդդիմությանը ձեռնտու է, որ Հայաստանում կորոնավիրուսի թվերն աճեն, դա ի՞նչ է»:

Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն նրա համար, որ շատ բուժհաստատություններ չեն տրամադրում կորոնավիրուսով վարակակիրների բուժման համար:

դիտվել է 3795 անգամ
Լրահոս
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները Փաշինյանի լեգիտիմության խնդիրն ավելի սուր է արտահայտվելու․ Թանդիլյան Ռուբինյա՛ն, Քըլըչի շնորհավորանքին չխաբվես․․․ քեզանից էլ են ազատվելու․ Մանուել Մանուկյան (video) Չընտրված Ավինյա՛ն, ես քեզ գիտե՞ս՝ ուր կուղարկեմ․ Հովհաննես Շահինյան (video) ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Արա՛, երեկ ինչ իրավունքով նման բան ասեցիր․․․ դուք մեզ ձե՞ռ եք առնում․ քաղաքացի (video) Սեդա Սաֆարյանը անձնական վատ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ (video) Սեդա Սաֆարյանը ընտրությունների գործով ունի հստակ կողմնակալ վերաբերմունք կողմերից առնվազն մեկի հանդեպ (video) Ժողովու՛րդ, ձեր միրգ-բանջարեղենը վերցնում եք ու տանում էդ «թուրքի շան», մյուսի տան դիմաց․ Մանուկյան (video) Վերադարձ անցյալին չի լինելու․ Խուդոյանը հիշեցրեց Սեդա Սաֆարյանի խոսքերը (video) Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am