Ո՞վ է պատասխան տալու հակահայկական քաղաքականության դոզայի մեծացման համար

Ինչպես հայտնի է, Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման առիթով:

Պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուի, Ադրբեջանի մասով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունն ընդունվել է հունիսի 10-ին:

Սա, թերևս, վերջին շրջանում ամենահակահայկական հայտարարությունն է: Առաջին տպավորությունը նույնիսկ այնպիսին է, որ այն գրվել է Ադրբեջանում:

«Անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը Հայաստանում կկապի Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Գուբադլիի և Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք ևս օկուպացված են: Որպես կանոն, մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արևելյան հարևանության մարդկանց միջև շփմանը: Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք շատ ենք ցավում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում», ասվում է հայտարարությունում, որը թարգմանաբար ներկայացրել է aravot.am-ը:

Մեր հասարակության հայտնի չէ՝ Հայաստանի ԱԳՆ-ն տեղյա՞կ է եղել նման հայտարարության գոյության մասին: Առհասարակ, որևէ աշխատանք տարվե՞լ է այսօրինակ հայտարարությունը բացառելու համար:

Արդեն երկրորդ օրն է, ինչ պաշտոնական Երևանը քար-լռություն է պահպանում: Արտաքին քաղաքականության պատասխանատուները նույնիսկ հարկ էլ չեն համարում որևէ բացատրություն տալ այս առիթով ու պատասխանել մի շարք կարևոր հարցերի:

Մասնավորապես՝ ինչպե՞ս է ստացվել, որ Եվրախորհրդարանը, այսպես ասած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի «գլխից թռչելով»՝ Արցախը համարում է Ադրբեջանի մաս ու Հայաստանին գրեթե սպառնում հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ Արցախը համարում են «օկուպացված տարածք»:

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի օրերս Արցախ կատարած այցից ու նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո, Լեռնային Ղարաբաղի նախագահի լրատվական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ այս տարի մեկնարկելու է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող երրորդ՝ հարավային բնակավայրերով անցնող ավտոմայրուղու կառուցումը։

Մոտ մեկ տարի առաջ՝ 2019թ. հուլիսին «Ազատության» հետ զրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ 2020-ին նախատեսված է կառուցել Կապանը Հադրութին կապող մոտ 150-կիլոմետրանոց ավտոմայրուղի։

«Ազատության» հետ զրույցում Գրիգորյանը նոր մանրամասներ է ներկայացրել։ «Արցախում էս մասով քննարկումներ վերջին, կարելի է ասել, մեկ տարվա ընթացքում եղել են, և այնտեղ քննարկել են, թե որ տարբերակը կարող է ավելի արդյունավետ լինի, որովհետև այն կարևոր նշանակություն ունի, և այս որոշումը կայացնելիս պետք է այլ հանգամանքներ էլ հաշվի առնել», - ասել է ԱԽ քարտուղարը՝ շարունակելով. - «Նաև կորոնավիրուսի հետ կապված որոշակի հետաձգումներ են եղել, և համապարփակ քննարկումների ընթացքում այս տարբերակը ևս հաշվի են առել այնտեղ: Վերջնական որոշումի կգան և կհասկանան՝ որն է ամենաօպտիմալ տարբերակը, որովհետև բազմաթիվ գործոններ են հաշվի առնվում՝ անվտանգությունից սկսած, մինչև տնտեսական գործոններ, և այդ բոլորը վերլուծելով կհասկանան, թե որն է ամենալավագույն օպցիան, որպեսզի այս աշխատանքը կատարեն»: «Ամեն դեպքում, ճանապարհի շինարարությունը այս տարի կմեկնարկի», - այս դիտարկմանը Գրիգորյանն արձագանքեց. - «Քանի որ որոշակի չափով կորոնավիրուսը ահագին մեծ փոփոխություններ է մտցրել մեր կյանքում, դժվար է շատ երկարաժամկետ պլաններ ունենալ, բայց բոլոր ջանքերը գործադրում են Արցախում, որ հնարավորինս շուտ լինի դա»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1379 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am