Փաշինյանն անցնում է բացահայտ շանտաժի ու ահաբեկման

Իշխանությունները պատասխան տալու փոխարեն անցել են բացահայտ շանտաժի ու ահաբեկման լեզվին: Արդեն մեկ շաբաթ է նրանք շարունակ ներշնչում են հանրությանը, թե կորոնավիրուսի դեմ պայքարը պատերազմ է ու զուգահեռներ տանում, հայտարարում, թե պատերազմի ժամանակ հրամանատարի, ասել է թե՝ վարչապետի հրաժարականը պահանջելը դավաճանություն է ու նման բաներ: Ակնհայտ է, որ իշխանականների նման հայտարարությունների գլխավոր նպատակը այս ձախողված կառավարության ընդդիմախոսներին պիտակավորելն ու լռեցնելն է: Բայց ամեն ինչ չափ ու սահման ունի:
Նիկոլ Փաշինյանի այսօրվա մեղադրանքներն ուղղված ընդդիմադիրներին պարզապես ցինիզմի ու անբարտավանության գագաթնակետն են:

Ահավասիկ, ճիշտ այն օրը, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնովիրուսի հետեւանքով մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ Հայաստանում մահացել է կորոնավիրուսով հիվանդ 23 քաղաքացի, պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նրանցից 18-ը մահացել է կորոնավիրուսի հետևանքով, 5-ը՝ «այլ հիվանդություններից», մահվան դեպքերի թիվը հասել է 245-ի, ընդհանուր՝ 327-ի, վարչապետն ընդդիմադիրներին սպառնաց կորոնավիրուսից հետո զբաղվել նրանցով:

«Ես կարծում եմ՝ համավարակի հաղթարահումից հետո, նույնիսկ դրանից առաջ մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում։ Եվ պետք է քննենք ու հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը և ընդհակառակը, ինչքանով են նպաստել համավարակի տարածմանը։ Կարծում եմ՝ իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել՝ հասկանալու համար, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյոք կապ ունեն, թե կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ։ Ես ասել եմ՝ ինձ համար այդ տրամաբանությունն ընդունելի չէ, բայց հիմա, քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը՝ զուգահեռ անցկացնելով այս իրավիճակի հետ, կրկին ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք և ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի։ Եվ որևէ մեկը թող չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեություն ծավալելը կլինի ապացուցելի, այդ ուժերը արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդական գնահատականի»,- պարետատան նիստից հետո ասել է վարչապետը:

Ինչպես ասում են՝ սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Ողջ հանրությունն իշխանությանն է մեղադրում կորոնովիրուսի դեմ պայքարը տապալելու, պետությունը հումանիտար աղետի առջեւ կանգնացնելու, եւ տասնյակ հարյուրավոր մարդկային կյանքերի կորուստի համար, իշխանությունն էլ եկել ընդդիմության դաշտում է մեղավորներ փնտրում: Ինչպես կասեր դասականը` մուրճն էլ էր իշխանության ձեռքում, մեխն էլ, ու եթե ընդդիմությունը ինչպես Փաշինյանն է մանիպուլացնում մեղքի բաժին ուներ, իշխանությունը շուտվանից էր փռել ասֆալտին: Կամ, մինչ բոլորը ահաբեկված են այս իրավիճակից, վարակման վտանգը մի կողմից, ֆինանսական խնդիրներն ու անորոշությունը՝ մյուս, երբ տնտեսությունը օրեցօր փլուզվում է ու ամենախոշոր սեփակատարերերն արդեն ծանր կացության մեջ են հայտնվել, եւ հատկապես, որ բոլորը տեսնում են իրավիճակի դեմ պատերազմողների ձախողումները, նրանց անկարողությունը, Փաշինյանն իր անադեկվատության պիկում հայտարարում է, թե կան ուժեր, որոնք այս օրերին ոչ միայն խնդիր չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր, ավելի բարգավաճ:

Ավելին, նաեւ սպառնում, ահաբեկում, թե պիտի քննեն որոշ ուժերի պահվածը: Մի հատ իշխանության քայլերը նախ քննության ենթարկեք, ու հերթով-շարքով-կարգով բացատրություններ տվեք, թե ինչպես եղավ, որ այս կետին հասանք, մինչ աշխարհը պայքարում էր վարակի դեմ եւ այստեղ էլ շատերն ահազանգում էին, որ իշխանությունը քայլեր ձեռնարկեր, դուք ձեր նախընտրական քարոզարշավն էիք իրականացնում, իսկ օրերս էլ Նորք ինֆեկցիոնի տնօրենը միամտաբար խոստովանեց, որ Հայաստանում հունվար-փետրվար ամիսներին արդեն վարակակիրեր ենք ունեցել: Ու այսքանից հետո դուք ինչ իրավունքով, ինչ երեսով եք կանգնում ու մեղքը փորձում ուրիշների վրա գցել, հաթաթա տալ ընդդիմախոսներին: Կամ ասել, թե Հայաստանն այս պայքարում ձախողել է այնքան, որքան աշխարհի բազմաթիվ երկրները: Իյա, իրոք: Աշխարհի բազմաթիվ երկրները վաղուց հաղթահարել են այս պայքարը: Փաշինյանն ասում է՝ <<նույնն է, թե 1992 թվականի փետրվարին ՀՀ-ում սկսեր շարժում այն մասին, որ Հայաստանն ու Արցախը պարտվել են Արցախյան ազատամարտում, հիմա նույնիսկ 1992 թվականի փետրվարը չէ, հիմա ավելի շուտ 1991 թվականի դեկտեմբերն է ու նրանք, ովքեր ուզում են հիմա արձանագրումներ անել, կստանան հակաարձանագրումներ, երբ որ կավարտվի կորոնավիրուսի ճգնաժամը, կվերցնենք թուղթ ու գրիչը ու կտեսնենք՝ ով ինչ է արել », ասում է նա: Եղբայր, այդ դուք՝ իշխանությունը պիտի ինչ որ բան անեիք, որ չեք արել, ընդդիմադիրները բազում առաջարկներ ու խորհուրդներ են ներկայացրել, որոնցից ոչ մեկը չեք ընդունել, հիմա խոսել այս ոճով կնշանակի մեկ բան, սեփական սխալներն ընդունելու եւ պատասխանատվություն կրելու փոխարեն, բացահայտ շանտաժի ենթարկել ու ահաբեկել ձեզ քննադատողներին:

Անի Սահակյան

դիտվել է 10012 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am