Նիկոլ Փաշինյանը պետք է անկեղծորեն ներողություն խնդրի

Կորոնավիրուսի դեմ պայքարը յուրօրինակ ինդիկատոր դարձավ` բացահայտելու Նիկոլ Փաշինյանի կառավարման ոլորտի վերաբերյալ ունեցած պատկերացումները, իսկ ավելի կոնկրետ` սրանց բացակայությունը:

Մեկ շաբաթվա ընթացքում վարչապետը, կորոնավիրուսով պայմանավորված, մեր երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ երկու կատեգորիկ ծայրահեղ և միմյանցից 360 աստիճանով տարբերվող հայտարարություններ արեց: Նախորդ շաբաթվա վերջին պարետատան հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մենք հասել ենք անդունդի եզրին և քայլում ենք դժոխքի միջով: Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ` վարակի պատճառով երկու մարդ մահացել է տանը, ևս երկուսին հիվանդանոցում չեն կարողացել տեղավորել վերակենդանացման բաժանմունքում, քանի որ տեղ չի եղել:
Ահա այս հայտարարությունից ընդամենը երկու օր անց նույն ինքը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պնդում էր, թե այսօր Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհի ամենազարգացած երկրներից մի քանի անգամ ավելի լավ ցուցանիշներ ունի: Առաջանում է մի շատ տրամաբանական հարց` եթե մեր ցուցանիշներն այդքան լավն էին, երկու օր առաջ ինքը` որպես երկրի ղեկավար, ի՞նչ հիմքով էր հայտարարում, թե անցնում ենք դժոխքի միջով: Այս ի՞նչ փոխվեց երկու օրում:

Հիմա կոնկրետ մի քանի փաստ` մեր և այլ երկրների ցուցանիշների մասին: Մեր ցուցանիշները ամենավատն են տարածաշրջանում. մեզ մոտ վիճակն ավելի վատ է, քան Թուրքիայում, Իրանում և Վրաստանում: Հունիսի 11-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսով վարակված էր 14103 մարդ։ Հայաստանում՝ միլիոն բնակչին ընկնող վարակվածների ցուցանիշը կազմում է 4701: Համեմատության համար նշենք, որ 1 մլն բնակչի վարակվածության ցուցանիշով մենք առաջ ենք անցել Իտալիայից, որտեղ այդ թիվը կազմում է 3899, Անգլիայից, որտեղ այդ թիվը կազմում է 4275, Իրանից, որտեղ այդ թիվը կազմում է 2120 մարդ, Թուրքիայից /2053 մարդ/, Ադրբեջանից /842 մարդ/, Վրաստանից /207 մարդ/: Նախկին խորհրդային միության տարածքից մեր թվերը լավ են միայն Բելառուսի համեմատությամբ, քանի որ Լուկաշենկոն հրաժարվեց որևէ կարանտինից և արտակարգ դրությունից:

Ընդհանրապես աշխարհում Հայաստանը 1 մլն բնակչության վարակվածության ցուցանիշով 19–րդ տեղն է գրավում: Աշխարհում 1 միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսից մահացության միջին թիվը կազմում է 53,8 մարդ։ Հայաստանում այդ թիվը հասնում է 77 մարդու։ Եվ սա այն դեպքում, երբ մեր երկրի բնակչությունն ընդամենը 3 մլն է, և մենք ի սկզբանե կարող էինք անգամ համատարած թեստավորում կատարել և չհայտնվել այն անդունդի մեջ, որի հատակը դեռ չի երևում: Այսքանից հետո հետարքրիր է, թե ում հետ էր  իրեն հաեմատել Նիկոլ Փաշինյանը, որ եզրակացրել էր, թե մեզ մոտ վիճակն ավելի լավ է, քան բազմաթիվ զարգացած երկրներում: Մեր վիճակն այնքան վատ է, որ մեր անմիջական հարևան Վրաստանը հուլիսի 1-ից բացում է սահմանները զբոսաշրջիկների համար, սակայն մեր երկրի քաղաքացիներին հրաժարվում է ընդունել:

Այսինքն` ՀՀ կառավարությունը աշխարհի մասշտաբով ամենավատ աշխատող կառավարություններից է, և այս մասին փաստում են վերը հիշատակված թվերը: Նիկոլ Փաշինյանը այսքանից հետո գոնե պետք է անկեղծորեն ներողություն խնդրեր ՀՀ քաղաքացիներից, որ ժամանակին չի կարևորել համավարակի նշանակությունը, չի կարողացել արդյունավետ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: Այո, նա պարտավոր էր ասել` ՀՀ հպարտ քաղաքացի, խնդրում եմ ներիր ինձ, որ համավարակի առաջին օրերին, երբ աշխարհում պանդեմիա էր հայտարարված, ես սահմանդարկան այո-ի քարոզարշավ էի անում, և հայտարարում, թե կորոնավիրուսն ո՞ւմ շունն է:
Բայց մարդը նման գիտակցում չունի, անգամ ընկալում չունի, որ իր փոխարեն համավարակի մասին պետք է մասնագետները խոսեն, որովհետև իր խոսքերին վաղուց արդեն որևէ մտածող մարդ լուրջ չի վերաբերվում:


Հայկ  Դավթյան

 

 

դիտվել է 2602 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am