Փաշինյանը փախուստի է դիմելու` պետության համար ամենակրիտիկական պահին․ Միհրդատ Մադաթյան

«Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակվածության և բուժման աննախադեպ կարճատև պատմությունը ծաղրի առարկա է դարձել ոչ միայն տեղական, այլ նաև ռուսական մամուլի էջերում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցի ընթացքում ասել է հոգեբան Միհրդատ Մադաթյանն ու հավելել, - ողջ ռուսական մամուլն առավոտվանից հեղեղված է հիվանդացած և ընդամենը վեցը օրում բուժված վարչապետի ծաղրանկարներով։ Այստեղ միայն մի բան կարող եմ հավելել՝ վարչապետը, երբ ուզում հիվանդանում է, երբ ուզում՝ բուժվում։ Իսկ եթե հաշվի առնենք, որ մեկ օրում երկրում երեք ուժային կառույցների ղեկավարներ հրաժարական են ներկայացնում, իսկ կառավարական ամառանոցի շուրջ տեղի է ունենում անվտանգության համար նախատեսված ուժերի աննախադեպ համախմբում, մնում է միայն մտածել, որ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով ամրացնում է իր դիրքերը, վախենալով հավանաբար ռազմական հեղաշրջումից։ Այսքանից հետո, բնականաբար, հասկանալի է դառնում, որ այս կորոնավիրուս ասվածը մեծ թատրոն էր, որը խաղաց Նիկոլ Փաշինյանն, իր հերթական մանիպուլացիաները կյանքի կոչելու համար»։

Արդյո՞ք համավարակի ահագնացող թվերն ուռճացված՝ ուղղված հոգեբանորեն մարդկանց վրա ազդելու ու նրանց ավելի կառավարելի դարձնելու հարցին՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանն արձագանքեց.

«Քանի որ Նիկոլ Փաշինյանը չունի կրթություն, իր կենդանի լայվերի մեջ բարձրաձայնում է այնպիսի թվեր, որոնք նույնիսկ տարրական հասարակական մտածողություն ունեցող քաղաքացին ընկալում է որպես մանիպուլյացիա։ Չմոռանանք նաև, որ մեզ մոտ օրենքի ուժով խստիվ արգելվեց կորոնավիրուսային վարակից մահացածների դիահերձումը, այսինքն, ստացվում է, որ մահվան դիագնոզները դրվում են, մեղմ ասած, շատ օդային պայմաններում։

Համադրելով նաև երկրի տնտեսական ու ներքաղաքական լարված իրավիճակը, կհասկանանք, որ Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս մահացածության և հիվանդացության մեծ թվերի ներկայացումը՝ կարանտինը պահելու, դիմակներով մարդկանց դեմքերն ու բերանները խոսքի ուղիղ և անուղղակի իմաստներով փակելու համար, որպեսզի մարդկային կուտակումներ և բողոքի ակցիաներ չլինեն, և ինքն ինչ- որ կամայական ժամանակ կարողանա կառչած մնալ իր աթոռից։ Իսկ եթե այս ամենին հավելենք նաև վարչապետի անձնային հատկանիշները՝ մարդ, ով չունի ոչ մի սրբություն և, ով, առանց մեղավորության զգացողության խաղում է մարդկանց էպատիկ զգացողությունների հետ, լացակումած ձայնով պատմելով իր և իր ողջ ընտանիքի հիվանդության մանրամասներն ու Արփիի ջերմության աստիճանը, վեց օր հետո հայտարարելով, որ ինչպես ընտանյոք հանդերձ բաժակին կպնելով հիվանդացել էին, այնպես էլ բուժվել են, երբ աշխարհում նման բան ուղղակի գոյություն չունի և դժվար Հայաստանում այս ընթացքում հրաշագործ պատվաստանյութ հայտնաբերած լինեին՝ հատուկ իրեն ու իր ընտանիքի անդամներին բուժելու համար, ապա ամեն ինչ պարզ է դառնում։ Նա մեկն է, ով պատրաստ է կամայական սրբապղծության, միայն թե շարունակի մի քիչ էլ կառչած մնալ իր աթոռին, ոչ մի կերպ չգիտակցելով, որ ստի իշխանության վերջն ուղղակի եկել է։

Արհեստավարժ ու արժանապատիվ կադրերը մասսայաբար դուրս են գալիս իշխանությունից, առնետների լուրջ փախուստ է տեղի ունենում նավի վրայից, շատ մարդիկ դարձի են գալիս և այս ամենը խոսում է այն մասին, որ ստի իշխանությունը փլուզվում է, ցավոք՝ Հայաստանի համար չափազանց վատ իրավիճակում։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն իր սովորության համաձայն փախուստի է դիմելու և դա անելու է երկրի ու պետության համար ամենակրիտիկական պահին։ Թեև, դեռ օր առաջ նա կձգտի մնալ իշխանության աթոռին՝ սև իկրա ճաշակելու և մի ինքնաթիռ ավել մաքսանենգ ծխախոտ ուղարկելու համար ռուսաստանյան որևէ այլ քաղաք»։

Հեղինակ՝ Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

դիտվել է 1066 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am