Թեթևացած շունչ քաշի՞ ազգը, որ՝ «չգիտեիք»

«Ակնհայտ է՝ այն ժամանակ, երբ ես խոսում էի, ասում, որ փողոցում պետք չի դիմակ կրել, երկու բան պարզ չէր: Մի հանգամանքը դիմակների համաշխարհային դեֆիցիտն էր, որ պետք է պարտադիր հասնեին բժշկական աշխատողներին: Սովորական մարդիկ ավելի քիչ խոցելի էին այն ժամանակ: Եվ երկրորդ հանգամանքը՝ այո այդքան էլ հայտնի չէր, թե բաց կամ փակ տարածություններում սովորական մարդկանց դիմակ կրելը ընդհանուր պոպուլյացիայի վրա և ոչ թե անձի վրա, ինչ ազդեցություն էր թողնում հիվանդության տարածման տեսանկյունից»:

Ահա, երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մի խոստովանություն՝ ամիսներ առաջ իր կողմից հնչած հայտարարության առիթով, երբ նա ասել էր փողոցում դիմակ կարելի է չկրել:

Թե այս, թե մեկ այլ առավել կարևոր հայտարարություն, որ՝ «կորոնավիրուսը վտանգավոր վիրուս չի համարվում» իրապես ազդեցություն են ունեցել Հայաստանում համավարակի դեմ պայքարի ցածր մակարդակի վրա:

Իրականում երկու հայտարարություններն էլ ուղղակիորեն Հայաստանում համավարակի դեմ պայքարը ձախողել են՝ ամեն մեկն իր չափով:

Իսկ հիմա մեզ ասում են՝ «Եթե կարծում եք, որ ես ինչ-որ բանում սխալվել եմ, ներողություն եմ խնդրում: Հիմա էդ ամեն ինչը հայտնի է, և մենք չենք կարող հենվելով էն ժամանակվա գիտելիքի վրա, որը փոխվել է, իսկ գիտելիքը միշտ փոխվում, հաճախ հերքվում, հարստանում է, հիմա չանենք ճիշտ քայլերը: Այդ ժամանակ մենք ամենամեծ, աններելի սխալը գործած կլինենք»:

Ի՞նչ է նշանակում՝ «եթե կարծում եք, որ ես ինչ-որ բանում սխալվել եմ...»: Այսինքն՝ դուք այդքան էլ այդպես չե՞ք կարծում որ սխալվե՞լ եք...

Հետո՝ ի՞նչ է նշանակում՝ «այդ փուլում հայտնի չէր....»: Եթե 100 տոկոսով հայտնի չէր, որ 100 տոկոսով դիմակները օգնում են նաև փողոցում պաշտպանվելիս, ապա աշխարհի բազմաթիվ երկրների փորձը աչքի առաջ ունենալով, կարելի էր հասկանալ, որ համավարակը խիստ վտանգավոր է, որովհետև Արսենի Թորոսյանը չէր հասկացել մի պարզ իրողություն, որ՝ եթե կա համավարակ, որի դեմ պաշտպանելու դեղամիջոց ու պատվաստանյութ առայժմ չկա, իսկ այդ վիրուսը վարակիչ է ու մահացու, ուրեմն չի կարող այդ վիրուսը վտանգավոր չլինել:

Գոնե սա պարզագույն տրամաբանություն էր, որը թվում էր, թե «գիտունիկ» Արսեն Թորոսյանը պետք է որ գլխի ընկած լիներ:

Ինչևէ, հիմա մենք լսում ենք Արսեն Թորոսյանից, այսպես ասած՝ ետին թվով ներողություն՝ «գործած սխալների» համար:

Եվ ի՞նչ, հասարակությունը հանգիստ, խորը շունչ քաշի՞ ու շարունակի ապրե՞լ ոչ պրոֆեսիոնալ, իր գործի մեջ ոչ գիտակ մարդկանց կառավարման երկրում, որոնց վստահված են պետության բնակչության առողջությունն ու անվտանգությունը...

Իսկ պատասխանատվություն ո՞վ պետք է կրի... Հասարակությո՞ւնը, որին ի սկզբանե դրդեցիք լուրջ չվերաբերվել համավարակին: Այդպես չի լինում: Պատասխանատուները պետք է հեռանան:

Ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանը պահանջել է Արսեն Թորոսյանից ներողության նման մի բան հայտնել, որպեսզի պատասխանատվությունը որոշակիորեն նաև իրենից ցրի և հասարակությունն էլ մի փոքր հանդարտվի, չմեղադրի իշխանություններին՝ համավարակի դեմ պայքարը տապալելու հարցում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6947 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am