Անխուսափելի դեֆոլտ


Hayeli.am-ը օրեր առաջ գրել էր, որ մայիս ամսվա հարկային հավաքգրումները 40 տոկոսով թերակատարվել են: Մեր այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ 2020 թ. մայիսին պետական բյուջեի հարկային մուտքերն ակնկալվող 120 մլրդ դրամի փոխարեն կազմել են 83 մլրդ դրամ, ակսինքն` 37 մլրդ-ով պակաս: «Հավասար պայմանների դեպքում տնտեսության դինամիկ զարգացման համար ակնկալվում էր, որ 2020 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամուտների մասում հնարավոր կլինի գերազանցել 1,6 տրլն ցուցանիշը: Սակայն հիմա ունենք այն, ինչ ունենք»,- նշել է նախարարը և հավելել, որ հիմա բոլոր ջանքերը գործադրվում են՝ եղած բացասական գործընթացներին ակտիվորեն հակազդելու համար: 37 մլրդ դրամի թերակատարումը կամ թերհավաքագրումը շաը լուրջ ռիսկ է և եթե նույն միտումը շարունակվի նաև հունիս-հուլիս ամիսներին, ապա պետությունը կարող է կանգնել աշխատավարձ ու թոշակ վճարելու ռիսկի առաջ:
Ատոմ Ջանջուղազյանն նաև ասել էր, որ շրջանառվում է նախագիծ, որի շրջանակներում Երևանի առաջին և երկրորդ գոտիներում հիպոթեքային վարկերի եկամատահարկի վերադարձը կարող է դադարեցվել` տնտեսական անկման ռիկսի չեզոքացման նպատակով։ Առաջին ու երկրորդ գոտիները ներարառում են Երևանի Կենտրոն ու Արաբկիր վարչական շրջանները, որտեղ բնակարանների ամենաբարձր գներն են արձանագրվում։ Եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը գործում է 2015 թվականից: Այն հնրավորություն է տալիս նորակառույց տների և բնակարանների ձեռքբերման համար տրամադրված հիփոթեքային վարկի տոկոսագումարը հատուցել աշխատողի վճարած եկամտահարկի հաշվին : Բնակաբար պետական բյուջեն համապատասխան չափով զրկվում է եկամտային հարկի մուտքերիվ: Եկամտային հարկի հատուցման համար 2018 թվականի հունվարի 1-ից գործում են Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ, ըստ որոնց՝ եկամտային հարկը չի կարող վերադարձվել, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: Վերադարձվող եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը: Իսկ եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ հիպոթեքային վարկի պայմանագրի մասով:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ տարեցտարի եկամտահարկի վերադարձին ուղղվող գումարներն աճում են: Եթե 2015 թվականի ընթացքում վարկառուներին կամ համավարկառուներին վերադարձվել է 273.9 մլն դրամ, 2016-ին՝ 1 մլրդ 349.8 մլն դրամ, 2017-ին՝ 2 մլրդ 416.0 մլն դրամ, ապա 2018 թվականին այն կազմել է 4 մլրդ 683.7 մլն դրամ գումար: 2019 թվականի ցուցանիշը հասել է մոտ 8 մլրդ դրամի։ Թե 8 մլրդ-ից որքանն է Երևանի առաջին և երկրորդ գոտու հիփոթեային վարկերի մասնաբաժինը, դժվար է ասել: Բայց նշված 8 մլրդ-ը նախարարը մեծ բեռ է համարում բյուջեի վրա:
Ատոմ Ջանջուղազյանն ասել էր, որ ծրագրի ներդրումը ժամանակին շինարարությունը խթանելու նպատակ էր հետապնդում, քանի որ 2008-ի ճգնաժամի հետևանքով հաջորդող տարիներին շինարարության ոլորտում խնդիրներ կային:
Հիմա փաստորեն վիճակն այնքան կրիտիկական է, որ այլևս շինարարությունն առջանահերթ չէ:
Թե ուրիշ քայլերի կգնա կառավարությունը` բյուջեի մուտքերը ավելորդ ծախսերից ազատելու համար հայտնի չէ: Բայց վստահաբար կարելի է ասել, որ թերհավաքագրման պայմաններում դեֆոլտը` բյուջեով նախատեսված ծախսերի կրճատումը, անխուսափելի է: Կառավարությունը վաղ թե ուշ ստիպված կլինի հայտարարել այդ մասին:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 6452 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am