«ՀԱՅԱՆՏԱՌ»-ում 100%-ով պետք է կազմը փոխվի.այդ մարդիկ կապ են ունեցել կրիմինալ ուժերի հետ.Տավուշի մարզպետ (video)
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` անդրադառնալով մարզում առկա անտառահատումների բազմաթիվ դեպքերին եւ թե արդյոք մարզպետը գոհ է «Հայանտառի» կադրային քաղաքականությունից, քանի որ ըստ տեղեկությունների` նախկին իշխանությունների ժամանակ շատ լավ համագործակցած անտառապահները այժմ էլ ոչ պակաս կարեւոր պաշտոններ են ստանձնել մարզպետը պատասխանեց.
«Կարծում եմ, որ «Հայանտառի» եւ նրա մասնաճյուղերի կադրային քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ պետք է լինեն եւ 100%-ով պետք է ամբողջ անձնակազմը փոխվի, քանի որ նախորդ շրջանում փոխկապակցված են եղել «Հայ անտառի» աշխատակիցները եւ´ կրիմինալ կառույցների հետ եւ´ այլ ուժային կառույցների հետ, որոնք հովանավորել են անտառհատումները:
Մանրամասները՝ տեսանյութում.
