Սամվել Ալեքսանյանը, հոպարի բալեն ու Փաշինյանը

Ընդդիմադիր դաշտում համախմբման հեռանկարը իշխանություններին ցայտնոտի մեջ են դրել: Նիկոլ Փաշինյանի պատգամավորները ըստ երեւույթին գիշերում են ֆեյսբուքում, որպեսզի պատասխան տան քաղաքական հակառակորդներին, Նիկոլ Փաշինյանը անմիջապես կազդուրվում է ու փոխում ուժային կառույցների ղեկավարներին, նոր պետեր նշանակում իրեն հավատարիմ մարդկանց, որ նախ դիրքերն ամրապնդի, ապա մսաղաց կիրառի ընդդիմության դեմ: Մոտ մեկ շաբաթ է սկսվել է այդ օպերացիան: Երեկ կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ ոստիկանները ասֆալտին են փռել նաեւ իշխանություններ սիրելի օլիգարխ, ավելի ճիշտ՝ օլիգարխից սեփականատեր դարձած Սամվել Ալեքսանյանի զարմիկին, նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանին, ինչպես նաեւ նրա կնոջը: Ըստ մամուլի՝ ոստիկանները հորդորել են Ալեքսանյանի զարմիկին լքել սրճարանը, քանի որ պարետի որոշմամբ այն պետք է փակվի, մյուս կողմը դիմադրել է, սկսվել է քաշքշոկ, իսկ դրսում Ալեքսանյանին փռել են ասֆալտին: Նա վնասվածներ ունի, վիրահատել են ականջի թմբկաթաղանթը: Համացանցում տարածված տեսանյութերում ակնհայտ է, որ ոստիանները ակնհայտ կոշտ են, նրանց գործողությունները նմանվում են ցուցադրաբար քայլերի: Պատահական չէ, որ լուրեր տարածվեցին, թե Նիկոլ Փաշինյանն է անձամբ հրահանգել այս օպերացիան, այն ոչ թե Սամվել Ալեքսանյանի զարմիկի դեմ է, այլ իրականում՝ հենց գործարարի: Նիկոլ Փաշինյանը նրան որոշակի մեսիջներ է ուղարկում, փորձելով հասկացնել, թե չշշկռես թեքվես ընկերոջդ՝ Գագիկ Ծառուկյանի կողմը, ով իշխանափոխության հայտ է ներկայացրել, համախմբման կոչ արել ընդդիմադիր գործիչներին եւ անձանց:
Նիկոլ Փաշինյանի անհանգստությունը մի կողմից հասկանալի է, ի վերջո, Սամվել Ալեքսանյանին ճանաչողները գիտեն, որ այս մարդն առաջինն է լքում խորտակվող նավը եւ դավաճանում յուրայիններին, հեղափոխությունից հինգ պակաս Սերժ Սարգսյանը նրա շեֆն էր, Աղվան Հովսեփյանը եւ մյուսները՝ հոպարը, հեղափոխությունից հինգ անց Փաշինյանին պրիզնատ եկավ շեֆի կարգավիճակում, հոպար դարձան Վանեցյանն ու մյուսները… Եւ հիմա էլ Սամվել Ալեքսանյանը նոր հոպարների ու շեֆի հոտ է առնում ու գնում է այդ հետքերով, մյուս կողմից՝ զարմանալի է, որ Փաշինյանը նոր է հասկանում, որ մեկ անգամ եւ որեւէ մեկին դավաճանողը նույնը կանի երկրորդի դեպքում: Այնպես որ կարիք չկա այսպիսի հախուռն քայլերի, քանզի ինչ էլ որ լինի, աշխարհն էլ քանդվի, Ալեքսանյանն այն աշխարհում էլ կգտնի իր հոպար-քեռիներին….

Անի Սահակյան

դիտվել է 8970 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am