Ոստիկանական երկիր. ճնշել «բնում» ամեն մի բողոք

Անցյալ հանգստյան օրերին Ադրբեջանի մեծ քաղաքներում հայտարարված պարետային ժամը կտրուկ կերպով սրեց ոստիկանության և երկրի բնակչության հարաբերությունները։

Պատճառը կարանտինային միջոցառումների պահպանմանն ուղղված ոստիկանության կոշտ գործողություններն էին, որոնք ի վերջո մի շարք միջադեպերի պատճառ դարձան։

Ըստ «Ազատության»՝ դրանցից ամենաաղմկալին տեղի ունեցավ Բաքվի Յասամալի շրջանում։ Կիրակի օրը ոստիկանները փորձել էին բերման ենթարկել պարետային ժամը խախտած տեղի բնակիչներից մեկին՝ հանդիպելով նրա հարևանների կոշտ հակազդեցությանը։ Բազմահարկ շենքի բնակիչները ոչ միայն սկսել էին վիրավորել ոստիկաններին, այլև նրանց վրա աղբով լի տասնյակ տոպրակներ էին նետել։ Չնայած այս դիմադրությանը ոստիկաններին հաջողվել էր պարետային ժամը խախտած տղամարդուն բերման ենթարկել։

Բայց սա ամենը չէ: Երկուշաբթի վաղ առավոտյան, սակայն, այն շենքը, որտեղ արձանագրվել էր բնակիչների և ոստիկանների բախումը, շրջապատել էին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության արագ արձագանքման գնդի հարյուրից ավելի ծառայողներ։ Նրանք իսկական ոստիկանական մի գործողություն էին իրականացրել, որի ընթացքում մուտք էին գործել մարդկանց բնակարաններ՝ բերման ենթարկվելով կիրակնօրյա միջադեպի բոլոր ակտիվ մասնակիցներին՝ ոմանց անգամ անկողիններից հանելով։ Ադրբեջանի ՆԳՆ տվյալներով, այս գործողության ընթացքում առնվազն 11 մարդ էր բերան ենթարկվել։

Ինչպես և կարելի էր ակնկալել, ադրբեջանական ընդդիմությունը խստորեն դատապարտեց ոստիկանության գործողությունները՝ պնդելով, որ դրանք իրավաչափ չէին։

«Ներքին գործերի նախարարությունը դուրս է եկել սահմանադրական վերահսկողությունից», -երեկ հայտարարել է մի շարք ընդդիմադիր կուսակցություններ միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը»։ «Իշխող վարչակազմը պետք է դադարի սեփական երկրի քաղաքացիներին որպես գերի ընկալել։ Ներքին գործերի նախարարությունը պետք է ներողություն խնդրի իր աշխատակիցների անբարոյական, անմարդկային գործողությունների համար», - նշված է ադրբեջանցի ընդդիմադիրների հայտարարության մեջ։

REAL կուսակցության առաջնորդ Իլգամ Մամեդովի համոզմամբ, տեղի ունեցած միջադեպը վկայում է երկրում ընթացող շատ ավելի խորքային գործընթացի մասին։ «Երկրում տարիներ առաջ հաստատված սոցիալական համաձայնագիրը ,երբ մարդիկ բարեկեցության [աճի] դիմաց հրաժարվում էին իրենց իրավունքներից, դադարում է գործել։ Ադրբեջանը կանգնած է պարզունակ ոստիկանական պետության վերածվելու վտանգի առջև», - Facebook-ում գրել է Մամեդովը՝ հավելելով․ - «Բաքվի շենքերից մեկում կազմակերպված անօրինական ոստիկանական գործողության բոլոր կազմակերպիչների նկատմամբ պետք է կիրառվի «Մագնիտսկու ակտը»»։

Ադրբեջանում իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը կորոնավիրուսի դեպքերի թվի կտրուկ աճի ֆոնին որոշեց որդեգրել համաճարակի դեմ պայքարի թուրքական փորձը՝ հանգստյան օրերին արգելելով խոշոր քաղաքների բնակիչներին դուրս գալ տանից։

Դեռ մինչև պարետային ժամի մեկնարկը բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ սկսեցին տարածվել։ Համացանցում, օրինակ, Բաքվի խանութներից մեկում արված մի տեսանյութ տարածվեց, որտեղ հստակ երևում էր, թե ինչպես են Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչները հացի հերթում վիճում ու անգամ քաշքշում միմյանց։

Մի կողմից կարանտինային միջոցառումների խստացումից հանրության մի զգալի մասի դժգոհությունն է, մյուս կողմից՝ կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճը, որը սկիզբ առավ կոշտ կարանտինի չեղարկումից հետո։

Նկատենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, վերջին մեկ շաբաթում Ադրբեջանի տարածքում կորոնավիրուսի շուրջ 2 հազար դեպք է արձանագրվել, համաճարակի ընթացքում մահացածների ընդհանուր թիվը հասել է 93-ի։

Դրան էլ գումարվում է Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով ծագած ճգնաժամը։ Այստեղ Ռուսաստանում աշխատող Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ են կուտակվել, որոնց պաշտոնական Բաքուն թույլ չի տալիս հայրենիք վերադառնալ՝ վախենալով, որ նրանց մեջ կարող են վարակակիրներ լինել։ Հինգ օր առաջ սահմանին գտնվող Ադրբեջանի քաղաքացիներից մեկը՝ Հայաստանին սահմանակից Թովուզի շրջանի բնակիչ Ասիմ Թաղիևը հացադուլ էր հայտարարել։ Նրան ավելի քան 150 մարդ է միացել։ Ըստ ամենայնի, բողոքի այս ծայրահեղ միջոցն էր պատճառը, որ ադրբեջանական իշխանությունները այսօր որոշեցին զիջումների գնալ՝ թույլ տալով սահմանային անցակետում գտնվող շուրջ 700 քաղաքացիներից 130-ին հատել սահմանը։

Ալիևի ռեժիմի համար կորոնավիրուսը, պարզ է, որ հաճելի «նորամուծություն» էր, որպեսզի, որ իրավապահների ուժերն էլ ավելի լարի՝ իշխանության դիրքերն ամուր պահելու համար:

Ամեն ինչից զատ պարզ է, որ ցանկացած հասարակական դրսևորում՝ ընդվզում, բողոքի ցույց ցանկացած թեմայով ճնշվելու է «բնում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4098 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am