Վազգեն Մանուկյանն ու Հրանտ Բագրատյանն անում են իրենց քայլը

Թվում էր, թե կորոնավիրուսի համավարակը դեռ երկար ժամանակ Հայաստանում ներքաղաքական կյանքը կուղարկի մորփեոսի գիրկը եւ առնվազն մեկ տարի ուժերը կկենտրոնացվեն համավարակի դեմ պայքարում, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը, ուրբաթը շաբաթից շուտ եկավ , ներքաղաքական կյանքը եռում է ավելի ուժգին, քան երբեւեէ, քանզի ճգնաժամային պայմաններում է երեւում, թե իշխանություններն ինչի են ընդունակ, ինչ կարող են անել եւ պատրաստ են արդյոք նման վիճակներում երկիր կառավարել: Կորոնավիրուսային կյանքը ցույց տվեց, որ մեր իշխանությունները մեղ ասած հեռու են կառավարչական ունակություններից ու երկիրը հասցրեցին մի կետի, երբ վարչապետի շուրթերից ենք անգամ լսում, թե քայլում ենք դժոխքի միջով: Ուստի բնական է, որ պետության ու պետականության պահպանմամբ մտահոգ անհատներն ու ուժերն այս իրավիճակում անտարբեր չէին կարող անցնել ու եթե սովորական պայմաններում քաղաքական ծրագրերը կգեներացվեին 1-2 տարվա ընթացքում, ապա մեր օրերում դրանք շաբաթներ տեւեցին:
Նախ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի նիստը եւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը երկրում իրավիճակ փոխեցին, դեպքերը սկսեցին արագ զարգանալ։ Մենք լսում ենք կոնսուլտացիաների, քննարկումների մասին, որոնց առանցքում իշխանափոխությունն է: Գրել էինք նաեւ, որ մոտ օրերս կոնսոլիդացիայի մասին կհայտարարեն նախկին երեք վարչապետերը: Վազգեն Մանուկյանն ու Հրանտ Բագրատյանը համաձայնել են Գուրգեն Եղիազարյանի՝ կոնսոլիդացիայի առանցք կազմելու առաջարկին, Կարեն Կարապետյանն էլ ամենայն հավանականությամբ առաջիկայում կտա իր համաձայնությունը: Նախկին վարչապետերն իրենց շուրջ կհամախմբեն ՀԿ-ներ, քաղաքական ուժեր, անհատներ՝ իշխանափոխության հստակ օրակարգով, որի ձեւավորման հարցում անկյունաքարային նշանակություն ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը:

Հատկապես խորհրդանշական է այս օրերին Վազգեն Մանուկյանի եւ Հրանտ Բագրատյանի առաջին պլան դուրս գալու հեռանկարը, երկու վառ եւ հայրենասեր անհատականություններ, որոնք իրենց զգալի հետքն են թողել մեր պետականաշինության գործում՝ ընդգծված անհատականություններ, որոնք որեւէ ժամանակում, որեւէ իշխանությունների ժամանակ չեն երկնչել իրենց կարծիքը հայտնել այս կամ այն երեւույթի մասին:

Վազգեն Մանուկյանը, ով քաղաքականությամբ զբաղվել է դեռևս 60-ական թվականներից, այդ ժամանակ էլ իր նախաձեռնությամբ ստեղծել Հայ մշակույթի ակումբը, որտեղ կազմակերպում էին ժամանակի համար անընդունելի թեմաներով բանավեճեր, քննարկում համազգային նշանակության տարբեր հարցեր՝ առաջնորդվելով ազգային գաղափարով, պատահական չէր, որ հենց նա պետք է դառնար նաեւ ղարաբաղյան շարժման կնքահայրերից մեկը ՝ իր ուրույն դերակատարումն ունենալով այդ շարժման ընթացքում: Պատերազմական տարիներին ստանձնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, նրա ջանքերի շնորհիվ Քելբաջարի եւ այլ տարածքների ազատագրման մարտերում հաջողություններն անխուսափելի դարձան: Նրա հաղթարշավը շարունակվեց մինչեւ 1996 թվական եւ իր գործունեության գնահատականն էլ ըստ էության տրվեց 96-ի նախագահական ընտրություններին, բայց հաղթած նախագահից տերպետրոսյանական եւ ՀՀՇ-ական կլանը խլեց հաղթանակը, բայց ոչ Վազգեն Մանուկյան մարդու, պետական գործչի բարձր հատկանիշները: Ցայսօր էլ Վազգեն Մանուկյանն իր բարձունքի վրա է, Հայաստանում այն քչերից մեկը, ովքեր ունեն ուրույն տեսակետ եւ չեն վախենում որեւէ ժամանակում այն հասցնել հանրությանը:
Հրանտ Բագրատյանը Հայաստանի տնտեսության ղեկավար է նշանակվել ամենածանր՝ պատերազմական տարիներին ՝1993-1995 թթ եւ շնորհիվ իր իրականացրած համարձակ, խիզախ քայլերի ու ռեֆորմների է Հայաստանի տնտեսությունը դուրս բերել ճգնաժամից: Լինելով սեփականաշնորհման հայրը, նա այսօր էլ հրապարակային հայտարարում է, որ ոչ ոք իրեն չի կարող մեղադրել մի կրպակ անգամ իրեն պահելու կամ բարեկամին տալու մասին, եւ , իսկապես, որեւէ մեկը այս գործընթացում կոռուպցիոն մեղադրանքներ չի հասցեագրում նրան: Հացի գնի ազատականումից սկսած, վերջացրած այլ ռեֆորմներ: Մարդ, ով տնտեսությունն ու պետությունն ընդունեց զրո ժամ հոսանքով, եւ հանձնեց 24 ժամյա մատակարարվող հոսանքով, քանզի նրա շնորհիվ գործարկվեց Հայաստանի ատոմակայանը, էլ չենք խոսում, պատերազմական դժնդակ օրերին, երբ ամեն պահի գազատարար էին պայթեցվում, ՀՀ վարչապետի շնորհիվ ոչ միայն բանակին ուղղված մատակարարումները չէին խափանվում, այլեւ լուծում էր տրվում մնացած հարցերին: Երկու անհատականություն, որոնք իրենց անցած ճանապարհով ապացուցել են, որ կարող են կառուցել ավերակաց վրա, ու պատահական չէր, որ երկիրը կորցնելու մասին ահազանգերին առաջինը հենց նրանք արձագանքեցին, մարդիկ, որոնք ունեն պետականության բարձր գիտակցում եւ հասկանում են, որ առաջիկա կոնսոլիդացիաների առանցքում չի կարող չլինել նախկին նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատման հարցը, քանզի խոսքն այն նախագահի մասին է, որը Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում արձանագրված հաջողությունների ամենամեծ փայատերն է:

Անի Սահակյան

դիտվել է 17257 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am