Համատարած ճգնաժամ է․Լևոն Տեր-Պետրոսյանը հաճոյանում է օրվա իշխանությանը.Պարույր Հայրիկյան (video)

Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ «ԱԻՄ» առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչն է իշխանությանը խանգարում ընդունել սխալներն ու ընդառաջ գնալ այն մարդկանց, ովքեր այս օրերին օգնության ձեռք են մեկնում, Պարույր Հայրիկյանը նշել է․ «Եթե մարդիկ օգնության ձեռք էին մեկնում՝ պաշտոն ստանալու նպատակով, այս դեպքում Նիկոլ Փաշինյանը կասկածելու իրավունք ունի։ Երբ օգնության ձեռք է մեկնում ճանապարհ անցած քաղաքական ուժը՝ ԱԻՄ-ը, ու վարչապետն այս դեպքում էլ է արհամարհում, դու սկսում ես խիստ գնահատականներ հնչեցնել»։

Պարույր Հայրիկյանը նշել է, որ ինքն էլ այսօր չի հասկանում՝ ինչու՞ է Փաշինյանը համատարած մերժում ճանապարհ անցած ու փորձ կուտակած բոլոր նախկին պաշտոնյաների օգնությունը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակվելու ու մեկ շաբաթում ապաքինվելու մասին, ինչպես նաև՝ ինչու՞ հասարակության մի զանգված չէր հավատում, որ վարչապետն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, Պարույր Հայրիկյանը նշել է․ «Փաշինյանին չհավատալու պատճառն այն է, որ այս մարդը հայ պատմության մեջ ամենաշատ սուտ հայտարարություն անողն է։ Չհավատացողներին մեղադրել չեմ կարող, բայց չի լինում հասկանալ՝ ինչպե՞ս եղավ, որ ինչ-որ չափով անմեղսունակ գործողություններով աչքի ընկնող մարդն այսքան արագ ապաքինվեց»։

Պարույր Հայրիկյանը հորդորեց շատ չքննարկել այս հարցը․ «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ժողովու՛րդ, ես լավն եմ, դու վատն ես։ Մարդ, ով իրեն հակադրել է ժողովրդի հետ, պետք է հեռանա։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։

դիտվել է 1723 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am