Ծիտիկ, ծիտիկ մոտ արի…

Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց մնացել է մուլտիպլիկացիայի մակարդակին, մի մեծ տարբերությամբ, որ քաղաքական մուլտ հերոսների պրիմիտիվությունը էկրանի մոտ չի պահում անգամ մեկ տարեկան երեխաներին: Անաշխատունակ Ազգային ժողովում լրագրողների հետ առանձնապես շփման ոչ սիրահար Լեւոն Զուրաբյանի ճեպազրույցի ներկայանալու փաստն ինքնին արտասովոր էր: Բայց նա պարզվեց՝ հրաժեշտի ցերեկույթի է վերածել այդ բրիֆինգը ու վերջին ուժով խայտառակել երբեմնի տիտղոսակիր ընդդիմության դափնին չզիջող ՀԱԿ-ին: «ԱԺ-ի մեր վերջին ասուլիսն է, եկել է հրաժեշտի պահը: Ես մի քիչ ավելի լիրիկական զեղումներով եմ մոտենում այս ամեն ինչին: Կանադական հոկեիստները, պրոֆեսիոնալները խաղում էին մինչեւ վերջ, երբ նույնիսկ պարտվում էին 7:0 հաշվով: Մենք պարտվել ենք մի խաղ, որտեղ դատավորը ծախված է: Նման խաղում պարտվելը ո´չ ամոթ է, ո´չ նվաստացուցիչ, այլ ես կասեի պատվաբեր, անկախ այդ անհավասարության մենք մեր կռիվը տվեցինք եւ շարունակելու ենք տալ»,- իր խոսքն այսպես է սկսել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ-ի 5-րդ գումարման խորհրդարանի վերջին ճեպազրույցի ժամանակ՝ շնորհակալություն հայտնելով լրագրողների համատեղ աշխատանքի համար: Իսկ նոր կռիվը, պարզվում է, ուրիշ բան չի լինելու, քան մրցակից քաղաքական ուժերին ծաղրելն ու անվանարկելը: Թիրախում Երևանի ավագանու ընտրությունների հավակնորդներն էին: Հենց նրանց մասին էլ Զուրաբյանն ասաց. «Երևանի ավագանու ընտրությունները մուլտֆիլմեր են հիշեցնում: Շռեկի, Չիպոլինոյի, Ձյունանուշիկի հետ պայքար է, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը, ընդ որում, այդ մուկլտիպլիկատորը Դիսնեյի տաղանդը հաստատ չունի: Բացի փչացնելուց, նա լավ բան չի ստեղծում»: Իհարկե, Լեւոն Զուրաբյանի խոսքերի ճշմատացիությունը կասկածի տակ դնելն անիմաստ է, քանզի փչացնելու հարցում տառապանքը փորձ ունի. Սերժ Սարգսյանի ձեռամբ ՀԱԿ-ը ներքաշվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ կոչվող ֆարսի մեջ, իսկ ընտրություններին ընկավ, փաստորեն, իր ձեռքերով լարած թակարդը, մինչդեռ մեծ հույսեր կային, որ իշխանությանը մեծ կոնսենսուսի ու Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ անգնահատելի աջակցության համար ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանինց կստանար իր հասանելիք նվազագույն շեմը ԱԺ-ում: Եղավ այն, ինչ եղավ, ՀԱԿ-ը դարձավ ժամկետանց:Այս պարագայում Լւոն Զուրաբյանին այլ բան չի մնում, քան ավելի երիտասարդ դերակատարներին ծաղրելն է ու անցյալը հիշելը: Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ ՀԱԿ-ը 7 հոգով մուտք գործեց խորհրդարան, բայց շատ արագ կարողացան իրենց շուրջ համախմբել շատ սկզբունքային պատգամավորների, հասան նրան, որ ոչ իշխանական ուժերը միավորվեցին .«Ինչքան էլ փորձենք քննադատել, բայց այդ քառյակը կարողացավ լուրջ գործընթացներ տանել հանրապետությունում, լավ էլ նեղեց իշխանություններին, կարողացանք կառավարության հրաժարական պարտադրել»: «Անտակտ հումոր», - այսպես է արձագանքել «Ելք» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արամ Սարգսյանը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Երևանի ավագանու ընտրությունների մասին հնարավոր չէ լուրջ խոսել, քանի որ այն «ոնց որ լինի Շրեկի, Չիպոլինոյի և Ձյունանուշիկի միջև պայքար, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը»։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի խոսքով՝ «որպեսզի գլխավոր մուլտիպլիկատորը չհաղթեր, եթե իրենք այդպես են մտածում, թող իրենք իրենց թեկնածուին առաջադրեին»։ «Իսկ ես նրան անուններ չէի կպցնի։ Պիտի ասեմ, որ անտակտ հումոր է՝ մարդկանց անվանարկել արտաքինի համար։ Ես էլ իրեն կարող եմ մուլտֆիլմի հերոսի նմանեցնել, բայց չեմ իջնի այդ մակարդակին», - ասաց Արամ Սարգսյանը։ Էդմոն Մարուքյանն էլ ասել է. «Իմ արձագանքը սա կլինի` մենք «Նու պագադի»-ի ճեպազրույցը չենք մեկնաբանի»: Գուցե մխիթարվենք ու հուսանք, որ մեր քաղաքական այրերը «ծիտիկ,ծիտիկ մոտ արի» ոտանավորի փոխարեն մակարդակին դեռ չեն իջեցրել քաղաքական կոչվող կատակերգությունը: Անի Սահակյան

դիտվել է 2252 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am