«Բանից պարզվում է, որ քննիչ աշխատած ժամանակ որոշել է կոռուպիցայով չզբաղվել ու դրա համար հարուստ քեռին անընդհատ փող է տվել»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։ Սուրեն Սահակյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ազգային անվտանգության տնօրեն է նշանակվում մի մարդ, որը հրաժարվում է հորից՝ կուսակրոն հոգևորականից՝ Կոտայքի թեմի առաջնորդից։ Երբ դրա մասին խոսվեց, մի տեսակ չհավատացի ու հերքող փաստեր էի փնտրում։ Պարզվեց՝ հոր անունը եզակի անուններից է՝ Էլբեկ, ու Հայաստանի Հանրապետությունում միայն մի Էլբեկ Քյարամյան գոյություն ունի, որն էլ հենց նշված հոգևորականն է։ Ենթադրյալ հայր ու որդին շատ էմոցիոնալ հերքում են իրենց էդ կապը։ Փաստերը համառորեն այլ բան են պնդում։ Իսկ աշխատավարձի ու կուտակած ֆինասական միջոցների անհամապատասխանությունը նորանշանակ ԱԱԾ տնօրենը բացատրում էր հարուստ քեռու առկայությամբ։
Բանից պարզվում է, որ քննիչ աշխատած ժամանակ որոշել է կոռուպիցայով չզբաղվել ու դրա համար հարուստ քեռին անընդհատ փող է տվել։ Թերևս, կոռուպցիայով զբաղվելու ցանկությունն ու հնարավորությունները շատ մեծ են եղել, դրա համար քեռին չի դադարել էդ նպատակով փոխանցումներ կատարել նույնիսկ էն դեպքում, երբ հաշվին արդեն տասնյակ հազարներով դոլար է եղել։ Ու սա իմ կամ որևէ այլ մեկի մտահանգումը չի։ Արգիշտին ինքն է խոսել քեռու ու նրա նվիրաբերած գումարների, դրանց նպատակի մասին։ Մի հատ էլ պաշտոնը նշենք՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՏՎԱՆԳՈՒԹՅԱՆ… տնօրեն։ Այնքան են անելու, որ անվտանգության համար մտահոգությունը միայն աղոթքներով փարատվեն ու նույնիսկ աթեիստների մոտ։
Չնայած, մարդ ես, էլի, մեկ էլ ու մի օր կպարզվի, որ ճիշտը դա՞ էր ու այս դառնահամը, որ մնում է ամեն նման որոշումից հետո զուտ կյանքի ու պետության մասին սխալ պատկերացումների հետևանք էր։ Ինչ իմանաս… Վերջին քաղաքական պրոցեսները անընդհատ նոր օրինակներ ա տալիս, թե ինչպես չպիտի մտածեինք»։
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը