Փաշինյանը հաղորդում է տվել հանցագործության մասին ընդդեմ իր դատախազի եւ իր նախարարի․ Գևորգ Կոստանյան

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպի եւ ցավալիորեն ամեն օր գրանցվող մեր հայրենակիցների բազմաթիվ մահերի համատեքստում մեր հատկապես իրավապահ համակարգի «խիստ պրոֆեսիոնալ եւ նվիրյալ» պատասխանատուներին կցանականայի մի քանի կարեւոր բաներ պարզաբանել:

Սա հիմա պարզաբանում եմ, որ մոտ ապագայում նրանցից որեւէ մեկը չփորձի արդարանալ, թե չի իմացել կամ իրեն չեն զեկուցել: Նիկոլ Փաշինյանը փաստորեն ընդունեց, որ իշխանություններն արդեն ի վիճակի չեն ապահովել ՀՀ Սահմանադրությամբ, կոնվենցիաներով երաշխավորված մարդու կյանքի իրավունքը երաշխավորելու պետության միջազգային պարտավորությունները՝ հայտարարելով, որ կան դեպքեր, երբ անձը մահացել է, քանի որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, չնայած այդ միջոցով հնարավոր էր փրկել նրա կյանքը:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ) հոդված 2-ը պաշտպանում է կյանքի իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ) իր բազմաթիվ վճիռներում սահմանել է, որ հոդված 2-ը իր մեջ ներառում է նաեւ ընթացակարգային պարտավորություն «իրականացնել արդյունավետ քննություն» հոդված 2-ի ենթադրյալ խախտման ցանկացած դեպքում(Armani Da Silva v. the United Kingdom [GC]), այսինքն՝ հարուցել քրեական վարույթ ցանկացած մահվան փաստի կապակցությամբ: Տեղադրում եմ նաեւ հղումները ՄԻԵԴ նախադեպերին, որպեսզի օգնեմ ոլորտների պատասխանատուներին կարդալ եւ հասկանալ իրենց պարտավորությունները: Ինչո՞ւ է սա կարեւոր. որովհետեւ նրանք ի պաշտոնե պարտավոր են առաջնորդվել ՄԻԵԴ նախադեպերով եւ դրանց հիման վրա տնօրինել մարդկանց ճակատագրեր: ՄԻԵԴ-ը սահմանել է, որ ՄԻԵԿ հոդված 2-ը տարածվում է նաեւ բոլոր այն դեպքերի վրա, երբ անձն ունի ծանր հիվանդություն, եւ նրա կյանքին վտանգ է սպառնում (G.N. and Others v. Italy):

Այս համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ հոդված 2-ը ոչ միայն պետությանը պարտավորեցնում է չխախտել մարդկանց կյանքի իրավունքը, այլ նաեւ պահանջում է ադեկվատ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու մարդկանց կյանքի իրավունքը (Centre for Legal Resources on behalf of ValentinCampeanu v. Romania [GC]): ՄԻԵԴ-ը հստակ սահմանել է, որ հոդված 2-ի ներքո նշված պոզիտիվ պարտավորությունները առաջանում են նաեւ առողջապահական ոլորտում (Calvelli and Ciglio v. Italy [GC]): Ուզում եմ պատասխանատուների ուշադրությունը հրավիրել երկու շատ կարեւոր նախադեպերի վրա`

1. ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ գործով արձանագրել է, որ առողջապահական համակարգի աղաղակող սխալ աշխատանքի պատճառով անձը չի օգտվել նրա կյանքը փրկելու հնարավորություն ստեղծող անհետաձգելի բժշկական միջամտությունից, ինչը ՄԻԵԴ-ը միաձայն համարել է հոդված 2-ի խախտում (Mehmet ŠentՖrk and BekirŠentՖrk v. Turkey):

2. Թուրքիային վերաբերող մեկ այլ գործով էլ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այն դեպքում, երբ իշխանությունները գիտեին կամ պարտավոր էին իմանալ անձանց կյանքին սպառնացող ռիսկերի մասին, սակայն ոչինչ չեն արել այդ ռիսկերը չեզոքացնելու համար եւ դրանով իսկ անձանց կյանքը դրել են վտանգի տակ, ապա առկա է ՄԻԵԴ 2-րդ հոդվածի խախտում (Aydogdu v. Turkey): Արդյունավետ քննություն իրականացնելու ՄԻԵԿ պահանջի հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի իշխանությունները ցանկացած մահվան դեպքով, առանց սպասելու որեւէ բողոքի կամ պահանջի, իրենց նախաձեռնությամբ պարտավոր են իրականացնել քրեական վարույթ՝ պարզելու մահվան հանգամանքները:

Անգամ առողջապահական ոլորտի հետ կապված՝ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ հոդված 2-ը պետության համար առաջացնում է պարտավորություն ապահովելու, որպեսզի առողջապահական համակարգի հոգածության տակ գտնվող անձանց մահվան ցանկացած դեպքում քննվեն դրապատճառները եւ պատժվեն մեղավորները՝ անկախ նրանից, թե մահվան դեպքը գրանցվել է պետական, թե մասնավոր հիվանդանոցում (Šilih v. Slovenia [GC]; Lopes de Sousa Fernandes v. Portugal [GC]): Ընդ որում, արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը նաեւ կարեւոր է առողջապահական համակարգի սխալները վեր հանելու, դրանք ուղղելու եւ դրանց կրկնությունը ապագայում բացառելու համատեքստում (Oyal v. Turkey):

Այսպիսով, հստակ արձանագրում ենք, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են կորոնավիրուսի հետեւանքով արձանագրված բոլոր մահերի վերաբերյալ հարուցել առանձին քրեական գործ, իրականացնել արդյունավետ քննություն, բացահայտել եւ պատժել բոլոր մեղավորներին: Սակայն Հայաստանի իշխանությունները ոչ միայն արդեն իսկ չեն կարողանում երաշխավորել ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը (առողջապահական համակարգ), այլեւ կորոնավիրուսի հետեւանքով մահացած ավելի քան 270 անձանց մահվան հանգամանքների պարզման ուղղությամբ չեն հարուցել որեւէ քրեական գործ, ինչը պետության ուղղակի պարտավորությունն է (իրավապահ համակարգ):

Ընդ որում, քրեական գործ չեն հարուցել, կարծում եմ, այն պատճառով, որ մահացածների հարազատներին զրկեն փոխհատուցում ստանալու իրավունքից, քանի որ, ըստ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, մահացածների հարազատները ունեն իրավունք պահանջելու եւ ստանալու նյութական եւ ոչ-նյութական վնասի փոխհատուցում բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրվի, որ իրենց հարազատի մահը գրանցվել է բժշկական ոչ պատշաճ օգնություն տրամադրելու հետեւանքով: Վստահեցնում եմ, որ անկախ նրանից՝ որքան ժամանակ կանցնի, կորոնավիրուսի հետեւանքով մահացած ցանկացած անձի մահվան փաստով հարուցվելու են քրեական գործեր, եւ մեղավոր անձինք, անկախ պաշտոնից, միանշանակ ենթարկվելու են քրեական պատասխանատվության յուրաքանչյուր մահվան համար:

Հ.Գ. Փաստորեն, ինչպես «Մարտի 1»-ի գործով 10 զոհերի դեպքում, այնպես էլ կորոնավիրուսի հետեւանքով արդեն 270-ից ավելի զոհերի դեպքում ՀՀ իշխանությունները առաջնորդվում են մահվան հանգամանքները թաքցնելու սկզբունքով, քանի որ, հիշեցնեմ, «Մարտի 1»-ի գործով 10 զոհերի մահվան հանգամանքները եւս չեն ցանկանում բացահայտել»:

Գեւորգ Կոստանյան
Իրավաբանական գիտությունների
թեկնածու, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2851 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am