Անդրանիկ Քոչարյանը իր համար հումանիտար միջանցք է բացո՞ւմ, թե՞ մաքրում է Սերժ Սարգսյանին

Ապրիլյան քննիչ հանձնաժողովն ավարտեց աշխատանքները: Մեկ տարվա գործունեության արդյունքները, այն է՝ ապրիլյան պատերազմի օրերին ենթադրյալ թերությունների ու թերացումների, մեղավորների եւ պատասխանատուների մասին հանձնաժողովը զեկույց կպատրաստի, որին կհաջորդի իրավական գործողություններ, թեեւ հանձնաժողով նախագահ Անդրանիկ Քոչարյանի օրերս արած հայտարարությունից հետո չի բացառվում, որ բանը դրան չհասնի: Գաղտնիք չէ, որ դեռեւս իշխանության համար պայքար մղող այսօրվա իշխանականները բազում թեմաների կողքին դրոշակ էի դարձրել նաեւ բանակի թեման եւ թմբկահարում էին չհիմնավորված թեզեր, թե ապրիլյան պատերազմը կազմակերպված էր, Նիկոլ Փաշինյանն անձամբ էր պնդում, որ Ռուսաստանի մատը խառն է մեր դեմ կազմակերպված այս դավադրության հարցում, որ այդ օրերին զինվորները հացի ու հագուստի խնդիր են ունեցել, որ իրականում տարածքային կորուստն ավելի մեծ է, քան հայտարարվող 800 հեկտարը:
Երբ ձեւավորվեց այս հանձնաժողովը, բանական տրամաբանությունը հուշում էր, որ անկախ ամեն ինչից հանձնաժողովը պետք է առաջնորդվի այն սկզբունքով, որպեսզի իր գործունեությամբ ոչ թե վտանգի, այլ բարձրացնի Հայաստանի ազգային անվտանգությունը, բայց չմոռանալով, թե ում հետ գործ ունենք, ովքեր են իշխանության գլխին կանգնածները, սկզբում ակնկալվում էր սենսացիոն բացահայտումների տեղատարափ:


Հանձնաժողովը մեկ տարվա ընթացքում բազում բարձրաստիճան նախկին եւ ներկա պաշտոնյանեի հյուրընկալեց, նախկին ու ներկա սպաների, շարքային զինծառայողների եւ խնդրին առնչվող այլ անձանց; Բայց պետք է նկատել, որ շրջադարձային հայտարարություններ եւ զարգացումներ հաջորդեցին Սերժ Սարգսյանի այցից հետո, միայն այդ ժամանակ հանձնաժողովի հետ համագործակցելու համաձայնություն տվեցին բարձրաստիճաններից շատերն, այդ թվում՝ Լյովա Մնացականյան, Էդվարդ Նալբանդյան, Բակո Սահակյան եւ այլք: Յուրի Խաչատուրովը թերեւս միակն էր, ով երկու ոտքը մեկ կոշկի մեջ մինչեւ վերջ մերժեց հրավերը: Փոխարենն այդ այցից հետո կրկնայց կազմակերպվեց նաեւ Արշակ Կարապետյանի համար: Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց մի շարք բարձրաստիճան զինվորականների, այդ թվում, հետախուզության պետ Արշակ Կարապետյանին:

Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը նրան նշանակեց իր խորհրդական՝ հայտարարելով, որ ծանոթ է Ապրիլյանի մասին գաղտնի տեղեկությունների հարյուրավոր էջերի, որտեղ որևէ բան չկա հետախուզության թերացման մասին: Ավելի ուշ պարզ դարձավ, թե որ արժանիքի համար էր վարչապետը գնահատել Կարապետյանին, դա «ցուցմունք պաշտոնի դիմաց» գործարք էր, իսկ ցուցմունքը Մարտի 1-ի գործով էր՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի: Ինչեւէ, Սերժ Սարգսյանի այցից հետո լղոզվեց 800 հեկտար տարածքային կորստի մասին արդեն հաստատված իրողությունը, հայտարարվեց, թե իրականում երկու անգամ քիչ է եղել: Իսկ, ահա, օրերս Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց նաեւ, որ պաշտպանության բանակը չի ունեցել, ոչ էլ վառելիքի, ոչ էլ սննդի պրոբլեմ: «Վստահաբար կարող եմ ասել, դա արձանագրենք, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայացնենք հասարակությանը»,- ասել է նա՝ ըստ էության հերքելով մյուսների այն շահարկումները, թե բանակում «մայկա տրուսիկի» կամ զենքի ու սննդի խնդիր է եղել: Ի դեպ, Արշակ Կարապետյանին պաշտոն տալն արդեն իսկ առաջին ապացույցն էր այն բանի, որ իշխանությունն ընդունել է, որ իրականում խնդիր չի եղել այդ օրերին, հակառակ պարագայում կստացվեր, որ Փաշինյանը իր երկրի թշնամին է եւ պաշտոն է տալիս մի մարդու, ով թերացել է պատերազմի ժամանակ: Մի փոքր դժվար է պատկերացնել, որ այս հայտարարությունները պարոն Քոչարյանի մոտ ինքնաբուխ են ստացվում, ստացվում է՝ արդյոք Քոչարյանի միջոցով իշխանությունը փորձում է մաքրել Սերժ Սարգսյանին անցյալի մեղքերից: Միգուցե սա Փաշինյանի շնորհակալությունն է Սերժ Սարգսյանին իշխանությունը խաղաղ հանձնելու առթիվ, բայց ծանոթ լինելով Փաշինյանին, նա ընդհանրապես երախտագիտության զգացում չունի: Չի բացառվում, որ այդուհանդերձ Անդրանիկ Քոչարյանն իր խաղն է տանում, առաջին՝ նախ հումանիտար միջանցք է բացում իր համար՝ հասկանալով, որ իրենց իշխանության անփառունակ վախճանը մոտ է, կամ էլ նախարարական հավակնություններ հետապնդում եւ Ռուսաստանին ուղղված ռեւերանսներ անում՝ ապրիլյանը քայլ առ քայլ մաքրելով շրջանառության մեջ դրված դավադրությունների տեսությունից:

Անի Սահակյան

դիտվել է 6459 անգամ
Լրահոս
Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ գործն է մուտքագրվել դատարան Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի #ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց (video) Մարդիկ մեր զnհերի մարմինների մասnւնքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք. Արամ Վարդևանյան Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան ՇՏԱՊ․ թեժ բանավեճ Կարապետյանի և Ռուբինյանի միջև․ «բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ» (video) Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը․ Ղամբարյան Հերթական սուտը․ հենց հիմա եկեք գնանք ՀԷՑ՝ ես ձեզ ապացուցեմ, որ ստում եք․ Դավիթ Ղազինյան (video) ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Գազ չի լինի Ողբերգական վթար՝ Եղվարդում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am