Երկրում շրջում է «ВОЗ-ի վկաների» նյարդաբորբոքիչ «տեռորը»

Այն, իհարկե, ծիծաղելի է, և համարժեք է գնահատվում, այսինքն՝ հիմնականում արժանանում է ծաղրի կամ ծաղրուծանակի: Խոսքը «ВОЗ-ի վկաների» նյարդաբորբոքիչ «տեռորի» մասին է: Այն «տեռորի», որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» իշխանամետ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը փորձեց գործադրել ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի դեմ, բայց խայտառակ եղավ, ինչը ժողովրդական բառուբանով այլ՝ շատ ավելի դիպուկ արտահայտությամբ է բնութագրվում:

Առհասարակ, շատերի դեմքին հանդիպող դիմակից ավելի անհեթեթ մեկ էլ դրա համատարած պարտադրանքն է: Բանն այն է, որ այդ պարզունակ դիմակը կարող է միայն մի բանից պաշտպանել, այն էլ՝ հարաբերականորեն: Այն բանից, որ վարակված անձից վարակի մանրէները առատորեն չտարածվեն շուրջբոլորը, եթե վարակված անձը կրում է այդ՝ համատարած պարտադրվող դիմակը:

Դասական տարբերակով ու նմանությամբ թերևս պետք էր ասել, թե՝ «մի ուրվական է շրջում Հայաստանում»: Բայց նախ, կորոնավարակի համաճարակը ոչ միայն ուրվական չէ, այլև արդեն դաժան ու, փաշինյանական կառավարության հետևանքով, նաև՝ ողբերգական իրողություն է: Վերադառնանք սակայն «ВОЗ-ի վկաների» նյարդաբորբոքիչ «տեռորին» ու սկզբում ակնարկված արդեն հանրահայտ միջադեպին:

Դանիել Իոաննիսյանն, ուրեմն, ինչ-որ շրջիկ խումբ է կազմել, այսպես ասած՝ «դրուժիննիկություն» է անում, մարդկանց փորձում է պարտադրել, որ դիմակ կրեն: Ըստ որում, «Իրազեկ քաղաքացիների միավորում» գլխավորող անձը լիարժեք դրսևորեց իր անիրազեկությունը՝ իր ներկայացրած ՀՀ պարետի իսկ որոշումներից: Նա պնդում էր, թե պարետի որոշում կա, որի համաձայն մարդը պարտավոր է դիմակ կրել նույնիսկ իր տանը կամ ավտոտնակում (իրավական առումով տարբերություն չկա), անգամ եթե մենակ է գտնվում իր անձնական օգտագործման այդ տարածք(ներ)ում:

Դա դեռ մի կողմ: Շարունակելով Հայաստանի ոստիկանությունը որպես պետական կառույց նվաստացնելու գործընթացը՝ Դանիել Իոաննիսյանի ենթակայության տակ էր դրվել ոստիկանության մեկ կապիտան, որը հավատարմորեն պարտավոր էր կատարել նշված իշխանական «իրավապաշտպանի» հրամաններն ու կարգադրությունները, օրինակ, տուգանել այն մարդկանց, ում Իոաննիսյանը կմատնանշի:

Գրեթե կասկածից վեր է, որ Դանիել Իոաննիսյանը կամ նորահայտ «դիմակի ադվենտիստներն» ու «ВОЗ-ի վկաները» պատահական չէին հայտնվել հենց Սայաթ Շիրինյանի ավտոտնակի մատույցներում: Բանն այն է, որ Սայաթ Շիրինյանը, ով արդեն ծառայության մեջ չէ, ֆեյսբուքյան գրառումներում բավականին սուր է արտահայտվում եղած իշխանության հասցեին:

Եվ ահա, այդ օրը, ի լրումն, Սայաթ Շիրինյանի ծննդյան տարեդարձն էր: «ВОЗ-ի վկաների» հավանական հաշվարկը թերևս այն է եղել, որ կկարողանան հունից հանել Սայաթ Շիրինյանին, իսկ նորահայտ «դիմակի ադվենտիստը» ևս մեկ ծառայություն կմատուցի իր պաշտած իշխանությանը:

Չէ, նյարդերի վրա ազդել Իոաննիսյանին ինչ-որ չափով հաջողվեց: Բայց ընդհանուր իրավիճակում թե՛ քաղաքացիական, թե՛ սեփական անկապտելի իրավունքները պաշտպանելու, թե՛ տղամարդկության առումներով ակնհայտ է Սայաթ Շիրինյանի առավելությունը և «դրուժիննիկ» Իոաննիսյանի խայտառակ լինելը:

Պատկերը շատ նման էր Բուլգակովի նկարագրածին: Այն, որ Շվոնդերն ու մյուսները գալիս են պրոֆեսոր Պրեոբրաժենսկու մոտ՝ նրա բնակարանից երկու սենյակ «պլոկելու» բնակվարչության որոշմամբ: Հիշեցի՞ք...

«-Մենք եկել ենք ձեզ մոտ,-նորից սկսեց խրձակիր սևը:

-Նախ և առաջ, ովքե՞ր են այդ «մենք»-ը:

-Մենք շենքի նոր բնակվարչությունն ենք,-զսպված կատաղությամբ սկսեց սևը,-ես Շվոնդերն եմ, նա՝ Վյագեմսկայան, մյուսները՝ ընկեր Պեստրուխինը և Ժարովկինը: Եվ ահա, մենք․․․

-Այդ ձե՞զ են բնակեցրել Ֆյոդր Պավլովիչ Սաբլինի բնակարանում:

-Մեզ,-պատասխանեց Շվոնդերը:

-Աստվա՜ծ իմ, կործանվեց կալաբուխովյան տունը,-հուսահատված բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և ձեռքերի ափերը զարկեց իրար...»:

Սակայն այս ամբողջ պատմության մեջ կան շատ ավելի ընդգրկուն, մտահոգող և վրդովեցուցիչ «նիստեր»: Նախ, ի՞նչ հիմքով է ոստիկանությունը դրվել որևէ ՀԿ-ի ենթակայության տակ: Առհասարակ, ի՞նչ լիազորություն կարող է ունենալ որևէ նման «դրուժինա»: Ու սա ի՞նչ «դրուժիննիկական» մոտեցում է: Այսինքն, սա հակապետական մոտեցումների մի նո՞ր դրսևորում է: Կան ոստիկաններ, կան թաղայիններ, տեսուչներ, թող շրջեն, հորդորեն, տուգանեն: Բայց՝ առանց անվստահելի տարբեր քաղաքացիական անձանց ուղեկցության:

Եվ հետո, նրանք, այդ «դիմակի ադվենտիստները», ի՞նչ է, ամեն ռեյդից երկու օր առաջ թեստավորվե՞լ են, հաստա՞տ վարակված չեն: Պարետից թո՞ւղթ ունեն, որ վարակված չեն: Իսկ ես լրջորեն կասկածում եմ, որ հենց այդ «դրուժիննիկներն» են վարակակիր և իրենք հենց վարակ են տարածում: Ո՞վ է ստուգել: Օրինակ, նույն Դանիել Իոաննիսյանը ե՞րբ է վերջին անգամ թեստավորվել: Չէ՞ որ, դատելով նրա վարքից, շփվում է իշխանությունների հետ (Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես վարակակիր է, թեև հասցրել է արագ ապաքինվել)։

Ի դեպ, շատ հետաքրքիր ու նաև բնութագրական է, որ Փաշինյանը «հատուկ ծառայությունների» համար մշտապես հենց Իոաննիսյանին է դիմում: «Ընտրական օրենսգի՞րք» է վերանայվում՝ Իոաննիսյա՛ն: Սահմանադրական փոփոխություննե՞ր են «գծվում»՝ Իոաննիսյա՛ն: Պետք է Արցախում պետական փողերով «դիտորդությո՞ւն անել»՝ Իոաննիսյան: Այլևս «տուգանքի մատերիալ» դիտրակվող ՀՀ ժողովրդի գլխին պետք է «դրուժիննիկ»-վերակացո՞ւ կարգել՝ Իոաննիսյան:

Զուտ վիճակագրական տեսանկյունից հետաքրքիր է, թե ո՞րն է լինելու նրա հաջորդ «դերը»: Չնայած, «շվոնդերությունից» հետո, էլ ի՞նչ դեր: Թերևս միայն Շարիկովի:

7or.am

Արմեն Հակոբյան

դիտվել է 2932 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am