Մակրոնը Լը Պենից առաջ է անցել
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջ է իր մրցակցից՝ «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լե Պենից՝ հավաքելով ընտրողների ձայների 60-64%-ը: Ֆրանսիայում օրենքով արգելված է մինչեւ քվեարկության ավարտը տեղամասերից դուրս գալուց հետո կատարված հարցումների արդյունքների եւ կանխատեսումների հրապարակումը, խախտման համար նախատեսված է 75 հազար եվրոյի տուգանք: Այս կապակցությամբ հարեւան երկրների, այդ թվում՝ Բելգիայի, Շվեյցարիայի եւ Գերմանիայի լրատվամիջոցները հրապարակում են սեփական հետազոտությունների տվյալները, որոնք Ֆրանսիայում կասկածներ են հարուցում:
«Այդ հուսալի թվերի և գնահատականների համաձայն՝ Էմանուել Մակրոնը կստանա ձայների 60-64%-ը»,- հայտնել է բելգիական RTBF հեռուստառադիոընկերությունը:
