Իշխանությունը պայթում է․ վերջին հույսը Սորոսն է

Հայաստանում ներքաղաքական զարգացումներն ընթանում են լույսի արագությամբ։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո իշխանությունում քաոսային իրավիճակ է, մի կողմից մարտական պատրաստվածության է բերվել Իմ Քայլը խմբակցությունը, մյուս կողմից գործի է անցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց նախ գործի անցնելը նա հայտարարեց իր եւ ընտանիքի առողջացման մասին, որը, իբր, պարզ է դարձել հերթական թեստավորման արդյունքում։ Փաստորեն, ընդամենը մեկ մարդու իշխանափոխության պահանջ էր հարկավոր եւ կոնսենսուսի հեռանկար, որպեսզի Փաշինյանը, եւ ոչ միայն, մեկ օրում ապաքինվեր։ Իրականում նա հաստատեց իր եւ ընտանիքի կորոնովիրուսով վարակված լինելու մասին կասկածները եւ ահա նորից ակտիվ աշխատանքի է անցնում։

Վարչապետի հրահանգով պաշտոններից ազատվեցին ՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ պետը, ՀՀ Զու շտաբի պետը, մամուլը գուժում է, որ այլ ազատումներ էլ կլինեն։ Նիկոլ Փաշինյանը, ըստ տեղեկությունների, նախանձելի օրեր չի ապրում, բոլորին կասկածում է իրեն դավաճանելու, այսպես կոչված հակահեղափոխականների հետ համագործակցելու եւ իրեն իշխանությունից հեռացնելու մեջ։ Բնականաբար հայտնի է, թե որ մարդիկ են կասկածամտությամբ տառապում, եւ կարծում ենք՝ կարիք չկա «իրերն իրենց անուններով կոչել»։ Մեզ հայտնի է դարձել, որ երեկ նա հավաքել է թիմին եւ սպառնալից ելույթներ է ունեցել, բոլորին տեղեկացրել է, որ կասկածներ ունի իր թիկունքում ծրագրվող դավադրության վերաբերյալ, տեղեկացրել է, որ առաջիկայում կադրային ջարդ է իրականացնելու։

Ինչպես ասում են երեկոն խոստանում է հետաքրքիր լինել, այս ազատումներն ինքնին հուշում են իշխանության նավի խորտակումը եւ փրկվելու հուսահատ փորձերը։ Կարծում ենք այլեւս կարիք չկա հիշեցնելու, որ երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կյանքի չկոչեց իր խոստումներից ամենահիմնականը, այլեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը դրեց մի վտանգավոր հունի մեջ, որի արդյունքում այսօր ստիպված է իշխանությամբ հատուցել։ Մենք բազմիցս ենք գրել, որ Ռուսաստանը առաջիկայում հզոր պրեսինգի է դիմելու, կիրառելու է կոշտ գործիքներ, ինչին ի պատասխան Փաշինյանը ուժեղացնում է պետության ուժային կառույցները, նախեւառաջ՝ կառավարական առանձնատունը, որի մասին մամուլում արդեն իսկ հրապարակումներ կան։ Նիկոլ Փաշինյանի կադրային փոխատեղումներն էլ հուշում են, որ նա որոշակի խմբագրումներ է փորձելու անել՝ ելնելով արտաքին քաղաքական ազդեցություններից։

Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ամբողջովին չբավարարեց հեղափոխության փայատեր սորոսականների ակնկալիքներն ու ախորժակը։ Որոշ հարցերում նա գործեց ընդդեմ այդ խմբի՝ նպատակ ունենալով սիրաշահել մեր ռազմավարական դաշնակցին։ Բայց Փաշինյանին ամեն դեպքում չհաջողվեց իրական փայլուն հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ, թե ինչում, մենք բազմիցս ենք գրել։ Հիմա, ըստ երեւույթի, իշխանությունը փրկելու միակ հույսը Փաշինյանը տեսնում է սորոսականներին իշխանությունը հանձնելու եւ նրանց միջոցով բալանսը վերականգնելու, իշխանությունը այլ ուժերի չհանձնելու մեջ։
Այս համատեքստում է պետք դիտարկել սորոսական, կամ հակառուսական պաշտոնյա Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ պետ նշանակելու փաստը։ ԱԱԾ-ն բարդ համակարգ է, 29-ամյա երիտասարդին այս համակարգի ղեկավար նշանակելը հղի է պետության համար լուրջ վտանգներով, բայց Նիկոլ Փաշինյանն այսօր իշխանությունը կորցնելու վտանգի առջեւ է եւ հավանաբար հաշվարկել է, որ ավելի լավ է պետություն կորցել, քան իշխանություն։ Մեկ այլ սորոսական էլ օրերս նշանակվեց ՊԵԿ նախագահի պաշտոնում, խոսքը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկեր Էդվարդ Հովհաննիսյանի մասին է։ Առաջիկա նշանակումները նույնպես կտեղավորվեն այս տրամաբանության մեջ, քանի որ Փաշինյանին այլ բան չի մնում, քան հույսը դնել սորոսի վրա։ Կամ էլ պաշտոններում կնշանակի իր մտերիմ-բարեկամներին, որպեսզի նրանց միջոցով ինչ ուզի, այն էլ անի, ինչպես եղավ ոստիկանապետի դեպքում, նա այդ պաշտոնում նշանակեց իր դասընկեր Վահե Ղազարյանին, իսկ ՀՀ ԶՈՒ պետի պաշտոնում իր համերկացի Օնիկ Գասպարյանին:

Անի Սահակյան

դիտվել է 10943 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am