ԱԺ-ում տեղի է ունենում Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստը, որի օրակարգում ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մասին հարցն է։
«Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նշեց, որ չօգտագրծվող հողատարածքների հետ կապված այսօրվա գործող դրույքաչափը մեկ տոկոս է, իսկ կառավարությունը առաջարկում է 0,25 տոկոս:
Պատգամավորը հացրեց, թե նպատակահարմար կհամարե՞ն արդյոք, որ բոլոր հողատեսակների հետ կապված շահագործվող հողի նկատմամբ գործակից կիրառվեր և ավելացվեր գույքահարկը:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ գույքահարկը չի դիտարկվում՝ տնտեսության զարգացման տեսակետից նշանակելի գործոն: «Գույքահարկի և տնտեսական աճի միջև կապը գրեթե զրոյական է, քանի որ այդ հարկատեսակը չի կանխորոշում, թե ինչպիսին պետք է լինի տնտեսության զարգացումը: Իսկ արտադրական նշանակության գույքի համար եկել ենք այն եզրահանգման, որ դա նպատակահարմար չէ՝ որպես գործիք կիրառել: Չենք գնացել այն ճանապարհով, որ գույքահարկի փոփոխությամբ ինչքան խնդիր կա, այդ խնդիրները փորձենք լուծել, քանի որ գնահատել ենք, որ դա գործնականում հնարավոր չէ»,-ասաց նա:
Հովիկ Աղազարյանը չհամաձայնեց, որ գույքահարկը, որպես գործոն, ճիշտ կիրառման դեպքում չի նպաստի տնտեսության զարգացմանը:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը