Այս հաշվարկի հիմքում ընկած են շանտաժի արդյունքում պետությանը նվիրաբերած փողերը. Արփինե Հովհաննիսյանը՝ Գլխավոր դատախազի տարեկան հաղորդման վերաբերյալ

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախորդ շաբաթ խորհրդարանում քննարկված ՀՀ գլխավոր դատախազության տարեկան հաղորդմանը:

Ըստ Հովհաննիսյանի՝ «սա ոչ թրենդային, ոչ մոդայիկ, սակայն հանրային դիսկուրսի կարեւորագույն թեմաներից մեկն է, հատկապես հասկանալու այս իշխանությունների ինչին հավատալ, իսկ ինչին՝ ոչ»։

«Անցնող շաբաթ խորհրդարանը քննարկում էր ՀՀ գլխավոր դատախազության տարեկան հաղորդումը: Քանի որ խորհրդարանական քննարկումները այլևս ոչ մի գաղափարական շեշտադրում չունեն, և հասարակության մոտ էլ ոչ մի վստահություն չեն առաջացնում, գլխավոր դատախազության հաղորդման քննարկումը ընթացավ արդեն ավանդույթ դարձած պոպուլիստական ժանրի կանոններով, և ուշադրությունից դուրս մնացին մի շարք առանցքային հարցեր, որոնք պետք է լուրջ մտահոգություն առաջացնեն յուրաքանչյուր հասարակությունում:

Մասնավորապես՝ հաղորդման մեջ ներկայացված տվյալներից կարելի է եզրահանգել, որ օրինակ 2019 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցավորության աճ՝ 8.8%-ով կամ սպանության դեպքերը աճել են 34.3%-ով։

Բացի նրանից, որ նախորդ տարվա համեմատ գրեթե բոլոր կարևոր ցուցանիշները վատթարացել են, սակայն բուն տարեկան հաղորդումը, հենց գլխավոր դատախազի ելույթը այնքան բազմազան ու բազմապիսի հակասություններով են, որ օրեր են պետք դրանք վերծանելու համար: Դրանցից մի քանի ակնհայտը`

• Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ նշված է, որ դատախազության տեղեկություններով՝ 2019 թվականի ընթացքում ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 1984 միջնորդություն, որից 1802-ը բավարարվել է, այսինքն՝ ներկայացված միջնորդությունների 90.8%-ը։ Դատախազութան հաղորդման մեջ նշված է, որ 2019թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 1092 միջնորդություն, որոնցից բավարարվել է 968-ը կամ 88.6%-ը։ Իհարկե, դատախազությունը ամեն կերպ ցանկանում է պատրանք ստեղծել, որ հեղափոխական օրերի դատախազությունը ամենահումանիստականն է և ամենաառաջադեմը` փորձելով գոնե մի քանի տոկոսով մանիպուլացնել թվերը:

• Ամեն ինչ հարթ չէր կարող լինել նաև նոր իշխանությունների ամենասիրած հանցակազմի` կաշառակերության դեպքում: Ըստ Դատախազության հաղորդման՝ կաշառքի հետ կապված գործերն առավելագույն հաշվարկներով 60 է, իսկ ըստ կառավարության տարեկան զեկույցի` 324: Հիմա այս երկու հաղորդումներից, ո՞ րն է արժանահավատը մնում է միայն գուշակել։
Սակայն, ինչպես միշտ, ամենամեծ հակասություններն ի հայտ են գալիս, երբ խոսքը գնում է պետությանը պատճառված վնասի մասին: Սրա մասին մեկ անգամ չէ, որ գրել եմ, բայց այս թեմայով գլխավոր դատախազի ելույթը ավելի է խճճում վիճակը:

• Հաղորդումը բանավոր ներկայացնելիս գլխավոր դատախազը նշել է, որ պետությանը հանցագործություններով պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ դրամ։ Հաղորդման մեջ հիշատակված է 1.4 մլրդ դրամ։ Ընդ որում, բանավոր ներկայացման ժամանակ 1.2 մլրդ դրամը ներկայացվել է իբրև նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 2 անգամ գերազանցող թիվ։ Այնինչ 2018 թվականի հաղորդման մեջ նշված է, որ միայն կոռուպցիոն հանցագործությունների արդյունքում վերականգնվել է շուրջ 4 մլրդ դրամ։

• Դատախազության կայքում տեղադրված հաղորդման մեջ (էջ 103) խոսվում է, որ քրեական գործերով, որոնց մեծ մասը կոռուպցիոն բնույթի, վերականգնվել է 12.4 մլրդ դրամ։ Իսկ նույն հաղորդման 152-րդ էջում նշված է, որ բավարարված հայցերի, հարուցված գործերի, նախազգուշացումների արդյունքում վերականգնվել է շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամ։ Ստացվում է, որ քրեական գործերով վերականգնվել է ավելի շատ գումար, քան քրեական գործերի,բավարարված հայցերի ու նախազգուշացումների արդյունքում միասին վերցված։

• Այս թվերը նշելիս, չի կարելի նաև մոռանալ նաև ԱԱԾ կողմից բարձրաձայնված թվերը, որի մասին ես նախկինում ևս հիշատակել էի ու այդպես էլ դրա արձագանքը չստացվեց,որևէ ձևաչափով: Այսպես ի պատասխան Analitik.am-ի հարցման` ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի մարտ ՄԻԱՅՆ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ԿՈՌՈՒՊՑԻՈՆ հանցագործություններով քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 26 միլիարդ ՀՀ դրամ: Հիմա ի՞նչպես համադրել այս թվերը գլխավոր դատախազի կողմից բարձրաձայնված թվերի հետ:

Ընդհանրապես տպավորություն է, որ որքան այս երկրում պաշտոնյա կա, այդքան էլ կան թվեր՝ պետությանը պատճառված վնասի վերականգման մասին, մեկը ասում է 51 միլիարդ, մյուսը ասում է 48 միլիարդ, էն մյուսը 105 միլիոն դոլար ու այդպես շարունակ:

Սակայն այդ բոլոր թվերը կամ իրականության հետ աղերս չունեն, կամ այդ նույն պաշտոնյաների մեծ երևակայության արդյունքն են, քանի որ հաշվարկի հիմքում ընկած է ոչ թե քրեական գործի շրջանակներում պետությանը պատճառված վնասի հատուցումը, այլ շանտաժի արդյունքում պետությանը նվիրաբերած փողերը։ Ընդ որում զավեշտն այն է, որ անգամ այդ դեպքում, այդ թիվը չի ստացվում»,- գրել է նա ։

դիտվել է 734 անգամ
Լրահոս
Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video) 58 հազար քաղաքացիներ տուժել են, որովհետև… Օրբելյանի պատկերավոր ելույթը՝ ՍԴ-ում (video) Ես ո՛չ դրա 10․000 թոշակն եմ ուզում, ո՛չ էլ ասֆալտը․ հայրենիքս եմ ուզում, հայրենիքս․ հարցում (video) Ռուսաստանից նոր ծանր պատժամիջոցներ են սպասվում․ ինչպես են խաբում ժողովրդին․ Հայկ Ֆարմանյանը՝փաստերով (video) «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am