Դժխոքի միջով քայլելու փոխարեն` սովորեք նրանցից, ովքեր գտել են դժոխք չգնալու ճանապարհը


Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հասել ենք կրիտիկական վիճակի և քայլում ենք դժոխքի միջով, աշխարհում բազմաթիվ պետություններ արդեն հաղթել են դժոխք գնալու սպառնալիքը, արդյունավետ պայքար տարել կորոնավիրուսի դեմ և վերադարձել կյանքի բնականոն հուն:
Անգամ պերմանենտ հեղափոխությունների փուլում գտնվող Լիբանանում, որտեղ կառավարություններն ավելի արագ են փոխվում, քան տարվա եղանակները, վիրուսը հաղթահարված է: Լիբանանում այս տարվա մարտի 10-ից մտցված կարանտինը հունիսի 1-ին արդեն ավարտված է, մարդիկ ազատ տեղաշարժվում են, պարտավոր չեն դիմակ ու ձեռնոց կրել, տնտեսությունը գրեթե ամբողջությամբ բաց է: Ինչպե՞ս է դա նրանց հաջողվել:
Մեր հայրենակից Արայիկ Հայրապետյանը, ով այժմ գտնվում է Լիբանանում, մեզ հետ զրույցում պատմեց, որ կարանտինի շրջանում հայտարարված է եղել շատ խիստ վերահսկողություն. «Տնից դուրս գալ չէր կարելի, ավտոմատավոր մարդիկ ցանկացած պահի կարող էին մոտենալ և պահանջել, որ անմիջապես տուն գնաս: Բայց նաև հարցնում էին, թե ինչ խնդիր ունի մարդը: Եթե քաղաքացին ասեր, որ ընտանիքին կերակրելու խնդիր ունի, անմիջապես տալիս էին հեռախոսահամար, որով կարելի էր զանգել և պահանջել, որ սնունդ ուղարկեն: Ամբողջ օրը հեռուստատեսությամբ հայտարարվում էին հեռախոսահամարներ, որոնց միջոցով կարելի էր զանգել և սնունդ ստանալ: Զանգից մեկ-երկու ժամ հետո սնունդն առաքվում էր. մեծ` 20-25 կիլոգրամանոց տուփեր էին, որոնց մեջ առաջին անհրաժեշտության ամեն ինչ կար` այլյուր, միս, հալվա, կարագ, բուսական յուղ, պահածոներ, բրինձ, լոբի, կոնֆետ, լվացվելու և լվացքի պարագաներ, մի խոսքով` ամեն ինչ: Ես ունեմ բազմաթիվ ծանոթներ, որոնք 5-6 անգամ այդ տուփերից ստացել են: Բացի այդ` առանց դիմակի և ձեռնոցի` փողոց դուրս գալ ուղղակի չէր կարելի: Փողոցներում հատուկ տեղեր կային, որտեղ դիմակներն ու ձեռնոցներն անվճար բաժանում էին: Խանութներում նույնպես դիմանկներն ու ձեռնոցներն անվճար բաժանում էին: Առաջին օրերին եղան դեպքեր, որոշ մարդիկ շատ էին տանում, մի տեսակ ագահության պահ կար, բայց հետո, երբ որ մարդիկ տեսան, որ ամեն օր կարող են դիմակ ու ձեռնոց վերցնել, այդ խնդիրը վերացավ: Բոլոր բանկերում վարկերը սառեցված էին, կոմունալ վճարները նույնպես այդ երեք ամսվա համար սառեցվել էին: Չեն զրոյացվել, ուղղակի սառեցվել են, մարդկանց ասվել է, որ կարանտինի ավարտից հետո տվյալ ամիսների կոմունալ վճարները կբաժանվի 3-4 տարվա վրա, մարդիկ քիչ-քիչ կվճարեն»,- պատմում է մեր հայրենակիցը:
Նրա խոսքով` վարկերը նույնպես սառեցված են եղել, ոչ մի տույժ ու տուգանք չի կիրառվել, բոլորին տրվել է վարկային արձակուրդ, հիմա նոր-նոր պետք է սկսեն վճարել, բայց ոչ թե նախորդ ամիսներինը միանգամից, այլ ուղղակի  պայմանագիրը 3 ամսով սառեցվել է, հիմա արդեն վարկի ժամկետը կերկարացվի: Սա այն դեպքում, երբ Լիիբանանում հատկապես ֆինանսաբանկային համակարգը աղետալի վիճակում է գտնվում: Լիբանանի լիրան չափազանց արժեզրկված է. «Օրինակ` եթե բանկերում 1 դոլարն արժի 1510 լիրա, ապա սև շուկայում 1 դոլարը վաճառվում է 4000 լիրայով: Այսինքն` ֆինանսական համակարգի վիճակը շատ կրիտիկական է: Բայց այդքանով հանդերձ` պետությունը, թեկուզ ժամանակավոր կառավարությունը, որը գուցե մի քանի ամիս հետո արդեն հրաժարական տված կլինի, անում է ամեն ինչ, որ քաղաքացին համավարակի ժամանակ հացի խնդիր, ապրելու խնդիր չունենա: Այսինքն` այնտեղ դու չես կարող ասել` դուրս եմ եկել տնից, որովհետև ապրելու միջոց չունեմ, քեզ անմիջապես կասեն` զանգի, քեզ հաց կբերենք, չես կարող ասել` լույսս կանջատեն, վարկս պիտի մուծեմ. չկան նման խնդիրներ: Չես կարող ասել` դիմակ ու ձեռնոց չեմ կրում, որովհետև չունեմ` կասեն` գնա այսինչ տեղից վերցրու: Դրա համար էլ Լիբանանում վարկման դեպքերը շատ քիչ են: Օրական 5-6 դեպք է հայտնաբերվում, այն էլ հեռավոր գյուղերում, որտեղ որոշ թվով անկիրթ մարդիկ կան»,- պատմում է Արայիկը և հավելում, որ նվազագույն կարիքները նույն ձևով ապահովվել են ինչպես Լիբանանի 4,5 մլն բնակչության, այնպես էլ մոտ 2 մլն սիրիացի փախստականների համար: Նրա խոսքով` հունիսի 1-ից տնտեսությունն արդեն բացվել է, բոլոր մոլերը աշխատում են, մարդիկ հանգիստ, առանց դիմակի, խանութ են գնում, սրճարան են մտնում, սակայն բոլոր խանութների, սրճարանների, մոլերի, սպասարկման կետերի մուտքերի մոտ դրված են հատուկ ախտահանիչ սարքեր, որոնց տակով անցնելիս մարդը ոտքից գլուխ վարակազերծվում է, նոր միայն մտնում առևտրի կենտրոն, սրճարան կամ այլ վայր: Կան մի քանի տեսակի ախտահանիչ սարքեր. կա սարք, որ ախտահանում է ճառագայթների միջոցով, կա, որ ախտահանում է` մարդու վրա հատուկ նյութ փչելով, որը փոշու նման նստում է մարդու վրա և վարակազերծում: Դրանք շատ թանկ չեն` 100-150 դոլար արժեն, խանութների տերերին պարտադրում են, որ անպայման դրանցից տեղադրեն, հակառակ դեպքում իրավունք չունեն աշխատել:

Հայկ Դավթյան

դիտվել է 6554 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am