Պատասխան Սիփան Փաշինյանին և մնացած նրա հետ համակարծիք քայլիստներին

Նախօրեին ,Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այսօրվա իշխանավորները փորձ չունեն: Ինչին հակադարձեց Սիփան Փաշինյանը մի երկարատև, բոցաշունչ-թատերական, իրենց բնորոշ խոսքով։ Ես հասկացա, որ անհրաժեշտ է բացատրել թե ինչ փորձի մասին է խոսքը, քանզի բացի նրանից, որ փորձ չունեք, ունեք նաև հասկանալու դժվարություններ...

Հատուկ, Սիփան Փաշինյանի և մնացած «Իմ քայլ»-ականների համար, Եկեք հասկանանք, թե ինչ փորձի մասին է խոսքը:

ԱՅՈ ԴՈւՔ ՓՈՐՁ ՉՈւՆԵՔ`

1. Ժողովրդի վստահությունը պահելու, քանզի 2 տարվա ընթացքում բացի Ձեր ֆեյքերից Ձեզ այլևս ոչ-ոք չի սատարում։

2. Քաղաքական պատասխանատվություն վերցնելու, քանզի առ այսօր այդ պատասխանատվությունը բարձում եք ժողովրդի վրա։

3. Որևե ոլորտ կառավարելու, քանզի հիմնովին կազմաքանդել եք ՀՀ բոլոր ոլորտները։

4. Ազգային ժողովում Ձեզ դրսևորելու, քանզի առ այսօր մենք ունենք ամենածիծաղաշարժ Ազգային Ժողովը։

5. Պետության հետ շփվելու և այն ղեկավարելու...

6. Խիզախություն ունենալ ՀԱՅՐԵՆԻՔԸ պաշտպանելու։

...այս ցուցակը այնքան էլ չեմ կարևորում ու չեմ ուզում սրանով հոգնեցնել ընթերցողին, քանզի այն անվերջ է։

ՓՈԽԱՐԵՆԸ ՈՒՆԵՔ ՀԵՏևՅԱԼ ՓՈՐՁԸ:

1. Լկտիաբար ժողովրդին ստելու և այդ ընթացքում ունքը նույնիսկ չշարժելու։

2. ՀՀ «Հպարտ քաղաքացուն» շարունակաբար անտեսելու և ստորացնելու։

3. Բյուջեին որպես լափաման վերաբերվելու

4. Օլիգարխներից գումարներ վերցնելու և նրանց «գործարար» հռչակելու։

5. ԼԳԲՏ համայնքի հիմնարար ազատությունները պաշտպանելու, ի հաշիվ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքների և ավանդույթների ոտնահարման և նվաստացման:

6. Օրենքի բացակայությունը ժողովորդին, որպես օրենքի գերակայություն ներկայացնելու:

7. Մեղավորներ նշանակելու և ստորաբար նրանց անունը կեղտոտելու, առանց օրինական որևե դատական որոշման:

8. Զենքի առևտուր կազմակերպելու՝ սեփական գրպանները լցնելու համար։

9. Կոնտրաբանդային ծխախոտ արտահանելու։

10. Լինելով ՀՀ կառավարություն և իշխանություն, Ալիևի և ադրբեջանցիների մասին մտածելու։

11. Երկու տարվա ընթացքում օլիգարխ նախկիններից, օրինակ Արմեն Աշոտյանից, կամ Էդուարդ Շարմազանովից անհամեմատ ավելի շատ ունեցվածք ձեռք բերելու։

12. Ամեն գնով բանակից փախչելու, հետ Աբաջյանի կեղծ պապով ժողովրդին խաբելու։

13. Ձեր "քայլելը" ժողովրդի վրա թանկ վաճառելու և աստղաբաշխական պարգևավճարներ ստանալու։

14. Կորոնավիրուսը՝ Ձեր իշխանությունը մի կերպ պահելուն ծառայեցնելու։

15. Արցախը և Հայաստանը թշնամուն հանձնելու։

16. ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ստահոդ վարկաբեկելու և ձերբակալելու։

17. Մեր երեխաներին առհավետ պղծելու Ձեր ընդունած կոնվենցիաներով և այլ բաներով։

18. Ապօրինաբար ժողովրդի անունից անպատասխանատու արտահայտություններ անելու։

19. Հայ ժողովրդի մեջ պառակտում մտցնելու և բարեկամին՝ բարեկամի հետ կռվացնելու...

...այս ցանկը նույնպես կարելի է անվերջ շարունակել, սակայն և այս և վերևի ցանկի շարունակությունը թողնում եմ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ մեկնաբանություններում։

Հայաստանի հինը՝ հերոսական պատմությունն է, որը նույնիսկ Դուք չեք կարող վարկաբեկել կամ ջնջել։ Ձեր իշխանությունը նման է Արցախյան ազատամարտի ընթացքում, ադրբեջանցուց մնացած բեկորների և երբ այդ բելորները օրգանիզմի համար վտանգավոր են դառնում և դեղերով հնարավոր չի լինում լուծել խնդիրը՝ անհրաժեշտ է լինում վիրահատել: Սա պետության և պետականության խնդիր է, որի համար դարերով պայքար է մղվել՝ թուրքերի, ադրբեջանցիների և հիմա էլ Ձեր՝ ադրբեջանամետ և փողամոլ իշխանության դեմ:

Մեր ժողովուրդը երբեք չի դավաճանի իր ավանդույթներին և չի պղձի իր պապերի գերեզմանները, ինչքան էլ Դուք ջանաք:

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 2846 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am