Ի՛նչ է վկայում Ծառուկյանի վրա իշխանիստների վայրիվերո հակահարձակումը

Իսկ այդ ի՞նչ մի արտառոց բան հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր կուսակցության քաղխորհրդի հրատապ նիստում, որ թավշա-լևոնական «թուքումուր» բրիգադները հոգեխանգարմունքի մեջ են ընկել:

Մեծ հաշվով, Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնեց այն ակնհայտ իրողությունը, որ Փաշինյանի իշխանությունը տապալել է կորոնավարակի դեմ պայքարն ու, ձեռքի հետ նաև ինչ կարող էր՝ տնտեսական, սոցիալական, ներքին ու արտաքին քաղաքական ասպարեզներում: Եվ, պարզ հետևությունը՝ այս «ձախորդ Պողոս» կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պետք է հեռանա, քանզի այսպես ու նրանց հետ շարունակելը կնշանակի «երկիր ենք կորցնում»:

Ընդգծենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ամենևին չի կարող հավակնել նման գնահատականի առաջնության դափնիների: Նախքան նրա ելույթն էլ ամենատարբեր քաղաքական գործիչներ և ուժեր հանդես են եկել նույնպիսի, նույնիմաստ և առանձին դեպքերում՝ ավելի խիստ հայտարարություններով, գնահատականներով, պահանջներով կամ ձախողված կառավարչապետին ուղղված հորդորներով: Բայց այստեղ կան նրբություններ:

Ամենից առաջինն այն կարևոր նրբերանգն է, որ ԲՀԿ քաղխորհրդի հրատապ նիստում արված հայտարարությունն ամբողջացրեց և արձանագրեց կայացած այն իրողությունը, որը ձևակերպված է որպես «կոնսենսուս՝ մինուս 1»: Զուտ կազմակերպչական առումով «կոնսենսուս՝ մինուս 1»-ի համախմբումն ու քայլերի համակարգումն արդեն կարելի է ասել՝ տեխնիկայի գործ է:

Մյուս նրբերանգն այն է, որ Փաշինյանի ձախողակ կառավարության հեռանալու մասին հայտարարում է Գագիկ Ծառուկյանը, ում գլխավորած կուսակցությունը խորհրդարանում թվով երկրորդ խմբակցությունն է՝ դրանից բխող հետևություններով: Բացի այդ, Ծառուկյանն անձնապես, նաև իր կուսակցության մի քանի նկատելի գործիչներ, ունեն որոշակի հանրային ընկալում և աջակցություն:

Առավելապես այս նրբերանգներով է պայմանավորված այն վայրիվերո հակահարձակումը, որ ծավալվեց իշխանիստների կողմից՝ ԲՀԿ-ի ու անձամբ Գագիկ Ծառուկյանի թիրախավորմամբ: Ընդ որում, «թավշյա ռեժիմին» համակած խուճապն այնքան մեծ էր, որ Նիկոլ Փաշինյանը չսպասեց անգամ Գագիկ Ծառուկյանի ելույթի ավարտին և իր մամլո խոսնակի միջոցով փորձեց սպառնալ՝ ակնարկելով ԲՀԿ նախագահին վերաբերող քրեական գործերի, կոռուպցիոն ու փողալվացման մեղադրանքների մասին:

Դա քիչ համարելով, Փաշինյանը մի հատ էլ իր աներորդու միջոցով մահացու մեղքերի շարան ճըպացրեց «Ֆեյսբուքում»:

Հընթացս «պարի մեջ» մտավ տեր-պետրոսյանական «գվարդիան», հասկանալի է՝ հարձակվելով Ծառուկյանի վրա: Սեղմվեց նաև ՔՊ-ական «թուքումուր» բրիգադների պուլտի կոճակը և իշխանիստների հակահարձակումը ծավալվեց ավելի մեծ թափով:

Բայց, այդ ամենով հանդերձ, իշխանիստների այդ հակահարձակումը բավականին խղճուկ տպավորություն թողեց ու դա, ավելի շատ նման է դիվիզիայից մնացած վերջին 20-25 հոգով հակառակորդի վրա շարային քայլով ճակատային հուսահատ գրոհի, քան թե՝ ինչ-որ արդյունավետ գործողության:

Այդուհանդերձ, ի՛նչ է վկայում փաշինյանականների ու տեր-պետրոսյանականների այս՝ ի սկզբանե պարտության մատնված հակահարձակումը Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վրա:

Առաջինը. քրեական գործեր հարուցելը, ձերբակալությունները, մեղադրանքները Նիկոլ Փաշինյանի համար ընդամենը ձեռքի տակ եղած գործիք կամ լծակ են ընդդիմադիրներին, այլ տեսակետ ունեցողներին ճնշելու, լռեցնելու համար: Դա նորություն չէ, բայց դա վերջնականորեն արձանագրվեց պաշտոնապես՝ մամուլի խոսնակի միջոցով արված հայտարարությամբ: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը էությամբ առանձնապես չի տարբերվում ամենասովորական, ամենաասիական, ամենագավառամիտ ու մերժելի որևէ բռնակալապետից, կիրառում է նույն «գործիքակազմը», ինչ ցանկացած հակաժողովրդական ռեժիմ:

Ըստ որում, Փաշինյանը «մոռանում» է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ արդեն այդ «գործիքակազմը» կիրառել է, և օրինակ ապրիլի վերջերին ձերբակալվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Բայց դա, ինչպես տեսնում ենք, ոչ թե լռեցրել է Ծառուկյանին, այլ՝ հակառակը:

Փաշինյանը «մոռանում» է, որ ոչ այնքան վաղուց համագործակցության հուշագիր էր ստորագրում Գագիկ Ծառուկյանի հետ: Փաշինյանն ու իր աներորդին «մոռանում» են, թե ինչ փոխանցումներ են արվել Ծառուկյանի ու նրա մերձավորների կողմից «քայլական» հիմնադրամներին, առհասարակ, աջակցության ինչ դրսևորումներ են եղել Ծառուկյանի կողմից այս՝ աջակցության անարժան իշխանությանը:

Առհասարակ, Փաշինյանն իր քաղաքական վարքով մեկ անգամ չէ ապացուցել, որ անհուսալի քաղաքական պարտնյոր է, որ եթե նույնիսկ ինչ-որ բան ես նրա հետ պայմանավորվել, դա բացարձակապես ոչինչ չի նշանակում և ոչ մի արժեք չունի հաջորդ իսկ վայրկյանից:

Դե, իսկ ինչ վերաբերում է տեր-պետրոսյանական «գվարդիային», ապա սա առհասարակ «ծանր դեպք» է: Նրանք մոռացել են, այն դիֆերամբները, որ Տեր-Պետրոսյանը ձոնում էր Գագիկ Ծառուկյանին «բուրժուադեմոկրատական հեղափոխության» օրերին (դե, նրանք շատ էլ չեն հիշում, որ 2008-ին էլ «Ման-վել, Ման-վել (Գրիգորյան)» էին վանկարկում՝ տիկնիկավարի հրամանով): Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էլ, կհիշեք, ժամանակին հրապարակավ խռովեց իր քաղաքական կնքահայր Տեր-Պետրոսյանից ու դեմոնստրատիվ հեռացավ ՀԱԿ-ից, քանի որ Ծառուկյանի հետ համագործակցությունը համարում էր կտրականապես անընդունելի: Դա չխանգարեց, որ հետո արդեն անձամբ ինքը իր ՔՊ-ով համագործակցի նույն Ծառուկյանի հետ: Անսկզբունքայնության, քաղաքական անթասիբության քրեստոմատիկ ու անհերքելիորեն արձանագրված օրինակներ են դրանք:

Եվ այդ ամենի խորապատկերում այն վայրիվերո արձագանքը, որ Ծառուկյանի ելույթից հետո դրսևորեց դեռևս առկա իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ իհարկե, ընդամենը վկայում է, որ

ա) ռեժիմը ցնցումների մեջ է,

բ) «կկվի կանչելուն» շատ քիչ է մնացել, եթե մնացել է:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 3732 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am