Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. 38–ամյա տղամարդու վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր

Այսօր՝ հունիսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի փողոցում կրակոցներ են հնչում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը: Ոստիկանները նշված փողոցում՝ դեղատան դիմաց, հայտնաբերել են տղամարդու դի, ովքեր պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Թելման Կարապետյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մահացել է հրազենից արձակված կրակոցներից: Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին պահից դեպքի վայր է ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջաի դատախազ Գևորգ Գևորգյանը: Քննիչները, կատարելով դեպքի վայրի զննություն, սպանվածի մոտ՝ 50 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում, հայտնաբերել են ատրճանակից արձակված պարկուճներ և գնդակներ: Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավարի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը)/ հատկանիշներով: Դեպքի վայրում աշխատել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Կրակոցների հետևանքով վնասվել է նաև օբյեկտներից մեկի ապակին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի քննիչները, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Մադոյանը և հայտնել, որ սպանությունը կատարել է ինքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակով և ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում ոստիկանները՝ սահմանազատելով տարածքը, մի խումբ երիտասարդներ դեպքի վայրում ակնհայտ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում հասարակության նկատամամբ, հնչեցնում սպառնալիքներ ու հայհոյանքներ:

Ոստիկանները մի քանի անգամ նրանց զգուշացրեցին, որպեսզի նախ կատարեն ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումները, այն է ՝ կրեն պաշտպանիչ դիմակ, պահպանեն սահմանված հեռավորություն, բայց այդ երիստասարդները շարունակում էին լկտի պահվածք ցուցաբերել, ինչից հետո ոստիկաններն ու դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի «կարմիր բերետները»՝ Միքայել Այվազյանի գլխավորությամբ, մի քանիսին «ասֆալտին փռելով»՝ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչից հետո նոր միայն քննիչները կարողացան առանց խոչընդոտի կատարել դեպքի վայրի տեղազննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն ու սպանություն կատարողը ճանաչել են միմյանց, սակայն, թե ինչն է եղել սպանության դրդապատճառը, նախաքննության շահերից ելնելով, այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը, ում կարգադրությամբ տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի գիշերվա 1-ին հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պատասխանատու հերթապահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ: 

դիտվել է 2326 անգամ
Լրահոս
Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը Բաքվի բռնապետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Ադրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան Թուրքական մզկիթի տակ թաքնված է 400-ամյա հայկական եկեղեցի Արամ Ա Վեհափառը Լիբանանի նախագահի հետ քննարկել է տարածքային ամբողջականության պահպանման հարցերը Փեսայի կրակելու պահին աներձագը ստոլբի հետևից դուրս ա եկել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում «Բուժքույր է ձերբակալվել թմրանյութ վաճառելու կասկածանքով․ նրա որդին ոստիկան է»․ Լիա Սարգսյան Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա. yerevan.today Ֆրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է 2027 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին Դավիթ Բեկի փողոցի հսկայական փոսը շարունակում է անհանգստացնել վարորդներին․ ով է պատասխանատուն «Արցախի հարցը փակված համարողները, մեղմ ասած, շտապում են»․ Արա Այվազյան Անկախության հռչակագիր ուրացողը, ուրանում է Անկախությունը․ Շարմազանով Պետք է դադարեցնել «Ադրբեջան» գրառմամբ փաստաթղթերի տրամադրումը․ Արտակ Բեգլարյան «Եթե Նիկոլ Փաշինյանի ասած ստերը հավաքեն, հանրագիտարանի նման բազմահատորյակ կստացվի»․ Ոսկան Սարգսյան Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին բանտեր նետած և նրանց բանտերում սպանած․․․ «Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել․ մենք հարգում ենք այդ որոշումը»․ Զախարովա Հայաստանում խնդիրը գոյաբանական է, ոչ թե դասական քաղաքական․ Հակոբ Բադալյան Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա․ Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ռուսական 2 հրթիռ և մեկ ԱԹՍ է ընկել Լեհաստանի տարածք Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am