Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Toyota Camry-ն, Peugeot-ն և 2 Opel-ները
Դիտել նաև
Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի
Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են
Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են
Այսоր՝ հունիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են Mercedes, Toyota Camry, Peugeot և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
