Ջեյմս Ապաթուրայը ժամանել է Ադրբեջան
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը պաշտոնական այցով ժամանել է Բաքու, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Հաղորդվում է, որ Ապաթուրայը Ադրբեջան է ժամանել գիշերը: Ջեյմս Ապաթուրայը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձնանց հետ, այդ թվում՝ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
