Փոխհրաձգություն. Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան

ԲՀԿ խմբակցության քաղաքական խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ կառավարությունն իր 100 տոկոս կազմով պետք է հեռանա, քանի որ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը:

Ծառուկյանի խոսքով` կառավարությունն ուներ բավարար ժամանակ` կատարելու հեղափոխության ժամանակ տրված խոստումները, ապահովելու զարգացման բարեփոխումներ, իրագործելու տնտեսական հեղափոխություն: Ծառուկյանը կոչ է արել բոլոր առողջ քաղաքական ուժերին համախբվել իր շուրջը, ստեղծել ազգային համաձայնության և համերաշխության կոնսենսուս և հանդես բերել երկիրը ծանր կացությունից դուրս բերելու նախաձեռնություն: ԲՀԿ առաջնորդը նաև նշել է, թե այն անձինք կամ ուժերը, որոնք հանրության աչքին վարկաբեկված են, չունեն բավարար վստահություն, չեն կարող իր հետ համագործակցել, իսկ երկրի ապագայով մտահոգ բոլոր անհատների և ուժերի հետ ինքը պատրաստ է համագործակցել:

Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությունից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ՖԲ իր էջում հանդես է եկել պատասխան գրառմամբ. «Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»,- նշված է խոսնակի գրառման մեջ:

Սա փաստորեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Ծառուկյանին ուղղված շատ հստակ մեսիջ է, որ եթե փորձի խոսքից գործի անցնել, ապա պետական մեքենան գործի կանցնի, որի արդյունքում Ծառուկյանը կկորցնի իր կուտակած կապիտալը, հնարավոր է անգամ` հայտնվի բանտում: Նիկոլ Փաշինյանը շանտա՞ժ է անում, թե՞ քաղաքական համագործակցության առաջարկ. թերևս երկուսը միաժամանակ: Իր ելույթում Ծառուկյանը չթաքցրեց, որ իր հետ հանդիպումներ և բանակցություններ եղել են: Ըստ ամենայնի` դրանք չեն բավարարել Ծառուկյանին: Իրականում Ծառուկյանի վիճակը բարդ է` նա շատ լավ հասկանում է, որ եթե Նիկոլ Փաշինյանն անցնի իր հեղափոխության երկրորդ էտապի իրագործմանը, կապիտալի վերաբաշխումն ու կուլակաթափությունն անխուսափելի են լինելու: Փաշինյանը պատրաստվում է խլել Ծառուկյանի սեփականությունը, և նա իր այդ մտադրությունն անգամ չի էլ թաքցնում:

Խոշոր հաշվով Գագիկ Ծառուկյանն այլ ելք չունի, քան գնալ մինչև վերջ` թույլ չտալով, որ հեղափոխության փլատակների տակ մնան երկրի տնտեսությունն ու դրա հետ միասին նաև սեփական բիզնես կայսրությունը:

Հայկ Դավթյան

Հ. Գ. Վարչապետի խոսնակի գրառմանը շատ օպերատիվ արձագանքել է նաև Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը` գրելով, թե Մանե Գևորգյանի տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է խոսնակի թիկունքում:
«Վարչապետի խոսնակի պատասխանն ավելի ուշագրավ է այն առումով, որ իր մեջ պարունակում է քաղաքական ցինիզմի ու շանտաժի ակնհայտ տարրեր։ Իշխանությունն՝ իր խոսնակի շուրթերով, ըստ էության՝ ազդարարում է, որ մտացածին պատրվակներով քրեական հետապնդում կարող է սանձազերծել ցանկացած մեկի դեմ, ով վայելում է հասարակության հարգանքը ու հանդգնում է քննադատել կառավարության կողմից իրականացվող անհեռանկար քաղաքականությունը։
Իշխանությունն այսպիսով ազդարարում է, որ պատերազմ է հայտարարում ոչ թե կորոնավիրուսին ու աղքատությանը, այլ՝ ընդդիմությանը, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը։ Միով բանիվ՝ ակնհայտ է դառնում, որ վիճահարույց օրենքներն ընդունվել են՝ ոչ թե երկրում օրինականություն և արդարություն հաստատելու, այլ՝ ընդդիմության դեմ՝ որպես մահակ, օգտագործելու համար։
Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանավեճի դաշտ»,- նշել է Տոնոյանը։

 

 

դիտվել է 14192 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am